Սաշա Լուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաշա Լուս
Ծնվել էհունիսի 6, 1992(1992-06-06)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՄագադան, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունֆոտոմոդել, մոդել և դերասանուհի
 Sasha Luss Վիքիպահեստում

Սաշա Լուս, ամբողջական անվանումը՝ Ալեքսանդրա Ալեքսեևնա Լուս (ծնված՝ 1992 թվականի հունիսի 6-ին, Մագադան, Ռուսաստան), ռուս մոդել և դերասանուհի։

2015 թվականի հունվարին՝ ըստ models.com կայքի, ընդգրկվել է ամենապահանջված մոդելների ցանկում։ Նկարահանվել է Pirelli օրացույցի, Dior Beauty ինչպես նաև Carolina Herrera-ի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Լուսը ծնվել է 1992 թվականի հունիսի 6-ի, Մագադան քաղաքում[2]։ 2007 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մոսկվա, երկար ժամանակ ապրել Կուտուզովի պողոտայում։ Մեծացել է բժիշկների ընտանիքում. հայրը՝ Ալեքսեյ Լուսը գլխավոր բժիշկ է, իսկ մայրը՝ Մարիա Լուսը աշխատել է բժիշկ-գաստրոէնտերոլոգ, բայց տեղափոխվելով Մոսկվա փոխել է մասնագիտությունը և դարձել լրագրող, վարել է լուրջ հետաքննություն աշխատել է ՆՏՎ-ում։ Դեռ փոքրուց Սաշայի ծնողները նրա մեջ սերմանել են սերը դեպի գրքի ու գրականության հանդեպ։ Սաշան ունի քույր՝ Սոֆիան, որը հոր առաջին ամուսնությունից է։ Սոֆիան սցենարիստ է և ապրում է Լոնդոնում, իսկ ողջ ընտանիքը նրա հետ լավ հարաբերություններ ունի։ Սաշան ունի երեք շուն և կատուներ, վերջիններիս գտել են փողոցից։ Փոքր տարիքում մասնակցել է պարային մրցույթների։ Հետաքրքրված է ընթերցանությամբ, գրականությամբ, ֆիլմերով և երաժշտությամբ։

2007 թվականից սկսել է աշխատել Avant Models-ում։ Նույն թվականին ցուցադրել է Ալյոնա Ախմադուպլինայի գարուն-ամառ հավաքածուն։

2012 թվականին նկարահանվել է Bohemique-ի ամսագրի համար։ Նկարները դարձել են ամսագրի բրենդը, որից հետո այն նկատել է Կարլ Լագերֆելդը և հրավիրել Սաշային մասնակցություն ունենալու Chanel-ի աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությանը[3]։

2014 թվականին նկարահանվել է Pirelli-ի ամսագրի համար[4]։

Մասնակցել է Vogue Italia-ի սեպտեմբերյան տոնական համարի շապիկի համար նկարահանումներին ՝ ի պատիվ ամսագրի 50-ամյակի, մի շարք մոդելների հետ, ինչպիսիք են Լինդա Ավետարանիչը, Նաոմի Քեմփբելը, Ադրիանա Լիման, Քենդիս Սվեյնփոլը, Կարեն Էլսոնը, Նատալյա Վոդյանովան, Էմբեր Վալլետան, Լիա Քեբեդեն, Կոկո Ռոշան, Նատաշա Պոլին, Ստելլա Թենանտը, Ջորդան Դանը, Հիլարի Ռոդան, Սաշա Պիվովովարովան և այլք:[1]

2017 թվականից սկսել է դերասանական կարիերան։ Նկարահանվել է Լյուկ Բեսոնի «Վալերիան և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմում, որտեղ խաղացել է էպիզոդիկ արքայադուստր Լիխո Մինի դերը[5]։

2019 թվականին, որպես գլխավոր հերոս, նկարահանվել է Լյուկ Բեսոնի «Աննա» մարտաֆիլմում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունվել է Քեմբրիջի համալսարանի գրականության պատմության ֆակուլտետը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Fashion Model Directory (FMD) — 1998.
  2. «Sasha Luss». IMDb. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. «Chanel Haute Couture Fall 2016 Show (Chanel)». MODELS.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  4. «Pirelli Calendar Girls 2015 (Pirelli Calendar)». MODELS.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  5. «Must Reads: A Russian model was poised for her big break in 'Anna.' Then the film got stuck in #MeToo limbo». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 18. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.
  6. «5 фактов о модели Саше Лусс из первых уст». Marie Claire (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածներ Սաշա Լուսի մասին

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաշա Լուս» հոդվածին։