«Ակադեմիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 8. Տող 8.
80X163սմ, [[Ֆրանսիա]], [[Փարիզ]], [[Օրսի թանգարան]]]]
80X163սմ, [[Ֆրանսիա]], [[Փարիզ]], [[Օրսի թանգարան]]]]
Ակադեմիզմը օգնեց գեղագիտական կրթության մեջ օբյեկտների տեղաբաշխմանը, մարմնավորեց իր մեջ Անտիկ արվեստի ավանդույթները, որտեղ փոխհատուցելով գեղեցկության նորմերը` իդեալականացված է բնորդի կերպարը։ Ակադեմիզմի դասին են դասվում [[Դոմինիկ Էնգր|Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը]], [[Ալեքսանդր Կաբանել]]ը, [[Ուիլյամ Բուգերո]]ն և [[Ֆյոդոր Բրունի]]ն [[ֆրանսիա]]յում, [[Ալեքսանդր Իվանովի]]ն ու [[Կարլ Բրյուլով]]ին [[Ռուսաստան]]ում։
Ակադեմիզմը օգնեց գեղագիտական կրթության մեջ օբյեկտների տեղաբաշխմանը, մարմնավորեց իր մեջ Անտիկ արվեստի ավանդույթները, որտեղ փոխհատուցելով գեղեցկության նորմերը` իդեալականացված է բնորդի կերպարը։ Ակադեմիզմի դասին են դասվում [[Դոմինիկ Էնգր|Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը]], [[Ալեքսանդր Կաբանել]]ը, [[Ուիլյամ Բուգերո]]ն և [[Ֆյոդոր Բրունի]]ն [[ֆրանսիա]]յում, [[Ալեքսանդր Իվանով]]ն ու [[Կարլ Բրյուլով]]ը [[Ռուսաստան]]ում։
[[XIX դար]]ի առաջին կեսին Ռուսական ակադեմիզմի համար բնորոշ են բարձր թեմատիկան` բարձր փոխաբերական ոճով, բազմապլանությունը շքեղությունն ու բազմաֆիգուր լինելը։ Շատ հանրաճանաչ էին [[Աստվածաշունչ|աստվածաշնչյան]] թեմաները, սրահային դեկորացիաները և պաշտոնական [[դիմանկար]]ները։ Ակադեմիստների թեմատիկ աշխատանքները տարբերվում էին բարձր տեխնիկական հմտություններով։
[[XIX դար]]ի առաջին կեսին Ռուսական ակադեմիզմի համար բնորոշ են բարձր թեմատիկան` բարձր փոխաբերական ոճով, բազմապլանությունը շքեղությունն ու բազմաֆիգուր լինելը։ Շատ հանրաճանաչ էին [[Աստվածաշունչ|աստվածաշնչյան]] թեմաները, սրահային դեկորացիաները և պաշտոնական [[դիմանկար]]ները։ Ակադեմիստների թեմատիկ աշխատանքները տարբերվում էին բարձր տեխնիկական հմտություններով։



21:04, 3 Հունիսի 2015-ի տարբերակ

Պատկեր:Peter der-Grosse 1838 PR.jpg
Պետրոս մեծ, հեղ․ Պոլ Դելորաշ 1838

Ակադեմիզմ (ֆր.՝ academisme) — XVII-XIX դարերի Եվրոպական նկարչության ուղղություն։ Ակադեմիզմը զարգացել է դասական արվեստի արտաքին ձևերի հիման վրա։ Հետևորդներն այս ոճը վերագրում Հին Անտիկ աշխարհի և Վերածննդի դարաշրջանի արվեստի դասին։

Դոմինիկ Էնգր 1856թ. «Աղբյուր» 80X163սմ, Ֆրանսիա, Փարիզ, Օրսի թանգարան

Ակադեմիզմը օգնեց գեղագիտական կրթության մեջ օբյեկտների տեղաբաշխմանը, մարմնավորեց իր մեջ Անտիկ արվեստի ավանդույթները, որտեղ փոխհատուցելով գեղեցկության նորմերը` իդեալականացված է բնորդի կերպարը։ Ակադեմիզմի դասին են դասվում Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը, Ալեքսանդր Կաբանելը, Ուիլյամ Բուգերոն և Ֆյոդոր Բրունին ֆրանսիայում, Ալեքսանդր Իվանովն ու Կարլ Բրյուլովը Ռուսաստանում։ XIX դարի առաջին կեսին Ռուսական ակադեմիզմի համար բնորոշ են բարձր թեմատիկան` բարձր փոխաբերական ոճով, բազմապլանությունը շքեղությունն ու բազմաֆիգուր լինելը։ Շատ հանրաճանաչ էին աստվածաշնչյան թեմաները, սրահային դեկորացիաները և պաշտոնական դիմանկարները։ Ակադեմիստների թեմատիկ աշխատանքները տարբերվում էին բարձր տեխնիկական հմտություններով։

Կարլ Բրյուլով 1832թ Ձիավարուհին Կտավ, Յուղաներկ, 291,5x206սմ. Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, Ռուսաստան

Կարլ Բրյուլովը, պահպանելով ակադեմիզմի կանոնները կոմպոզիցիայում և գեղանկարչության տեխնիկայում, ընդլայնեց իր ստեղծագործությունների թեմատիկ վարիացիաները ուսումնական կանոններից դուրս։ Իր զարգացման ընթացքում, XIX դարի երկրորդ կեսին, ռուսական ակադեմիական գեղանկարչությունը ներառեց իր մեջ ռոմանտիկ և ռեալիստական ավանդույթների էլեմենտներ։ Ակադեմիզմն ինչպես մեթոդ ներկա է «Առաջադեմների» ընկերության անդամների մեծամասնության ստեղծագործություններում։ Հետագայում ռուսական ակադեմիական գեղանկարչության համար հատկանշական դարձան պատմականությունը, ավանդույթայնությունը և իրատեսությունը։ Ակադեմիզմ եզրույթը ներկայումս ստացել է լրացուցիչ նշանակություն և սկսել է օգտագործվել պատկերելու այն նկարիչների աշխատանքը, ովքեր ունեն պաշտոնական կրթություն վիզուալ արվեստի ոլորտում և դասական հմտություններ ստեղծելու բարձր տեխնիկական մակարդակով աշխատանքներ: «Ակադեմիզմ» եզրույթը այժմ ավելի հաճախ վերաբերվում է կոմպոզիցիայի կառուցման նկարագրին և կատարման հմտությանը` քան գեղարվեստական ստեղծագործության թեմային: Վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայում և Միացյալ Նահանգներում աճել է հետաքրքրությունը XIX դարի ակադեմիական գեղանկարչության ու նրա XX դարում զարգացման հանդեպ: Ակադեմիզմի ժամանակակից ձևափոխությունները առկա են ռուս այնպիսի գեղանկարիչների ստեղծագործություններում, ինչպիսիք են Իլյա Գլազունովը, Ալեքսանդր Շիլովը, Նիկոլայ Անոխինը, Սերգեյ Սմիրնովը, Իլյա Կավերզնեվը և Նիկոլայ Տրետյակովը:

Ակադեմիական նկարիչներ

«Մատերը ցած» (Pollice Verso), Ժան Ժերոմ, 1872

Հղումներ

Ակադեմիզմի պատկերասրահ