Jump to content

Սերենա Գրանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերենա Գրանդի
իտալ.՝ Serena Faggioli
Ծնվել էմարտի 23, 1958(1958-03-23)[1] (68 տարեկան)
ԾննդավայրԲոլոնիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[2]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունմոդել, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, գլամուրային մոդել և դերասանուհի

Սերենա Գրանդի (իտալ.՝ Serena Grandi, իրական անունը՝ Սերենա Ֆաջիոլի, մարտի 23, 1958(1958-03-23)[1], Բոլոնիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[2]), իտալացի դերասանուհի, 1980-1990-ական թվականների իտալական կինոյի սեքս-խորհրդանիշներից մեկն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերենա Գրանդին ծնվել է Բոլոնյայում։ Ունի համակարգչային ծրագրավորողի մասնագիտություն։ Կինոյում նրա դեբյուտը կայացել է 1980 թվականին, երբ նկարահանվել է ռեժիսոր Ֆերդինանդո Բալդիի «Ուղեկիցները» կինոնկարում։ Իր առաջին ֆիլմերում Սերենան հանդես էր գալիս Վանեսա Շտայգեր կեղծանունով։ Առաջին լուրջ կինոնկարը նույնպես նկարահանվել էր 1980 թվականին։ Դա Ջո Դ'Ամատոյի «Անտրոպոֆագուս» սարսափ-ֆիլմն էր, որտեղ Սերենան կատարում էր Մեգիի դերը։

Սերենա Գրանդին հանրաճանաչ է դարձել հիմնականում Տինտո Բրասի էրոտիկ ժանրի ֆիլմերում նկարահանվելուց հետո։ Այդ ֆիլմերից առաջինը «Միրանդա» (1985 թ.) կինոնկարն էր։ Կինոնկարը Սերենային հռչակ բերեց ոչ միայն ողջ Իտալիայում, այլ նաև դարձրեց այդ ժամանակների սեքս-խորհրդանիշներից մեկը։ Բացի կինոյի բաց տեսարաններում նկարահանվելուց, նրա լուսանկարները հայտնվում էին նաև ամսագրերում։

Սերենա Գրանդիի ստեղծագործական կյանքի գագաթնակետը 1980-ական թվականներն էին, երբ նա նկարահանվեց մոտ 20 կինոնկարներում, ներառյալ էրոտիկ մելոդրամաներն ու կատակերգությունները։ Այդ տարիների ֆիլմերից էին նաև «Հանգիստ գեղջկուհիները» (1980 թ.), «Գաճաճը» (1982 թ.), «Պատանին և աղջիկը» (1984 թ.), «Գիշերային կինը» (1986 թ.), «Կիրք Ջուլիի հանդեպ» (1986 թ.), «Երիտասարդ Դոն Ժուանի արկածները» (1986 թ.), «Ռիմինի, Ռիմինի» (1987 թ.), «Ջոյի լուսանկարը» (1987 թ.), «Հարուստներն իրենց սովորություններն ունեն» (1987 թ.), «Թերեզան» (1987 թ.), «Սուր ցանկություն» (1993 թ.), «Չարաճճին» (1998 թ.) և այլն։

2003 թվականին Սերենա Գրանդին ձերբակալվել էր թմրանյութեր օգտագործելու և պահելու կասկածանքով։ 157 օր տնային կալանքից հետո, նա արդարացվել է։ Մասնակցում է հեռուստաշոուների։ 2006 թվականին Հռոմում հրատարակել է իր առաջին «L’amante del federale» վեպը։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերենա Գրանդին 1987-1993 թվականներին ամուսնացած է եղել Բեպպո Էրկոլի հետ։ 1989 թվականին ծնվել է նրա որդին՝ Էդուարդոն։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1980ՈւղեկիցներըLa compagna di viaggio-
1980ԱնտրոպոֆագուսAnthropophagusՄեգի
1980Հանգիստ գեղջկուհիներըTranquille donne di campagnaԱիդա
1982Պիեռինոն ռևանշ է վերցնումPierino la peste alla riscossaԿասիերա
1982Պիեռինոն զբաղվում է իր սիրելի գործովPierino colpisce ancoraՌոզինա
1982ԳաճաճըMalamoreմարմնվաճառուհի
1982Գրոհային ջոկատ 2. Բոլորը ռազմաճակատում ենSturmtruppen 2 (tutti al fronte)-
1983Ակապուլկո. Սկզբում լողափ, իսկ հետո դեպի «ձախ»Acapulco, prima spiaggia... a sinistraՄասչերինա
1983Դու անհանգստացնում ես ինձTu mi turbiմարմնավաճառուհի Անժել
1984Պատանին և աղջիկըUn ragazzo e una ragazzaմարմնավաճառուհի
1985Հերկուլես 2Le avventure dell'incredibile Ercole-
1985Երազներ և իրականությունSogni e bisogniՄարիսա
1985ՄիրանդաMirandaՄիրանդա
1986Գիշերային կինըLa signora della notteՍիմոնա
1986Կիրք Ջուլիի հանդեպDesiderando GiuliaՋուլի
1986Երիտասարդ Դոն Ժուանի արկածներըLes exploits d'un jeune Don JuanՈւրսուլա
1987Ռիմինի, ՌիմինիRimini RiminiԼոլա Սարտի
1987Ջոյի լուսանկարըLe foto di GioiaՋոյ (Գլորիա)
1987Հարուստներն իրենց սովորույթներն ունենRoba da ricchiԴորա
1987ԹերեզանTeresaԹերեզա
1990Ինքնիշխան ժողովրդի անունիցIn nome del popolo sovranoՌոզետա
1990Կնքամայրը 2Vendetta: Secrets of a Mafia BrideԱդոլորատա
1991Մահացու ոտնձգությունPer odio per amoreԱիդա
1992Հին Հռոմի տանիքների ներքոDonne sottotetto (Centro storico)Կարոլա
1992Սեն-Տրոպե, Սեն-ՏրոպեSaint Tropez, Saint TropezԱդա
1993Սուր ցանկությունGraffiante desiderioՄարսելա Ֆաբրի
1994Աֆեկտի վիճակումDelitto passionaleՏանիա
1995Կյանքի գինըIl prezzo della vita-
1995Օլգա Օ-ի տարօրինակ պատմությունըLa strana storia di Olga 'O'Օլգա Ռոլի
1997ԱնհուսալիներըGli inaffidabiliՖիորաննա
1998ՉարաճճինMonellaԶաիրա
1998Դեպի փառք տանող աստիճաններLe ragazze di Piazza di SpagnaՍիմոնա
1998Հիսունական թվականներAnni '50Դոննա Մարիա
1998Ռադիո ՖրեչչիաRadiofrecciaԻվանի մայրը
2008Ջովաննայի հայրըIl papà di GiovannaԼիլա Ջիա
2008ՄայրըUna madreՍալվատրիչե
2010Այս գիշերվանից հետոDopo quella notteՕռնելլա
2010Անսահման պատանեկությունUna sconfinata giovinezzaԶիա Ամաբիլա
2012Ինչպես ընկնող աստղերըComo estrellas fugacesԻմա
2013Մեծ գեղեցկությունLa grande bellezzaԼորենա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերենա Գրանդի» հոդվածին։