Սովետսկի սոյուզ
Սովետսկի սոյուզ | |
---|---|
Տեսակ | պատկերազարդ ամսագիր |
Լեզու | ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, չինարեն, կորեերեն, ճապոներեն, արաբերեն, սերբախորվաթերեն, Ուրդու, հինդի, ֆիններեն, ռումիներեն, հունգարերեն, մոնղոլերեն, բենգալերեն, վիետնամերեն և իտալերեն |
Հիմնադրվել է | 1930 |
Հրատարակիչ | ԽՍՀՄ |
Գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան |
Պարգևներ |
«Սովետսկի սոյուզ» (ռուս.՝ Советский Союз - «Սովետական Միություն»), հասարակական-քաղաքական պատկերազարդ ամսագիր նախկին Խորհրդային Միությունում։
Առաջին անգամ հրատարակվել է 1930 թվականին, Մոսկվայում (մինչև 1950 թվականը՝ «ՍՍՍՌ նա ստրոյկե»)։ Հիմնադրել է Մաքսիմ Գորկին։ Լույս է տեսել 19 լեզվով․ 1930 թվականից՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, 1937 թվականից՝ իսպաներեն, 1950 թվականից՝ չինարեն, 1954 թվականից՝ կորեերեն, 1955 թվականից՝ ճապոներեն, 1956 թվականից՝ արաբերեն, սերբա-խորվաթերեն, հինդի, ուրդու լեզուներով, 1957 թվականից՝ ֆիններեն, ռումիներեն, 1958 թվականից՝ հունգարերեն, 1960 թվականից՝ մոնղոլերեն, 1967 թվականից՝ բենգալերեն, 1968 թվականից՝ վիետնամերեն, 1969 թվականից՝ իտալերեն։
Խորհրդային գաղափարախոսության դիրքերից լուսաբանել է ԽՍՀՄ ժողովուրդների կյանքը, տնտեսության, գիտության ու տեխնիկայի, արվեստի ու մշակույթի նվաճումները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 15)։ |