«Տիգրան Եսայան (նկարիչ)»–ի խմբագրումների տարբերություն
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (3) |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Արևմտահայերեն|Տիգրան Եսայեան}} |
|||
{{Տեղեկաքարտ նկարիչ |
{{Տեղեկաքարտ նկարիչ |
||
| Ի ծնե տրված անունը = |
| Ի ծնե տրված անունը = |
19:28, 15 Մայիսի 2015-ի տարբերակ
Տիգրան Եսայան | |
---|---|
Ծնվել է | հունվար 1874[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1] |
Վախճանվել է | օգոստոսի 10, 1921[1] (47 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա[1] |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ամուսին | Զապել Եսայան |
Տիգրան Եսայան (1874 - 1921), հայ նկարիչ։ Զապել Եսայանի ամուսինը։
Կենսագրություն
Ծնվել է Կ. Պոլսում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Պոլսի գեղարվեստների վարժարանում։ Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում։ 1896-ին անցնելով Փարիզ, կատարելագործել է արվեստը, հետևել Գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին՝ աշակերտելով Ժան Պոլ Լորանին, սովորել Ժյուլիեն ակադեմիայում։
Հեղինակ է դիմանկարների, բնանկարների և թեմատիկ պատկերների՝ «Դպրոցի մոտ: Ստամբուլ» (1902-05), «Զապել Եսայանի մոր դիմանկարը» (1919), «Փողոց Փարիզում» (1910-21)։ Նրա ուշագրավ նկարներից են «Բյուզանդական գերեզմանատունը», «Սկյուտարի սեմին վրա», «Պոլսի փողոցներից մեկը», «Արևելյան պեյզաժ» և այլն։ Հեղինակ է նաև գրքի ձևավորումների, թարգմանությունների։
Զբաղվել է նաև քանդակագործությամբ։ Գեղարվեստի վերաբերյալ հոդվածներով աշխատակցել է «Ծաղիկ» (Արշակ Չոպանյան), «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազդակ» և այլ պարբերականների։ Ֆրանսերեն և թուրքերեն հոդվածներ է տպագրել երիտթուրքերի արտասահմանյան մամուլում («Մեշվերեթ», «Շուռայի յումեթ»)՝ Միհրան ծածկանունով։
Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ 1935 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
Մի քանի տասնյակ գործեր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում [2]։
1900-ին Փարիզում ամուսնացել է Զապել Եսայանի հետ։ Մահացել է Փարիզում։[3]
Մատենագրություն
- Կատալոգ Տ. Եսայանի ցուցահանդեսի, Երևան, 1935 թ.։
- Բնանկարն ու հայ նկարիչները։ Երևան, 1958
Պատկերասրահ
-
Տիգրան Եսայանի «Նեգրի գլուխ» ստեղծագործությունը
Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 305.