Սոհրաբ Սեփեհրի
Սոհրաբ Սեփեհրի سهراب سپهری | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1928[1] |
Ծննդավայր | Քաշան, Սպահանի նահանգ, Իրան |
Վախճանվել է | ապրիլի 21, 1980[2][1] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան |
Գերեզման | Imamzadeh Sultan Ali (Mashhad-e Ardehal) |
Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | Փահլավիների հարստություն և Interim Government of Iran |
Ուշագրավ աշխատանքներ | Hasht Ketab?, Q5707080? և Q25432856? |
Կայք | sohrabsepehri.com |
Սոհրաբ Սեփեհրի Վիքիդարանում | |
Sohrab Sepehri Վիքիպահեստում |
Սոհրաբ Սեփեհրի (պարս.՝ سهراب سپهری, հոկտեմբերի 7, 1928[1], Քաշան, Սպահանի նահանգ, Իրան - ապրիլի 21, 1980[2][1], Թեհրան, Իրան), պարսիկ բանաստեղծ, նկարիչ, փիլիսոփա։
Լինելով նաև գեղանկարիչ՝ Ս. Սեփեհրին փնտրում էր բնապաշտական ու սուֆիստական շքեղ երևույթների համադրությունը, որն իր լավագույն դրսևորումն է գտել «Կանաչ ծավալ», «Մենք ոչինչ, մենք հայացք» ժողովածուներում և «Ջրի ոտնաձայնը», «Ճամփորդը» պոեմներում։
Ս. Սեփեհրիի կենդանության օրոք թե՛ պարսկերեն, թե՛ այլ լեզուներով հիսունից ավելի հոդվածներ գրվեցին պոեզիայի բնագավառում նրա ձեռքբերումների մասին։ «Ջրի ոտնաձայնը» գրքով սկսվում է հեղինակի երկրորդ ստեղծագործական շրջանը։ 1977 թվականին «Ութ գիրք» վերտառությամբ լույս են տեսնում Սեփեհրիի ամբողջական ստեղծագործությունները։ «Ջրի ոտեաձանը» և «Ճամփորդը» կազմում են «Ութ գրքի» հինգերորդ և վեցերորդ գրքերը։
Սեփեհրին սիրում էր ճամփորդել։ Եղել է Բրազիլիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում, Հոլանդիայում, Եգիպտոսում և այլուր։ Ֆրանսիայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Շվեդիայում և Իրանի տարբեր քաղաքներում ունեցել է անհատական ցուցահանդեսներ։
Խորապես տիրապետելով անգլերենին, ֆրանսերենին, ինչպես նաև որոշ չափով ճապոներենին, նա կարողացավ բնագրով ծանոթանալ համաշխարհային գրականության լավագույն նմուշներին. Ս Սեփեհրիի թարգմանությամբ պարսկերեն լույս է տեսել նորվեգացի բանաստեղծ Ռիշարդ Բիլինգերի, ամերիկացի Վիլյամ Կարլոս Վիլյամզի, ինչպես նաև ճապոնացի և չին բանաստեղծների ստեղծագործությունները։
Ս. Սեփեհրիի բանաստեղծություններն ու պոեմները կենդանության օրոք և հետո բազմիցս թարգմանվել են գերմաներեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն, արաբերեն, ֆրանսերեն, լեհերեն, թուրքերեն և այլ լեզուներով
Վախճանվել է 52 տարեկան հասակում Իրանի «Փարս» հիվանդանոցում[3]։
Սոհրաբ Սեփեհրին հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մշտապես; Ընկեր; Ուղեկիցների այգում; Հասցե; Օազիս պահի մեջ; Կանաչից կանաչ; Կանչ սկզբնական; Դիտումի սուրահ; Խլրտոցը ապրել բառի; Լույսը, ես, ծաղիկը ջուրը; Եվ ինչ-որ պատգամ ճանապարհին; Միայնություն տեսարանի; Եվ տող և ճերմակ; Ջրերից հետո; Մինչ ծաղիկը ոչնչի; Խաղաղության մեր հովանին մենք ենք; Պարզ գույն; Ջուրը; Վարդաստան; Օտարություն; Ձկների պատգամը; Ջրի ոտնաձայնը; Ճամփորդը։ Ոսկե գմբեթ (ժամանակակից իրանական պոեզիա), Ե., Հայաստան, 2004, էջ 23-84։ Պարսկերենից թարգմ.՝ Էդուարդ Հախվերդյան։
Առցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանաստեղծություններ, «Գարուն», 2001, № 1:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոհրաբ Սեփեհրի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոհրաբ Սեփեհրի» հոդվածին։ |
|