Սերենա Գրանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերենա Գրանդի
իտալ.՝ Serena Faggioli
Ծնվել էմարտի 23, 1958(1958-03-23)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԲոլոնիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[2]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունմոդել, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և գլամուրային մոդել

Սերենա Գրանդի (իտալ.՝ Serena Grandi, իրական անունը՝ Սերենա Ֆաջիոլի, մարտի 23, 1958(1958-03-23)[1], Բոլոնիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[2]), իտալացի դերասանուհի, 1980-1990-ական թվականների իտալական կինոյի սեքս-խորհրդանիշներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերենա Գրանդին ծնվել է Բոլոնյայում։ Ունի համակարգչային ծրագրավորողի մասնագիտություն։ Կինոյում նրա դեբյուտը կայացել է 1980 թվականին, երբ նկարահանվել է ռեժիսոր Ֆերդինանդո Բալդիի «Ուղեկիցները» կինոնկարում։ Իր առաջին ֆիլմերում Սերենան հանդես էր գալիս Վանեսա Շտայգեր կեղծանունով։ Առաջին լուրջ կինոնկարը նույնպես նկարահանվել էր 1980 թվականին։ Դա Ջո Դ'Ամատոյի «Անտրոպոֆագուս» սարսափ-ֆիլմն էր, որտեղ Սերենան կատարում էր Մեգիի դերը։

Սերենա Գրանդին հանրաճանաչ է դարձել հիմնականում Տինտո Բրասի էրոտիկ ժանրի ֆիլմերում նկարահանվելուց հետո։ Այդ ֆիլմերից առաջինը «Միրանդա» (1985 թ.) կինոնկարն էր։ Կինոնկարը Սերենային հռչակ բերեց ոչ միայն ողջ Իտալիայում, այլ նաև դարձրեց այդ ժամանակների սեքս-խորհրդանիշներից մեկը։ Բացի կինոյի բաց տեսարաններում նկարահանվելուց, նրա լուսանկարները հայտնվում էին նաև ամսագրերում։

Սերենա Գրանդիի ստեղծագործական կյանքի գագաթնակետը 1980-ական թվականներն էին, երբ նա նկարահանվեց մոտ 20 կինոնկարներում, ներառյալ էրոտիկ մելոդրամաներն ու կատակերգությունները։ Այդ տարիների ֆիլմերից էին նաև «Հանգիստ գեղջկուհիները» (1980 թ.), «Գաճաճը» (1982 թ.), «Պատանին և աղջիկը» (1984 թ.), «Գիշերային կինը» (1986 թ.), «Կիրք Ջուլիի հանդեպ» (1986 թ.), «Երիտասարդ Դոն Ժուանի արկածները» (1986 թ.), «Ռիմինի, Ռիմինի» (1987 թ.), «Ջոյի լուսանկարը» (1987 թ.), «Հարուստներն իրենց սովորություններն ունեն» (1987 թ.), «Թերեզան» (1987 թ.), «Սուր ցանկություն» (1993 թ.), «Չարաճճին» (1998 թ.) և այլն։

2003 թվականին Սերենա Գրանդին ձերբակալվել էր թմրանյութեր օգտագործելու և պահելու կասկածանքով։ 157 օր տնային կալանքից հետո, նա արդարացվել է։ Մասնակցում է հեռուստաշոուների։ 2006 թվականին Հռոմում հրատարակել է իր առաջին «L’amante del federale» վեպը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերենա Գրանդին 1987-1993 թվականներին ամուսնացած է եղել Բեպպո Էրկոլի հետ։ 1989 թվականին ծնվել է նրա որդին՝ Էդուարդոն։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1980 Ուղեկիցները La compagna di viaggio -
1980 Անտրոպոֆագուս Anthropophagus Մեգի
1980 Հանգիստ գեղջկուհիները Tranquille donne di campagna Աիդա
1982 Պիեռինոն ռևանշ է վերցնում Pierino la peste alla riscossa Կասիերա
1982 Պիեռինոն զբաղվում է իր սիրելի գործով Pierino colpisce ancora Ռոզինա
1982 Գաճաճը Malamore մարմնվաճառուհի
1982 Գրոհային ջոկատ 2. Բոլորը ռազմաճակատում են Sturmtruppen 2 (tutti al fronte) -
1983 Ակապուլկո. Սկզբում լողափ, իսկ հետո դեպի «ձախ» Acapulco, prima spiaggia... a sinistra Մասչերինա
1983 Դու անհանգստացնում ես ինձ Tu mi turbi մարմնավաճառուհի Անժել
1984 Պատանին և աղջիկը Un ragazzo e una ragazza մարմնավաճառուհի
1985 Հերկուլես 2 Le avventure dell'incredibile Ercole -
1985 Երազներ և իրականություն Sogni e bisogni Մարիսա
1985 Միրանդա Miranda Միրանդա
1986 Գիշերային կինը La signora della notte Սիմոնա
1986 Կիրք Ջուլիի հանդեպ Desiderando Giulia Ջուլի
1986 Երիտասարդ Դոն Ժուանի արկածները Les exploits d'un jeune Don Juan Ուրսուլա
1987 Ռիմինի, Ռիմինի Rimini Rimini Լոլա Սարտի
1987 Ջոյի լուսանկարը Le foto di Gioia Ջոյ (Գլորիա)
1987 Հարուստներն իրենց սովորույթներն ունեն Roba da ricchi Դորա
1987 Թերեզան Teresa Թերեզա
1990 Ինքնիշխան ժողովրդի անունից In nome del popolo sovrano Ռոզետա
1990 Կնքամայրը 2 Vendetta: Secrets of a Mafia Bride Ադոլորատա
1991 Մահացու ոտնձգություն Per odio per amore Աիդա
1992 Հին Հռոմի տանիքների ներքո Donne sottotetto (Centro storico) Կարոլա
1992 Սեն-Տրոպե, Սեն-Տրոպե Saint Tropez, Saint Tropez Ադա
1993 Սուր ցանկություն Graffiante desiderio Մարսելա Ֆաբրի
1994 Աֆեկտի վիճակում Delitto passionale Տանիա
1995 Կյանքի գինը Il prezzo della vita -
1995 Օլգա Օ-ի տարօրինակ պատմությունը La strana storia di Olga 'O' Օլգա Ռոլի
1997 Անհուսալիները Gli inaffidabili Ֆիորաննա
1998 Չարաճճին Monella Զաիրա
1998 Դեպի փառք տանող աստիճաններ Le ragazze di Piazza di Spagna Սիմոնա
1998 Հիսունական թվականներ Anni '50 Դոննա Մարիա
1998 Ռադիո Ֆրեչչիա Radiofreccia Իվանի մայրը
2008 Ջովաննայի հայրը Il papà di Giovanna Լիլա Ջիա
2008 Մայրը Una madre Սալվատրիչե
2010 Այս գիշերվանից հետո Dopo quella notte Օռնելլա
2010 Անսահման պատանեկություն Una sconfinata giovinezza Զիա Ամաբիլա
2012 Ինչպես ընկնող աստղերը Como estrellas fugaces Իմա
2013 Մեծ գեղեցկություն La grande bellezza Լորենա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #140867392 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.