Նրբաթիթեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նրբաթիթեղի հաստության չափումը մանրաչափով
Սաունայի կառուցման ընթացքում գոլորշամեկուսացման նպատակով օգտագործվող ալյումինե նրբաթիթեղ

Նրբաթիթեղ, մետաղյա «թուղթ», բարակ (հաստությունը 0,0001-ից մինչև 0,5 մմ; երկրների մեծ մասում մինչև 0,2 մմ) և ճկուն մետաղյա թիթեղ, օրինակ, ալյումինից, պողպատից, անագից, արծաթից կամ ոսկուց։

  • «Նրբաթիթեղ» բառը սովորաբար չի օգտագործվում երկաթի և դրա համաձուլվածքների վերաբերյալ, սրանց հետ՝ 0,14-0,36 մմ հաստության դեպքում օգտագործվում է «թիթեղ» բառը։
  • Անագից պատրաստված նրբաթիթեղը օգտագործում են անագաթիթեղ բառը։
  • Շատ բարակ ոսկե նրբաթիթեղը կոչվում է թերթոսկի։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փայլաթիթեղի հաճախ օգտագործվում է էլեկտրոտեխնիկայում
  • Ալյումինե և պողպատե նրբաթիթեղները օգտագործվում են դեղագործության մեջ (ուրվագծային բջջային փաթեթավորումը արտադրելու համար) և սննդի արդյունաբերության մեջ փաթեթավորման համար
  • Շինարարության մեջ նրբաթիթեղը օգտագործվում է ջերմամեկուսացման և գոլորշամեկուսացման համար
  • Տպագրության մեջ օգտագործվում է դրոշմատպման նպատակով կամ գրքի բլոկի ոսկեպատման համար

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթոսկի

Առավել բարակ նրբաթիթեղը ստացվում է ոսկուց։ Նրա հաստությունը կարող է կազմել 0,00001 մմ։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]