Սովետսկի սոյուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Սովետսկի սոյուզ» («Советский Союз», «Սովետական Միություն»), հասարակական-քաղաքական պատկերազարդ ամսագիր։ Հրատարակվում է 1930 թվականից, Մոսկվայում (մինչև 1950 թվականը՝ «ԽՍՍՌ նա ստրոյկե»)։ Հիմնադրել է Մ․ Գորկին։ Լույս է տեսնում 19 լեզվով․ 1930 թվականից՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, 1937 թվականից՝ իսպաներեն, 1950 թվականից՝ չինարեն, 1954 թվականից՝ կորեերեն, 1955 թվականից՝ ճապոներեն, 1956 թվականից՝ արաբերեն, սերբա-խորվաթերեն, հինդի, ուրդու լեզուներով, 1957 թվականից՝ ֆին․, ռումիներեն, 1958 թվականից՝ հունգարերեն, 1960 թվականից՝ մոնղոլերեն, 1967 թվականից՝ բենգալերեն, 1968 թվականից՝ վիետնամերեն, 1969 թվականից՝ իտալերեն։ Լուսաբանում է ԽՍՀՄ ժողովուրդների կյանքը, ժողովրդական տնտեսության, գիտության ու տեխնիկայի, արվեստի ու մշակույթի նվաճումները։ Ամսագրում ծավալուն տեղ են զբաղեցնում լուսանկարները, պատկերազարդ ակնարկները, ռեպորտաժներն ու հաղորդումները։ Տպագրվում են փաստագրական լուսանկարչական նյութեր, ԽՍՀՄ խաղաղասիրական քաղաքականության լուսանկարչական տարեգրություններ, պատկերազարդ հեքիաթներ, պատասխաններ արտասահմանյան ընթերցողների հարցերին։ Ունի կանանց նվիրված բաժին և «Սպորտը ԽՍՀՄ-ում» հրատարակություն։ Տարածվում է արտասահմանյան ավելի քան 130 երկրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 15 CC-BY-SA-icon-80x15.png