Սպանիա Դոլինա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սպանիա Դոլինա | |||||
սլովակ.՝ Špania Dolina | |||||
| |||||
Երկիր | Սլովակիա | ||||
Համայնք | Բանսկա Բիստրիցա | ||||
Հիմնադրված է | 1254 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1254 | ||||
Մակերես | 12,73 կմ² | ||||
ԲԾՄ | 711 մետր | ||||
Բնակչություն | ▲223 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 048 | ||||
Փոստային դասիչ | 974 01 (pošta Banská Bystrica 1) | ||||
Ավտոմոբիլային կոդ | BB | ||||
Պաշտոնական կայք | spaniadolina.sk | ||||
| |||||
Սպանիա Դոլինա, գյուղ, համայնք կենտրոնական Սլովակիայում, Բանսկա Բիստրիցա քաղաքի մոտ[2], ծովի մակարդակից բարձրությունը՝ 728 մ։ Չնայած բնակչությունն այստեղ չի գերազանցում 200-ը, այն տեսարժան պատմական գյուղ է, որը դարձել է ռեկրեացիոն տուրիզմի հայտնի կենտրոն։ Սպանիա Դոլինան շրջապատված է Ստեը Հորի և Վելկա Ֆետրա լեռնաշղթաներով։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հին լատիներեն անվանումը Valis Dominorumն է (հայերեն՝ Լորդերի հովիտ)։ Սլովակերեն անվան առաջին մասը՝ Špania-ն ծագել է լատեներեն մեկ այլ անվանումից՝ spanatus, որը նշանակում է լորդ։ Անվան երկրորդ մասը՝ Dolina-ն սլովակերենից թարգմանաբար նշանակում է հովիտ։
Գյուղի գերմաներեն հին անվանումը եղել է Herrengrundt։ Դարեր շարունակ տեղի գերմանացի բնակիչներն օգտագործվել են անվան այս տարբերակը։
Գյուղի անվան հունգարերեն տարբերակը Úrvölgy է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանիա Դոլինայի տարածքում պեղումների ժամանակ գտնված նախապատմական ժամանակներից մնացած հանքագործության գործիքները թվագրվել են վաղ Ք․ա․ 2000-1700 թվականներ։ Բալկանների և Մերձավոր արևելքի բրոնզե գտածոներում հատնաբերվել է նաև պղինձ։ Սա նշանակում է, որ բրոնզի դարում տեղի հանքերն առևտրային երթուղու խոշոր կապի մի մաս են կազմել։ Սակայն գյուղի մասին առաջին գրավոր աղբյուրն ի հայտ է եկել մինչև 1254 թվականին։ Պղնձի և արծաթի հանքավայրերը շահագործում էին նախ Բանսկա Բիստրիցայի հանքափորները, իսկ 1494 թվականից հետո առաջին բազմազգ կորպորացիաներից մեկը՝ հիմնադրված մեծահարուստ Ֆագեր և Տուրզո ընտանիքների կողմից։
Հարուստ տարածաշրջանը գրավել է բազմաթիվ օտարերկրյա այցելուների։ Ֆուգերների ընտանիքը ֆինանսավորել էհայտնի ալքիմիկ Պարացելսի լաբորատորիան։ 1696 թվականին բրիտանացի ֆիզիկոս Էդվարդ Բրաունն իր «Համառոտ պատմություն դեպի Հունգարիա, Սերվիա, Բուլղարիա, Մակեդոնիա, Ֆեսալիա, Ավստրիա, Շտիրիա, Կարինթիա և Ֆրիուլի ճանապարհորդությունների մասին» գրքում նկարագրել է Հերրենգրունդի (նա օգտագործել է համայնքի գերմանական անվանումը) հանքը, որն այդ ժամանակ պատկանել է Հունգարիայի թագավորությանը։ Նա հիշատակել է շատ թանկարժեք հանքանյութի մասին․ «Հանքանյութի հարյուր ավազանում սովորաբար կարելի է գտնել պղնձի քսան ավազան»[3]։ Բրաունը հանքանյութեր ուղարկեց անգլիացի ականավոր բնագետ Ջոն Վուդվորդին։ Դրանք այժմ կազմում են Վուդվորդի՝ Քեմբրիջi Սեջվիկի երկրագիտության թանգարանում գտնվող հավաքածուի մաս[4]։
Ժանյակի տեքստիլի հին սովորույթը հանգեցրել է 1883 թվականին ժանյակի տեքստիլի արվեստի դպրոցի հիմնադրմանը։ 1888 թվականին պղնձի հանքերը փակվեցին, և այժմ գյուղի տնտեսությունն հիմնված է հիմնականում զբոսաշրջության վրա։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոթական և վերածննդի ոճով կառուցված ամրաշեն եկեղեցու աջևում կա դեպի եկեղեցին տանող աստիճանատուն։ Հանքագործների այժմ արդեն վերակառուցված փայտե տները, ի սկզբանե կառուցվել են 17-րդ և 18-րդ դարերում։ 16-րդ դարից եկած այսպես կոչված «թակերը» ծառայել են որպես հատուկ զանգակատուն առավոտյան հանքագործներին աշխատանքի կանչելու համար։ Մոտական անտառներում ցրված են հին սյուներ և այլ հուշարձաններ։
Սպանիա Դոլինան նաև արշավների, լեռնային հեծանվավազքի և դահուկավածզի կենտրոն։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանիա Դոլինայի բնակչությունը կազմում է ընդամենը 192 մարդ (2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)։ Ըստ 2001 թվականի Մարդահամարի, բնակիչների 95.3%-ը սլովակներէին, 3%-ը՝ չեխեր[5] Հավատացյալ բնակչության 82.8%-ը դավանում են կաթոլիկ եկեղեցուն, իսկ 10.7%-ը՝ անկրոնական[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The 2021 Population and Housing Census — Bratislava: Statistical Office of the Slovak Republic.
- ↑ «Špania Dolina - Okres Banská Bystrica - E-OBCE.sk». www.e-obce.sk. Արխիվացված է օրիգինալից 2021-04-14-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Browne, Edward (1696). Brief account of some travels in Hungaria, Servia, Bulgaria, Macedonia, Thessaly, Austria, Styria, Carinthia, and Friuli. էջեր 106–107. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Kázmér, Miklós; Papp, Gábor (2017 թ․ հունվար). «KÁRPÁTI ÁSVÁNYOK EGY TIZENNYOLCADIK SZÁZADI ANGLIAI GYŰJTEMÉNYBEN» (PDF). Magyar Tudomány (Hungarian): 68–69. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 «Municipal Statistics». Statistical Office of the Slovak republic. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպանիա Դոլինա» հոդվածին։ |
|