Սաթիկ Հախնազարյան
Արտաքին տեսք
Սաթիկ Հախնազարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Նալբանդյան, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1988) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն |
Ամուսին(ներ) | Արթուր Կարապետյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Սաթիկ Ցոլակի Հախնազարյան (հուլիսի 11, 1966, Նալբանդյան, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2016)[1]։
Դերասան Արթուր Կարապետյանի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաթիկ Հախնազարյանը ծնվել է Հոկտեմբերյանի շրջանի Նալբանդյան գյուղում։ Ավարտել է Նոր-Արտագերսի դպրոցը, 1988 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1987-1992 թվականներին եղել է «Անիվների վրա» թատրոն-ստուդիայի, 1996-2001 թվականներին՝ Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի, 1997 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի[2]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիկին Դիտման, Մայր՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս»
- Դոլորես՝ Վիլյամ Սարոյանի «Սովյալները»
- Իսմենե՝ Սոֆոկլեսի «Անտիգոնե»
- Մարթա Իզաբելա՝ Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»
- Զառա՝ Գ. Խուգանի «Իմ զոքանչը»
- Սիլվիա՝ Մարիվոյի «Խաղ սիրո և պատահականության»
- Ֆլորենս՝ Ջ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը»
- Դորիս՝ Բ. Սլեյդի «Ամեն տարի՝ նույն օրը» («Արտավազդ» մրցանակ)
- Խեղկատակ՝ Կարինե Խոդիկյանի «Ձոն խեղկատակին»
- Գոհար՝ Գ. Սարգսյանի «Վեց սիրահարված խենթ»
- Սպիտակ դիմակ՝ Արիստոփանեսի «Լիսիստրատե»
- Արուս՝ Ժիրայր Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր»
- Լուչիա՝ Է. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»
- Նազանի՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Ազգային գործիչը»
- Մագթաղինե՝ «Մորգանի խնամին»
- Արփենիկ՝ Աղասի Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը»
- Բելոտելովա՝ Ալեքսանդր Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում»
- Լառա՝ Գ. Խանջյանի «Ինձնից պրծում չկա»
- Բուժքույր՝ Ժորա Հարությունյանի «Բաբիկը և ուրիշները»
- Ժակլին՝ Մ. Կամուլետտիի «Սիրային իրարանցում»
- Լենա՝ Ն. Պտուշկինայի «Վեցնոցները»
- Մարոտտա՝ Մոլիերի «Ծիծաղելի սեթևեթուհիներ»
- Բեատրիչե՝ Ն. Ադալյանի «Լոմբարդ»
- Սալոմե՝ Գաբրիել Սունդուկյանի «Ձեր Աստվածը փողն է»
- Մելինե՝ Ք. Յալչընի «Հոգիս ձեզմով կխայտա»
- Պատգամավոր՝ Ռոդոլֆո Սանտանա «Հարդասենյակ կանանց համար»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ժամկետը յոթ օր», 1991
- «Մարիամ», 2005
- «Չնչիկը», 2010
- «Ծաղիկների պար», 2013
- «Թևանիկ», 2014
- «Շքամուտք», 2014
- «Շրջանակ», 2015
- «Որոգայթ», 2015
- ԱրմենиЯ, 2018
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ «Կանացի լավագույն դերակատարման համար», 2007
- Հայաստանի վաստակավոր արտիստ, 2016
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի», 2019
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Zarkfoundation - Սաթիկ Հախնազարյան». zarkfoundation.com.