Jump to content

Սամանդաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սամանդաղ
թուրքերեն՝ Samandağ
Սուրբ Սիմեոնի վանքի ավերակները Սամանդաղում
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՆահանգՀաթայի մարզ
ՀամայնքՀաթայի մարզ
Մակերես446 կմ²
ԲԾՄ72 մ
Խոսվող լեզուներԹուրքերեն
Բնակչություն43.528 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+90 326
Փոստային ինդեքս31770
Պաշտոնական կայքՊաշտոնական կայք
Սամանդաղ (Թուրքիա)##
Սամանդաղ (Թուրքիա)

Սամանդաղ (թուրքերեն՝ Samandağ), քաղաք Թուրքիայի հարավում՝ Հաթայի մարզում, Սիրիայի Արաբական Հանրապետության հետ ցամաքային սահմանի շրջակայքում[1][2]։

Ըստ 2008 թվականի մարդահամարի տվյալների՝ Սամանդաղի բնակչությունը կազմում է 43.528 մարդ, հիմնականում՝ թուրքեր։ Քաղաքի պաշտոնական լեզուն թուրքերենն է։

Ներկայիս Սամանդաղ քաղաքի տարածքում մարդը բնակություն է հաստատել դեռևս հնագույն ժամանակներից։ Մինչ 16-րդ դարն այն պատկանել է տարբեր պետությունների, այդ թվում և Տիգրան Մեծի ստեղծած Մեծ Հայքի թագավորությանը։

16-րդ դարում այն դարձել է Օսմանյան կայսրության տարածք, որի կազմում էլ ստացել է քաղաքի կարգավիճակ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Թուրքիան տարրալուծվել է, իսկ Սան Ռեմոյի խորհրդաժողովի որոշմամբ այն անցել է Ֆրանսիայի վերահսկողության տակ։

1921 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված ֆրանս-թուրքական համաձայնագրով Ալեքսանդրետտայի սանջակը մեկուսացված վարչական միավոր էր Սիրիայի և Լիբանանի մանդատի կազմում։

Այդ շրջանում թուրքերի հետ մեկտեղ քաղաքը բնակեցված է եղել նաև արաբներով և հայերով։ 1938 թվականի սեպտեմբերի 7-ին Սիրիայի հյուսիսարևմտյան Ալեքսանդրետտայի սանջակի տարածքում ձևավորվեց Հաթայի թագավորությունը, որը 1939 թվականի հունիսի 29-ին բռնակցվեց Թուրքիային։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամանդաղ» հոդվածին։