«Ընձառյուծ»–ի խմբագրումների տարբերություն
Հետ է շրջվում 1114530 խմբագրումը, որի հեղինակն է՝ 141.136.79.46 (քննարկում) |
չ r2.7.2+) (Ռոբոտը ավելացնում է․: ceb:Panthera pardus |
||
Տող 96. | Տող 96. | ||
[[bo:གཟིག]] |
[[bo:གཟིག]] |
||
[[ca:Lleopard]] |
[[ca:Lleopard]] |
||
[[ceb:Panthera pardus]] |
|||
[[chr:ᏢᏓᏥ ᎤᏅᏣᏗ]] |
[[chr:ᏢᏓᏥ ᎤᏅᏣᏗ]] |
||
[[co:Leupardu]] |
[[co:Leupardu]] |
08:33, 17 փետրվարի 2013-ի տարբերակ
Ընձառյուծ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Panthera pardus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Ենթատեսակներ | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Նախկին տարածվածությունը Փխրուն պոպուլյացիաներ Հայտնի չէ Ներկա տարածվածությունը | ||||||||||||||
|
Արտաքին հատկանիշներ
Ընձառյուծ, կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն: Մարմնի երկարությունը` մինչև 165 սմ, քաշը` 60 կգ: Էգերն ավելի փոքր են: Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են: Մորթին խիտ, դեղին կամ շիկակարմիր, սև խալերով: Ապրում է անտառներում, սարերում: Լավ մագլցում են ծառերը:
Սննդառությունը
Սնվում են սմբակավոր կենդանիներով, թռչուններով ու կրծողներով: Մարդակեր ընձառյուծները հազվադեպ են:
Տարածվածությունը
Ընձառյուծներն ամենատարածված վայրի կատվազգիներն են, բնակվելով արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կան մերձ-սահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Արաբական թերակղզում, Ռուսաստանում, Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հնդկաչին թերակղզում, Ցեյլոն կամ Շրի Լանկա կղզում: Նրանք անհետացել են մայրցամաքային Եվրոպայից:
Հայաստանում
Հայաստանում, մարդիկ և ընձառյուծները ապրում են կողք-կողքի վաղ Հոլոցենից: 20-րդ դարի կեսերին ընձառյուծները տարածված էին ողջ երկրի տարածքով:[1] Սակայն տարածքի կրճատումը, որսը իջեցրել են ընձառյուծների թվաքանակը մինչև 10-13 անհատների: Ներկայումս ընձառյուծը տարածված է Խոսրովի արգելանոցում, որ գտնվում է Երեվանից հարավ-արևելք, Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմուտքում, որտեղ 2000 թ. հոկտեմբերից մինչև 2002 թ. հուլիսը 10 ընձառյուծ է նկատվել:[2] Ընձառյուծները տարածված են նաև Մեղրիի լեռնաշղթայի մոտակայքում, Հայաստանի ծայր հարավում, որտեղ սակայն 2006 թ. օգոստոսից մինչև 2007 թ. ապրիլը միայն մեկ ընձառյուծ է նկատվել: Ներկայումս [3]
Պատկերներ
Ծանոթագրություններ
- ↑ Khorozyan, I. (2003) The Persian leopard in Armenia: research and conservation. Proceedings of Regional Scientific Conference “Wildlife Research and Conservation in South Caucasus”, 7–8 October 2003, Yerevan, Armenia: 161–163
- ↑ Khorozyan, I., Malkhasyan, A. (2002) Ecology of the leopard (Panthera pardus) in Khosrov Reserve, Armenia: implications for conservation. Scientific Reports of the Zoological Society “La Torbiera” 6: 1–41
- ↑ Khorozyan, I., Malkhazyan, A. G., Abramov, A. (2008) "Presence – absence surveys of prey and their use in predicting leopard (Panthera pardus) densities: a case study from Armenia." Integrative Zoology 2008, 3:322-332
Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link FA