Սամվել Մկրտչյան (թարգմանիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Մկրտչյան (այլ կիրառումներ)
Սամվել Մկրտչյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 25, 1959(1959-02-25) կամ հուլիսի 2, 1959(1959-07-02)[1]
ԾննդավայրԹալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 7, 2014(2014-12-07) (55 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1983)
Մասնագիտությունթարգմանիչ, խմբագիր և գրող
ԱշխատավայրԱռավոտ և Գրական թերթ
ԱմուսինՆաիրա Զոհրաբյան
Կայքsamvelmkrtchyan.am

Սամվել Սուրենի Մկրտչյան (փետրվարի 25, 1959(1959-02-25) կամ հուլիսի 2, 1959(1959-07-02)[1], Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 2014(2014-12-07), Երևան, Հայաստան), հայ թարգմանիչ, գրող, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին։ Ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաև «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաև թարգմանել է բազմաթիվ գրքեր։ 2002-2014 թվականներին եղել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրը։

Հայաստանի գրողների միության անդամ էր 1995 թվականից։ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։

Անգլերենից հայերեն թարգմանությունների մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Շեքսպիր, Երկեր (Սոնետներ, Վեներա և Ադոնիս, Սիրուհու տրտունջը), ԵՊՀ, Երևան, 1991։
  • Թ. Ս. Էլիոթ, Մեռյալ երկիր, «Ապոլոն», Ե., 1991։
  • Վիլյամ Սարոյան, Իմ անունն է Սարոյան, «Նաիրի», Ե., 1992։
  • Լուիս Քերոլ, Ալիսը Հրաշքների աշխարհում և Ալիսը հայելու աշխարհում։ (Չափածո), Սամսոն հրատարակչություն, 1994։
  • Ռեդյարդ Քիփլինգ, Պատմվածքներ հենց այնպես։ (Չափածո), Սամսոն հրատարակչություն, 1995։
  • Անգլիական և ամերիկյան պոեզիա, «Նոր-Դար», Ե., 1998։
  • Վիլյամ Ֆոլքներ, Արջը, «Նաիրի», Ե., 1992։
  • Վիլյամ Ֆոլքներ, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ, «Վան Արյան», Ե., 2001։
  • Հերման Մելվիլ, Պատմվածքներ, «Վան Արյան», Ե., 2001։
  • Թ. Ս. Էլիոթ, Քերթվածներ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2004։
  • Շեքսպիր, Սոնետներ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2004։
  • Շեքսպիր, Լուկրեցիայի պատվազրկումը, ՀԳՄ հրատարակություն, Ե., 2003։
  • Վիլյամ Միքայելյան, Հին լեզու, «Տիգրան Մեծ», Ե., 2005։
  • Սամվել Մկրտչյան. Թարգմանություններ (2 հատորով), Ե., Հեղինակային հրատարակություն, Ե., 2009։
  • Կ. Հովհաննիսյան, Գերդաստան ստվերաց, Տիգրան Մեծ, Ե., 2012։
  • Ջեյմս Ջոյս, Ուլիսես, Հեղինակային հրատարակություն, Ե., 2012։
  • Լենըրդ Քոհեն, Երգեր սիրո և ատելության, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013
  • Չարլզ Բուքովսկի, Ամբոխի հանճարը և այլ բանաստեղծություններ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013։
  • Շեքսպիր, Սոնետներ, պոեմներ, բանաստեղծություններ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013։
  • Թ. Ս. Էլիոթ, Չորս կվարտետ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013։

Հայերենից անգլերեն թարգմանությունների մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Selected Armenian Poets. Samson Publishers, Yerevan, 1991.
  • Shoushig Dansabedian, Collected Poems. Yerevan, Nor-Dar Publishers, 1999.
  • Ruben Angaladyan, Essays, Yerevan, 1995.
  • Vahe Armen, Scream and Other Poems. Van Arian Publishers, Yerevan, 2000.
  • Modern Eastern Armenian Poets. Nairi Publishers, Yerevan, 2004.
  • Yeghishe Charents, 40 Poems. Charents Memorial House, Yerevan, 2012.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]