Սթիվեն Թայլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Թայլեր
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունSteven Tyler
Ի ծնե անունStephen Victor Tallarico
Նաև հայտնի է որպեսSteven Tyler
Ծնվել էմարտի 26, 1948
Յոնկերս, Նյու Յորք
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրերհարդ ռոք, բլյուզ ռոք
Մասնագիտությունգործիքավորող, երգիչ, երգահան
Երգչաձայնտենոր և կոնտրատենոր
Գործիքներվոկալ, հարվածային գործիքներ, ստեղնաշարային գործիքներ, շրթնահարմոն, բաս կիթառ, մանդոլին, ջութակ, ֆլեյտա
ԼեյբլColumbia Records
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ և Roosevelt High School?
ԱնդամակցությունԱերոսմիթ և Toxic Twins?
ԱմուսինCyrinda Foxe? և Teresa Barrick?
Պարգևներ
Կայքsteventyler.com
 Steven Tyler Վիքիպահեստում

Սթիվեն Թայլեր (անգլ.՝ Steven Tyler, իրական անունը՝ Սթիվեն Վիկտոր Տալարիկո, մարտի 26, 1948(1948-03-26)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկյան երաժիշտ, երգահան, ավելի հայտնի է որպես Աերոսմիթ խմբի գլխավոր անդամ։

1970-ական թվականների սկզբին և 1980-ականներին Թայլերը ավելի հայտնի է եղել իր թմրամոլությամբ և հարբեցողությամբ։ Նա սովորաբար բեմ էր բարձրանում վառ գույն ունեցող հագուստներով և հիմնականում շարֆերով։ Նրա անունը 99-րդն էր Rolling Stone ամսագրի Լավագույն Վոկալիստների շարքում։ Ինչպես նաև նա 3-րդն էր 100 Parader's Metal հիթ շարքի վոկալիստների ցանկում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականի մարտի 26-ին Յոնկերս քաղաքում, Նյու Յորքում։ Հայրը իտալական և գերմանական ծագում ուներ, իսկ մոր նախահայրերը հնդիկներ էին, ուկրաինացիներ էին, անգլիացիներ էին և լեհեր[5]։ Նրա պապը՝ Ֆելիքսը իր «Չերնիշեվիչ» ազգանունը փոխել էր «Բլանչա»[6]։ Սթիվենը ընտանիքի երկրորդ զավակն է։ Ունի մեկ քույր՝ Լինդան։ Ավելի ուշ նրա ընտանիքը մեկնում է Յոնկերս, որտեղ Թայլերը սովորում է Ռուզվելտի անվան ավագ դպրոցում։

1970 թվականին Ջո Փերի կիթառահարի հետ ստեղծում է Աերոսմիթ խումբը։ Խմբում վոկալիստը ինքն էր, դրա հետ մեկտեղ նվագում էր տարբեր գործիքների վրա շրթնահարմոն, ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիքներ, բաս կիթառ, մանդոլին, ջութակ և ֆլեյտա։

Ամուսնացել է երեք անգամ (1978-1987 թվականներին Սիրինդա Ֆոքսի հետ, 1987-1988 թվականներին Էլին Ռոուզի հետ, 1988-2006 թվականներին Թերեզա Բերիկի հետ), ունի 4 երեխա։ Նրանցից մեկը հայտնի դերասանուհի Լիվ Թայլերն է։ Մյուս դուստրը՝ Միան, նույնպես հայտնի է, որպես դերասանուհի։

2007 թվականին Սթիվենը պայմանագիր է ստորագրել Activision ընկերության հետ, որը հովանավորում էր Աերոսմիթ խմբին։

2009 թվականի նոյեմբերին իր հարցազրույցի ժամանակ ասել է, թե ցանկանում է հեռանալ խմբից, բայց 3 օր անց Սթիվենը խտեց այդ տեղեկությունը, ասելով, որ պատրաստվում է Ջո Փերիի հետ համերգային հանդես ունենալ[7]:

2009 թվականի դեկտեմբերին գտնվում էր թմրամոլության վերականգնման կենտրոնում[8]։

Նոյեմբերի 9-ին հրավիրվել է Miss Universe 2013 մրցույթին, որտեղ գտնվում էր ժյուրիի կազմում։ Այդ ժամանակ կատարել է «Dream On» սինգլը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համատեղ աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Արտիստ Ալբոմ
1986 "Walk This Way" Run-D.M.C. Սթիվեն Թայլերի և Ջո Փերիի մասնակցությամբ Raising Hell
1988 "Wild Thing" Sam Kinison; Սթիվեն Թայլերի մասնակցությամբ Have You Seen Me Lately?
1989 Various tracks Alice Cooper; Սթիվեն Թայլերի մասնակցությամբ Trash
1989 "Slice of Your Pie" Mötley Crüe; Սթիվեն Թայլերի մասնակցությամբ Dr. Feelgood
1989 "Sticky Sweet" Mötley Crüe;Սթիվեն Թայլերի մասնակցությամբ Dr. Feelgood
1999 "Roots, Rock, Reggae" Bob Marley Սթիվեն Թայլերի մասնակցությամբ Chant Down Babylon
2001 "Misery" Pink Սթիվեն Թայլերի և Ռիչի Սամբորի մասնակցությամբ Missundaztood
2002 "Sing for the Moment" Eminem Սթիվեն Թայլերի և Ջո Փերիի մասնկացությամբ The Eminem Show
2004 "I'm a King Bee" Սթիվեն Թայլերի և Ջո Փերիի մասնակցությամբ Lightning in a Bottle Soundtrack
2005 "Just Feel Better" Santana Սթիվեն Թայլերի մասնակցությամբ All That I Am
2006 "Three Chord Country and American Rock & Roll" Keith Anderson Սթիվեն Թայլերի մասնակությամբ Three Chord Country and American Rock & Roll
2009 "Cryin'" и "Smile" Chris Botti Սթիվեն Թայլերի մասնակությամբ Chris Botti In Boston
2013 "Sex E Bizarre" Orianthi Սթիվեն Թայլերի մասնակությամբ Heaven in This Hell (Deluxe Edition)

Սոլո աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Հորիզոոնականը չարթում
US
1998 "I Love Trash"[9]
2010 "Love Lives"
2011 "(It) Feels So Good"[10] 35

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնի է իր անկումներվ և ցնցումներով։ Վերջին անգամ լոգանքի ժամանակ ընկել է և վնասել 2 ատամները[11]։
  • Նկարահանվել է Burger King-ի գովազդում գլխավոր դերում[12]։
  • Խաղացել է «Մարդու երկու կեսերը» սերիալում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. GeneaStar
  4. 4,0 4,1 http://www.oprah.com/spirit/oprah-interviews-steven-tyler-aerosmiths-steven-tyler-interview/all
  5. Стивен Тайлер: мне нравится быть потрясным очаровашкой
  6. I’ve Got a Crush on Steven Tyler’s Grandfather
  7. «RUSSIA.RU / Aerosmith без головы». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  8. «Aerosmith frontman Steven Tyler enters rehab». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
  9. I Love Trash (Feat. Steven Tyler). Amazon. Retrieved on May 3, 2012.
  10. Gary Trust Adele Stays Atop Hot 100, Lady Gaga Makes 'Glory'-ous Start. billboard.com. May 18, 2011
  11. Lenta.ru: Музыка: Солист Aerosmith потерял зубы при падении в ванной
  12. «Стивен Тайлер снялся в рекламе 'Burger King'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Թայլեր» հոդվածին։