«Սայքս-Պիկոյի համաձայնագիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Պայմանագրեր ՀոթՔաթ գործիքով
Տող 25. Տող 25.


[[Կատեգորիա:Հայկական հարց]]
[[Կատեգորիա:Հայկական հարց]]
[[Կատեգորիա:Պայմանագրեր]]

06:22, 7 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Սայքս–Պիկոյի համաձայնագրին կից քարտեզը

Սայքս–Պիկոյի համաձայնագիր, գաղտնի համաձայնագիր Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին: Կնքվել է 1916թ. մայիսի 16-ին։ Համաձայնագրի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ՝ անգլիացի Մարկ Սայքսը և ֆրանսիացի ժորժ Պիկոն (այստեղից էլ անվանումը)։ Համաձայնեցվել է ցարական կառավարության հետ, ստորագրվել Լոնդոնում, գաղտնի։

Դեռևս 1915-ի անգլո-ֆրանսիական-ռուսական գաղտնի համաձայնագրին նախորդած բանակցությունների ժամանակ Անգլիան և Ֆրանսիան Ռուսաստանից որպես փոխհատուցում՝ Կ․ Պոլսի և նեղուցների դիմաց պահանջեցին ճանաչել իրենց հավակնություններն արաբական երկրների նկատմամբ։ Հենց նույն բանակցությունները բացահայտեցին արաբական երկրների բաժանման շուրջը Անգլիայի և Ֆրանսիայի միջև տարաձայնությունները, որոնք կարգավորելու համար 1915-ի նոյեմբերին սկսեցին անգլո- ֆրանսիական նոր բանակցություններ։

1916-ի փետրվարին կազմվեց համաձայնագրի նախագիծը, ըստ որի արաբական երկրները բաժանվում էին հինգ գոտիների (որոնց մեջ էին մտնում նաև Արևմտյան Հայաստանի մի մասը և Քուրդիստանը

  1. Կապույտ գոտին, որն ընդգրկում էր Արևմտյան Սիրիան, Լիբանանը, Կիլիկիան, Այնթապը, Ուրֆան, Մարդինը, Դիարբեքիրը և Հեքիարիի մարզը (Վանա լճից հարավ), անցնելու էր Ֆրանսիայի տիրապետության տակ։
  2. Կարմիր գոտին, որն ընդգրկում էր Իրաքի հարավային մասը (Բաղդադով և Բասրայով), ինչպես նաև պաղեստինյան նավահանգիստներ Հայֆան և Աքքան, անցնում էր Անգլիայի տիրապետության տակ։
  3. Դարչնագույն գոտին ընդգրկում էր Պաղեստինը, որտեղ հաստատվելու էր միջազգային վարչություն, որի ձևը որոշվելու էր Ռուսաստանի և մյուս դաշնակիցների հետ համաձայնություն կայացնելուց հետո։
  4. «Ա» գոտին (Արևելյան Սիրիան և Մոսուլի վիլայեթը) դառնում էր Ֆրանսիայի ազդեցության ոլորտ։
  5. «Բ» գոտին (Անդրհորդանանը և Կենտրոնկանա Իրաքը) դառնում էր Անգլիայի ազդեցության ոլորտ։

Ապա «Ա» և «Բ» գոտիները իբր պետք է միավորվեին արաբական պետությունների ֆեդերացիա։

Երբ 1916-ի փետրվարին ռուսական բանակը գրավեց էրզրումը և Բիթլիսը, մոտեցավ Իրաքի և Սիրիայի մատույցներին, դաշնակիցները շտապեցին իրենց նախագիծը համաձայնեցնել Ռուսաստանի հետ, և 1916-ի մարտի 9-ին Պետրոգրադում Սայքսը և Պիկոն Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր Սագոնովին հանձնեցին հուշագիրը։ Որպես հակապայման Ռուսաստանը մասնավորապես պահանջեց իրեն հանձնել Թուրքահայաստանը, Հեքիարիի մարզը և Սև ծովի հարավային ափի մի մասը։ Հանգելով փոխզիջումների՝ համաձայնությունը կայացավ։ Ռուսաստանին անցնող տարածքները (այդ թվում՝ Արևմտյան Հայաստանը) պետք է կազմեին «դեղին» գոտին:

Իտալիայի՝ Գերմանիային պատերազմ հայտարարելուց մեկ տարի անց Օսմանյան կայսրության քարտեզի վրա երևացին նաև «կանաչ» գոտին (հարավ-արևմտյան Անատոլիա) և «С» գոտին (Անատոլիայի արևմտյան և կենտրոնական մասը), որոնք նախատեսվում էին Իտալիայի համար:

Սայքս-Պիկոյի համաձայնագրի բովանդակությունը համաշխարհային հասարակայնությանը հայտնի դարձավ 1917-ի նոյեմբերին, երբ սովետական կառավարությունը հրապարակեց նրա տեքստը։

Համաձայնագիրը, հօգուտ Անգլիայի փոփոխություններով, դրվեց 1920-ի Սան–Ռեմոյի կոնֆերանսում ընդունված համաձայնության հիմքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։