«Ատոմ»–ի խմբագրումների տարբերություն
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|zh}} (5), {{Link GA|no}} (2) |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{արևմտահայերեն|Ադոմ}} |
{{արևմտահայերեն|Ադոմ}} |
||
'''Ատոմը''' (հին հունարեն ''ἄτομος'' — ''անտրոհելի'') էլեկտրականապես չեզոք նյութի մասնիկ է, որը կազմված է դրական [[էլեկտրական լիցք|լիցք]] ունեցող միջուկից և բացասական [[էլեկտրոն]]ային ամպից։ [[Քիմիական տարրեր|Քիմիական տարրի]] նվազագույն մասնիկն է. հանդիսանում է նրա քիմիական հատկությունների կրողը<ref>[http://slovari.yandex.ru/dict/bse/article/00005/15200.htm Սովետական մեծ հանրագիտարան]</ref>։ Էլեկտրոնային ամպը միջուկի շուրջ պահվում է [[Էլեկտրամագնիսականություն|էլեկտրամագնիսական ուժերի]] հաշվին։ Տարբեր տեսակի և թվով ատոմները, կապվելով միջատոմային կապերով, կազմում են մոլեկուլ։ |
'''Ատոմը''' (հին հունարեն ''ἄτομος'' — ''անտրոհելի'') էլեկտրականապես չեզոք նյութի մասնիկ է, որը կազմված է դրական [[էլեկտրական լիցք|լիցք]] ունեցող միջուկից և բացասական [[էլեկտրոն]]ային ամպից։ [[Քիմիական տարրեր|Քիմիական տարրի]] նվազագույն մասնիկն է. հանդիսանում է նրա քիմիական հատկությունների կրողը<ref>[http://slovari.yandex.ru/dict/bse/article/00005/15200.htm Սովետական մեծ հանրագիտարան]</ref>։ Էլեկտրոնային ամպը միջուկի շուրջ պահվում է [[Էլեկտրամագնիսականություն|էլեկտրամագնիսական ուժերի]] հաշվին։ Տարբեր տեսակի և թվով ատոմները, կապվելով միջատոմային կապերով, կազմում են մոլեկուլ։ |
||
== Ատոմի կառուցվածքը == |
|||
[[19]] դարի վերջին [[ֆիզիկոս]]ները հայտնաբերեցին, որ գոյություն ունեն այնպիսի մանրագույն [[մասնիկ]]ներ, որոնք մոտ [[2]] հզ. անգամ փոքր են ատոմներից: Ջ. Ջ. Թոմսոնը [[1897]] թվականին հայտնաբերեց, որ ատոմներից կարող են անջատվել էլեկտրական լիցքավորված շատ փոքրիկ մասնիկներ. դրանց անվանեցին [[էլեկտրոններ]]: Ավելի ուշ ֆիզիկոսներն ապացուցեցին, որ ատոմը բարդ կառուցվածք ունի: |
|||
[[1911]] թվականին Է[[ռնեստ Ռեզերֆորդ]]ը դիտարկեց, թե ինչպես է ոսկու [[նրբաթիթեղ]]ը շեղում իր վրա ուղղված ատոմի մասնիկները, և եկավ այն եզրակացության, որ ատոմը գլխավորապես կազմված է դատարկ տարածության կենտրոնում հավաքված նյութի խտուցքից: Այդ խտուցքը [[Ռեզերֆորդ]]ն անվանեց ատոմի [[միջուկ]]: Այնուհետև Ռեզերֆորդն առաջարկեց ատոմի կառույցի [[մոլորակ]]ային մոդելը, համաձայն որի` էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը, ինչպես մոլորակները՝ [[Արեգակ]]ի շուրջը: Այնուհետև պարզվեց, որ ատոմի միջուկները նույնպես բաժանելի են: Դրանք կազմված են դրական էլեկտրական լիցք ունեցող պրոտոններից և լիցք չունեցող, չեզոք նեյտրոններից, որոնք միջուկում հզոր ուժերով կապված են իրար: Յուրաքանչյուր ատոմում պարունակվում են միևնույն թվով էլեկտրոններ ու [[պրոտոն]]ներ, և արդյունքում՝ ատոմներն էլեկտրաչեզոք են՝ [[լիցք]] չունեն: Ժամանակակից գիտական պատկերացման համաձայն՝ ավելի ճիշտ կլինի էլեկտրոնները պատկերացնել որպես էլեկտրական լիցքերի ամպ: Էլեկտրոնների վարքը ֆիզիկոսները նկարագրում են քվանտային մեխանիկայի [[մաթեմատիկա]]կան ապարատի օգնությամբ: Իսկ պրոտոններն ու նեյտրոնները, ըստ գիտնականների կարծիքի, կազմված են ավելի մանր մասնիկներից՝ քվարկներից: |
|||
