Կոկո Ռոշա
Կոկո Ռոշա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Տորոնտո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | McRoberts Secondary School? |
Մասնագիտություն | մոդել |
Կայք | coco-rocha.com |
Coco Rocha Վիքիպահեստում |
Կոկո Ռոշա (անգլ.՝ Coco Rocha, (սեպտեմբերի 10, 1988[1], Տորոնտո, Կանադա), կանադացի սուպերմոդել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոկոն ծնվել է Տորոնտոյում (Օնտարիո նահանգ), այնուհետև բավականին երիտասարդ տարիքում տեղափոխվել է Ռիչմոնդ[2]։ Նրա ծնողներն աշխատում էին ավիաուղիներում։ Մայրը՝ Ջուանիտան, ուղեկցորդուհի էր աշխատում, իսկ հայրը՝ Թրևոր Հեյնսը[3], տոմսարկղի վարիչ էր։ Կոկոն ունի քույր՝ Լինդսին, և եղբայր՝ Գրեգ Մորենդինը։ Կոկոն ունի իռլանդական և ուկրաինական արմատներ[4]։
Ռոշան այն քիչ մոդելներից է, որը դեմ է արտահայտվել մոդելային բիզնեսում սնման խանգարումների մասին։ Նա խոստովանել է այն ճնշման մասին, որին բախվել է՝ լինելով անփորձ մոդել, ինչպես նաև քաշի մասին արձագանքների, որոնք հավաքել է Սինգապուր ճանապարհորդությունից հետո։ «Ասսոշեյթեդ պրես»-ին ուղղված նամակում նա գրել է.
Կոկոն Եհովայի վկա է և քարոզում է տներում։ Նա ասում է. «Առաջին հերթին ես քրիստոնյա եմ, հետո նոր մոդել»։ Սակայն երիտասարդ տարիքում նրան միշտ չէ, որ հաջողվել է դեմ կանգնել լուսանկարիչների պահանջներին։ Իր կրոնական հայացքների համաձայն նա խստորեն հրաժարվում է կեցվածք ընդունել մերկ կամ կիսամերկ.
Ես չեմ ցուցադրում իմ կուրծքը, ես կեցվածք չեմ ընդունում ծխախոտը ձեռքիս և լուսանկարվելու ժամանակ ես չեմ համբուրվում տղամարդ մոդելների հետ։ Ես չեմ դատում նրանց, ովքեր անում են դա, իմ լավագույն ընկերները Victoria’s Secret-ի մոդելներ են, ուղղակի ես ինքս դրան չեմ մասնակցում[5]։ |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունիսի 9-ին Կոկոն ամուսնացել է ինտերիերի ձևավորող Ջեյմս Կոնրանի հետ[6]։ Ամուսիններն ունեն երեք երեխա՝ դստրեր Այոնի Ջեյմս Կոնրանը (28.03.2015)[7], Այլի Ռին Կոնրանը (25.11.2020)[8] և որդին՝ Այվեր Իմս Կոնրանը (20.04.2018)[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Coco Rocha rocks the runway.
- ↑ Meet the Coco pop
- ↑ Rachel Heinrichs (2014 թ․ սեպտեմբերի 30). «Meet Our November Cover Star, Coco Rocha!» (անգլերեն). flare.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Sadie Whitelocks. (2013 թ․ հունվարի 16). «Supermodel Coco Rocha opens up about life as a devout Jehovah's Witness - and how she still preaches door-to-door» (անգլերեն). dailymail.co.uk. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Coca Rocha Ties the Knot; Thom Browne Does Womenswear; Rihanna Gets Photoshopped - The Cut». 2010 թ․ հունիսի 10.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Coco Rocha Gives Birth! Model and Husband James Conran Share First Photo of Their "Beautiful" Baby Girl». E! Online. 2015 թ․ մարտի 28.
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Supermodel Coco Rocha Welcomes Daughter Iley Ryn: 'It Was Love at First Sight for Everyone'». PEOPLE.com (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 25.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Model Mama! Coco Rocha Welcomes Son Iver Eames». PEOPLE.com (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 20.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2021-07-04 Wayback Machine
- Vogue Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Who what wear
- Պաշտոնական բլոգ
- tumblr
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկո Ռոշա» հոդվածին։ |
|