Սառա Ուեյն Քելիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Ուեյն Քելիս
Ուեյն Քելիսը 2015 թվականին
Ծնվել էհունիսի 1, 1977 (46 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լագրանժ, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունԴարտմուտի քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն[1]
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ակտիվ շրջան2003–այժմ
Ամուսին(ներ)Ջոշ Ուինթերհոլթ (2005-այժմ)
Երեխա(ներ)1 զավակ
IMDbID 0915637
Ուեյն Քելիսը «Փախուստ բանտից» հեռուստասերիալի խաղընկերների հետ

Սառա էն Ուեյն Քելիս (անգլ.՝ Sarah Anne Wayne Callies, հունիսի 1, 1977(1977-06-01)[2], La Grange, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսության և կինոյի դերասանուհի։ Առավել հայտնի է հեռուստատեսային դերերի համար, որոնցից կարելի է առանձնացնել «Փախուստ բանտից» (Սառա Տանկրեդի) և «Քայլող մեռյալները» (Լորի Գրայմս) հեռուստասերիալները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է որպես Սառա Էն Քելիս (Sarah Anne CalliesԻլինոյս նահանգի Լագրանժ ավանում։ Երբ բոլորել է մեկ տարեկանը, Ուեյն Քելիսի ընտանիքը տեղափոխվել է Հոնոլուլու (Հավայի նահանգ), որտեղ նրա ծնողները աշխատել են որպես Մանոայի հավայան համալսարանի դասախոսներ։ Սառայի պապը որոշում է փոխել թոռան ազգանունը՝ ի պատիվ դերասան Ջոն Ուեյնի։ Սառան չի ցանկանում շարունակել ծնողների գործը և սկսում է հետաքրքրություններ ցուցաբերել դերասանական արվեստի նկատմամբ՝ բազմաթիվ անգամներ մասնակցելով դպրոցական ներկայացումներում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Դարտմուտի համալսարան։ Դասերի հետ համատեղ Ուեյն Քելիսը շարունակում է ներգրավվածություն ունենալ թատրոնի հետ[3]: Կրթությունը շարունակում է Դենվերի ազգային թատրոնի կոնսերվատորիայում, որն ավարտում է 2002 թ.-ին[3]։

Քելիսն առաջին անգամ էկրաններին երևում է «Օրենք և կարգուկանոն» (2003) հեռուստասերիալում։ Նույն տարի նկարահանվում է նաև «Գերագույն թագուհիներ», «Դրագնետ» և «Տարզան» հեռուստանովելներում։

2005 - 2009 թվականներին նկարահանվել է լայն հաջողություն վայելած «Փախուստ բանտից» հեռուստասերիալում՝ մարմնավորելով բժշկուհի Սառա Տանկրեդիին։ Ունեցել է էպիզոդիկ դեր «Հաուս» (2010) հեռուստասերիալում։

Մարմնավորել է Լորի Գրայմսին «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում՝ մինչև իր կերպարի մահը[4]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հունիսի 21-ին Քելիսն ամուսնանում է մարտարվեստների ուսուցիչ Ջոն Ուինթերհալթի հետ, ում հետ մտերիմ էր դեռ ուսանողական տարիներից։ 2007 թ.-ի հուլիսին ծնվում է նրանց առաջնեկ դուստրը՝ Կեալա անունով։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Անվանումը Դերը Նշումներ
2003 Օրենք և կարգուկանոն Ջեննի Ռոչեստեր 1 սերիա
2003 Դրագնետ Քեթրին «Քեյթ» Ռենդալ 1 սերիա
2003 Տարզան Ջեյն Պորտեր 9 սերիա
2003–2007 Գերագույն թագուհի Քեյթ Օ'Մալի 5 սերիա
2004 Գաղտնի ծառայություն Լորա Քելի Հեռուստաֆիլմ
2005 Համարներ Գործակալ Քիմ Հոլ 1 սերիա
2005–2009 Փախուստ բանտից Սառա Տանկրեդի 69 սերիա
2006 Սելեստինյան մարգարեություն Մարջորի Ֆիլմ
2007 Շշուկ Ռոքսան Ֆիլմ
2008 Դառը և քաղցր Ռոբին Ֆիլմ
2009 Փախուստ բանտից. վերջին փախուստը Սառա Տանկրեդի Հեռուստաֆիլմ (4-րդ եթերաշրջանի 2 չցուցադրված էպիզոդները)[5]
2010 Հաուս Ջուլիա 1 սերիա
2010 Մոլորված Քլոի/ Սելի Հեռուստաֆիլմ
2010 Օրորոցային Պիի համար Ջոզեֆին Ֆիլմ
2010-2012 Քայլող մեռյալները Լորի Գրայմս 23 սերիա
2011 Սև ոսկի Քեյթ Սամմերս Ֆիլմ
2011 Դեմքերը ամբոխի մեջ Ֆրանսայն Ֆիլմ
2012 Ֆորևերլենդ Ֆրան Ֆիլմ
2012 Սև նոյեմբեր Քեյթ Սամմերս Ֆիլմ
2014 Դեպի փոթորիկը Էլիսոն Սթոուն Ֆիլմ
2015 Վճարի՛ր ուրվականին Քրիստեն
2016 Դռան մյուս կողմը Մարիա
2016 Սա քո մահն է Կարինա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2011 Սատուրն լավագույն դերասանուհի Քայլող մեռյալները Առաջադրված
Scream Awards Սարսափ ֆիլմի լավագույն դերասանուհի Առաջադրված
2012 Սատուրն Մրցանակ «Սպուտնիկ» լավագույն դերասանական կազմը Քայլող մեռյալները Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.imdb.com/name/nm0915637/bio
  2. Deutsche Nationalbibliothek Record #140042466 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 Գարի Չուն (<արտի 20, 2006). «Մ. Դ. Փրիզոն». «Հոնոլուլուի աստղային ամփոփագիր». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 20-ին.
  4. Ռիքի Գրայմսի Կին Լորին
  5. ««Փախուստ բանտից», մանրամասներ». IMDb կինոբազա. Վերցված է 2012 թ․ Նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Ուեյն Քելիս» հոդվածին։