Տարբեր տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր քանակությամբ մասնիկներ: Ամենաթեթև տարրի՝ ջրածնի ատոմի միջուկում կա ընդամենը 1 պրոտոն, իսկ ամենածանր տարրերից մեկի՝ ուրանի միջուկում՝ [[92]] պրոտոն: Ցանկացած որոշակի տարրի բոլոր ատոմներում կան նույն թվով պրոտոններ և էլեկտրոններ, իսկ նեյտրոնների քանակը կարող է տարբերվել: Նույն տարրի այդպիսի տարբերակներն անվանում են իզոտոպներ: Դրանք միմյանցից տարբերելու նպատակով տարրի անվանումից հետո դնում են միջուկում եղած նուկլոնների քանակը ցույց տվող [[թիվ]]ը: Օրինակ՝ ուրան - [[235]]-ը ուրանի այն իզոտոպն է, որը պարունակում է [[235]] նուկլոն: |
|||
Ատոմի միջուկը կազմված է դրական լիցքով [[պրոտոն]]ներից և չեզոք [[նեյտրոն]]ներից (միակ բացառությունն է, [[ջրածին|ջրածնի]] ատոմը, որը նեյտրոններ չպարունակող միակ կայուն միջուկն է։ Եթե պրոտոնների քանակը միջուկում համապատասխանում է էլեկտրոնների քանակին, ապա ատոմը էլեկտրականապես չեզոք է։ Հակառակ դեպքում ատոմն ունի որոշակի՝ դրական կամ բացասական լիցք և կոչվում է [[իոն]]։ |
Ատոմի միջուկը կազմված է դրական լիցքով [[պրոտոն]]ներից և չեզոք [[նեյտրոն]]ներից (միակ բացառությունն է, [[ջրածին|ջրածնի]] ատոմը, որը նեյտրոններ չպարունակող միակ կայուն միջուկն է։ Եթե պրոտոնների քանակը միջուկում համապատասխանում է էլեկտրոնների քանակին, ապա ատոմը էլեկտրականապես չեզոք է։ Հակառակ դեպքում ատոմն ունի որոշակի՝ դրական կամ բացասական լիցք և կոչվում է [[իոն]]։ |
18:25, 23 հունվարի 2015-ի տարբերակ
Ատոմը (հին հունարեն ἄτομος — անտրոհելի) էլեկտրականապես չեզոք նյութի մասնիկ է, որը կազմված է դրական լիցք ունեցող միջուկից և բացասական էլեկտրոնային ամպից։ Քիմիական տարրի նվազագույն մասնիկն է. հանդիսանում է նրա քիմիական հատկությունների կրողը[1]։ Էլեկտրոնային ամպը միջուկի շուրջ պահվում է էլեկտրամագնիսական ուժերի հաշվին։ Տարբեր տեսակի և թվով ատոմները, կապվելով միջատոմային կապերով, կազմում են մոլեկուլ։
Ատոմի կառուցվածքը
19 դարի վերջին ֆիզիկոսները հայտնաբերեցին, որ գոյություն ունեն այնպիսի մանրագույն մասնիկներ, որոնք մոտ 2 հզ. անգամ փոքր են ատոմներից: Ջ. Ջ. Թոմսոնը 1897 թվականին հայտնաբերեց, որ ատոմներից կարող են անջատվել էլեկտրական լիցքավորված շատ փոքրիկ մասնիկներ. դրանց անվանեցին էլեկտրոններ: Ավելի ուշ ֆիզիկոսներն ապացուցեցին, որ ատոմը բարդ կառուցվածք ունի: 1911 թվականին Էռնեստ Ռեզերֆորդը դիտարկեց, թե ինչպես է ոսկու նրբաթիթեղը շեղում իր վրա ուղղված ատոմի մասնիկները, և եկավ այն եզրակացության, որ ատոմը գլխավորապես կազմված է դատարկ տարածության կենտրոնում հավաքված նյութի խտուցքից: Այդ խտուցքը Ռեզերֆորդն անվանեց ատոմի միջուկ: Այնուհետև Ռեզերֆորդն առաջարկեց ատոմի կառույցի մոլորակային մոդելը, համաձայն որի` էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի շուրջը: Այնուհետև պարզվեց, որ ատոմի միջուկները նույնպես բաժանելի են: Դրանք կազմված են դրական էլեկտրական լիցք ունեցող պրոտոններից և լիցք չունեցող, չեզոք նեյտրոններից, որոնք միջուկում հզոր ուժերով կապված են իրար: Յուրաքանչյուր ատոմում պարունակվում են միևնույն թվով էլեկտրոններ ու պրոտոններ, և արդյունքում՝ ատոմներն էլեկտրաչեզոք են՝ լիցք չունեն: Ժամանակակից գիտական պատկերացման համաձայն՝ ավելի ճիշտ կլինի էլեկտրոնները պատկերացնել որպես էլեկտրական լիցքերի ամպ: Էլեկտրոնների վարքը ֆիզիկոսները նկարագրում են քվանտային մեխանիկայի մաթեմատիկական ապարատի օգնությամբ: Իսկ պրոտոններն ու նեյտրոնները, ըստ գիտնականների կարծիքի, կազմված են ավելի մանր մասնիկներից՝ քվարկներից: Տարբեր տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր քանակությամբ մասնիկներ: Ամենաթեթև տարրի՝ ջրածնի ատոմի միջուկում կա ընդամենը 1 պրոտոն, իսկ ամենածանր տարրերից մեկի՝ ուրանի միջուկում՝ 92 պրոտոն: Ցանկացած որոշակի տարրի բոլոր ատոմներում կան նույն թվով պրոտոններ և էլեկտրոններ, իսկ նեյտրոնների քանակը կարող է տարբերվել: Նույն տարրի այդպիսի տարբերակներն անվանում են իզոտոպներ: Դրանք միմյանցից տարբերելու նպատակով տարրի անվանումից հետո դնում են միջուկում եղած նուկլոնների քանակը ցույց տվող թիվը: Օրինակ՝ ուրան - 235-ը ուրանի այն իզոտոպն է, որը պարունակում է 235 նուկլոն:
