Էդուարդ Հախվերդյան
Էդուարդ Հախվերդյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 4, 1952 (68 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և նկարիչ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն |
Աշխատավայր | Հայֆիլմ, Նոր դար և Աղբյուր ամսագիր |
Պարգևներ | ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ |
Էդուարդ Հախվերդյան Վիքիքաղվածքում |
Էդուարդ Հախվերդյան (ապրիլի 4, 1952, Թեհրան, Իրան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, գեղանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Թեհրանի հայկական և պարսկական դպրոցներում։ 1970 թվականին հայրենադարձել է և հաստատվել Էջմիածին քաղաքում։ Ավարտել է Երևանի Մարտիրոս Սարյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ապա՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, «Նոր դար» հանդեսում։ 1991 թվականից աշխատում է «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրում։ 1995 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ 1999 թվականից հայ-իրանական «Միհր» մշակութային-հասարակական հանդեսի գրական բաժնի վարիչն է, Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրենը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերեն է թարգմանել պարսից ժամանակակից գրականության հեղինակների գործեր։ Պարսկերենից հայերեն է թարգմանել Ղուրանը[1], ինչը Ղուրանի երրորդ թարգմանությունն է հայ իրականության մեջ[2]։ Նրա բանաստեղծությունները և թարգմանությունները տպագրվել են հանրապետական գրական մամուլում[3]։ Գրական գործունեությանը զուգահեռ զբաղվում է գեղանկարչությամբ[4]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի[5]։
- 2012 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
- 2009 թ. արժանացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակի։
- 2001 թվականին պարսկական լեզուն և գրականությունը պրոպագանդելու համար իրանի «Էրշադի» և մշակույթի նախարարի կողմից արժանացել է արծաթե գավաթի ու վկայագրի։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քոռ բու (իրանական պատմվածք և վիպակ), 1992 թ., «Տապան», Երևան։
- Ֆորուղ Ֆարրոխզադ, Մի այլ ծնունդ (բանաստեղծությունների ժողովածու), լոս Անջելես, «այբ-բեն», 1996 թ.։
- Սոհրաբ Սեփեհրի, Կանաչ ծավա (բանաստեղծությունների ժողովածու), երևան, «Վան Արյան», 2000 թ.։
- Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ (իրանական ժամանակակից հեքիաթներ), Երևան, 2000 թ., «Վան Արյան»։
- Զահակ (իրանական ժամանակակից դրամատրուրգիա), Երևան, «Աղբյուր», 2003 թ.։
- Սուրբ Ղուրան, (29, 30 մաս), Երևան, «Հայաստան», 2004 թ.։
- Ոսկե գմբեթ (ժամանակակից իրանական պոեզիա), Երևան, «Հայաստան», 2005 թ.։
- Սուրբ Ղուրան (24,25, 26, 27 և 28 մասեր), Երևան, «Հայաստան», 2005 թ.։
- Մարգարեի արևածագը (իրանական ժամանակակից պոեզիան իսլամական հեղափոխությունից հետո), Երևան, «Հայաստան», 2006 թ.։
- Սուրբ Ղուրան (հայերեն ամբողջական թարգմանությունը) Երևան, «Հայաստան» 2006-2007 թթ.։
- Մոլավի, Մասնավիի պատումներ, Երևան, «Հայաստան», 2007 թ.։
- Ղեյսար Ամինփուր (բանաստեղծությունների ընտրանի), 2008 թ. «Հայաստան»
- «Նազելի նոճին» Իրանական հեքիաթներ, Երևան, «Հայաստան», 2008 թ.։
- Ահմադ Շամլու, Թարմ օդ (բանաստեղծությունների ընտրանի), Երևան, «Հայաստան», 2008 թ.։
- Վահե Արմեն, Թևերը թողեց բանաստեղծությանս կողքին ու հեռացավ (բանաստեղծություններ), Երևան, «Ծիծեռնակ», 2011 թ.։
- Շամս Լանգյարուդի, Փողոցների նավաստին, Երևան, «Հայաստան», 2011 թ.։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 4-ը ապրիլի (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, «Տապան», 1992 թ.։
- Անառակ որդի (բանաստեղծությունների ժողովածու), Լոս Անջելես, «այբ-բեն», 1996 թ.։
- Իմ սիրտը լեռներում չէ (բանաստեղծությունների ժողովածու), Լոս Անջելես, «այբ-բեն», 2002 թ.։
- Գնում եմ էտյուդի (բանաստեղծությունների ժողովածու), Երևան, Անտարես, 2012 թ.[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ղուրանը թարգմանվեց արևելահայերեն»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-23-ին։ Վերցված է 2015-05-08
- ↑ Թուրքիայում Ղուրանը թարգմանվել է արևելահայերեն և արևմտահայերեն
- ↑ Էդուարդ Հախվերդյանի կենսագրությունը avproduction.am կայքում
- ↑ Իմ կոմիտասը լուսավոր է
- ↑ 5,0 5,1 ՀԳՄ պաշտոնական կայք