Ատոմի միջուկը կազմված է դրական լիցքով պրոտոններից և չեզոք նեյտրոններից (միակ բացառությունն է, ջրածնի ատոմը, որը նեյտրոններ չպարունակող միակ կայուն միջուկն է։ Եթե պրոտոնների քանակը միջուկում համապատասխանում է էլեկտրոնների քանակին, ապա ատոմը էլեկտրականապես չեզոք է։ Հակառակ դեպքում ատոմն ունի որոշակի՝ դրական կամ բացասական լիցք և կոչվում է իոն։ Ատոմները դասակարգվում են ըստ միջուկում պրոտոնների և նեյտրոնների թվի։ Պրոտոնների թվով որոշվում է ատոմի պատկանելիությունը քիմիական տարրին, իսկ նեյտրոնների թվով՝ քիմիական տարրի իզոտոպին[2]։
Ժամանակակից ատոմի մոդելը նկարագրել է Էռնեստ Ռեզերֆորդը։
Ատոմի միջուկի կառուցվածքը
Ատոմի միջուկի շառավիղը մոտ 100,000 անգամ փոքր է ատոմի շառավղից։ Չնայած միջուկի այդքան փոքր չափերին՝ դա էական դեր է կատարում։
Միջուկը բաղկացած է առանձին մասնիկներից, որոնք կոչվում են նուկլոններ։ Նուկլոնները երկու տեսակ են՝ պրոտոններ և նեյտրոններ։ Պրոտոնը դրական լիքավորված մասնիկ է, որի զանգվածը 1836 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից։ Պրոտոնի լիցքը հավասար էլեկտրոնի լիցքի մոդուլին՝
Տարբեր ատոմների միջուկները պարունակում են տարբեր թվով պրոտոններ։ Օրինակ՝ ջրածնի ատոմի միջուկն ունի միայն մեկ պրոտոն, թթվածնի ատոմի միջուկում դրանց թիվը 8 է, իսկ ուրանի միջուկում՝ 92։
Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ էլեմենտի կարգաթվի հետ։ Կարգաթվի հետ է համընկնում նաև ատոմում էլեկտրոնների թիվը։ Այսպիսով, միջուկում պրոտոնների թիվը համընկնում է նրա շուրջը շարժվող էլեկտրոնների թվի հետ, այդ պատճառով էլ ընդունված է ատոմում պրոտոնների և էլեկտրոնների թիվը նշանակել նույն տառով․ - պրոտոնների թիվը միջուկում:
Հասկացության ձևավորում
Ատոմի մասին հասկացությունները՝ որպես մատերիայի անբաժանելի և ամենափոքր մասնիկ, առաջին անգամ սահմանվել է հին հնդիկ և հույն փիլիսոփաների կողմից (ատոմիզմ)։ 17-րդ և 18-րդ դարերում քիմիկոսներին հաջողվեց փորձով ապացուցել այդ վարկածը՝ ցույց տալով, որ որոշ նյութեր չեն կարող ենթարկվել հետագա քայքայումների ավելի փոքր բաղկացուցիչ տարրերի քիմիական մեթոդների միջոցով։ Սակայն 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ֆիզիկոսները հայտնաբերեցին սուբատոմական մասնիկներ և առաջարկեցին ատոմի կառուցվածքը։ Դրանից հետո պարզ դարձավ, որ ատոմն ինքնին անբաժանելի չէ։
1860 թվականին Գերմանիայի Կարլսրուե քաղաքում ըեղի ունեցած Քիմիկոսների միջազգային կոնֆերանսում ընդունվեցին մոլեկուլի և ատոմի կառուցվածքի մասին հասկացությունների սահմանումներ։ Ատոմը քիմիական տարրի այն փոքրագույն մասնիկն է, որը մտնում է պարզ և բարդ նյութերի բաղադրության մեջ։
Ծանոթագրություններ
- ↑ Սովետական մեծ հանրագիտարան
- ↑ Leigh, G. J., ed. (1990). International Union of Pure and Applied Chemistry, Commission on the Nomenclature of Inorganic Chemistry, Nomenclature of Organic Chemistry - Recommendations 1990. Oxford: Blackwell Scientific Publications. էջ 35. ISBN 0-08-022369-9. «An atom is the smallest unit quantity of an element that is capable of existence whether alone or in chemical combination with other atoms of the same or other elements.»