Արթուր Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Կարապետյան (այլ կիրառումներ)
Արթուր Միքայելի Կարապետյան
Ծնվել է1967 հունիսի 19
ԾննդավայրԵրևան
Մահացել էապրիլի 30, 1991(1991-04-30) (տարիքը 23)
Ազգությունհայ

Արթուր Միքայելի Կարապետյան (19 հունիսի, 1967, Երևան - ապրիլի 30, 1991[1]), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի հունիսի 19-ին Երևանում։ 1974 թվականին հաճախել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոց, որն ավարտել է 1984 թվականին։ 1984 թվականին ընդունվել է թիվ 20 տեխնիկական ուսումնարան, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։

1985 թվականին ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի երեկոյան ուսուցման ֆակուլտետի առևտրի էկոնոմիկա մասնագիտության առաջին կուրս։ 1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում՝ Մոսկվայի ռազմական ենթաշրջանում, որտեղ ստացած ռազմական գիտելիքները հետագայում փայլուն կիրառել է Արցախյան ազատամարտում։ Ծառայելուց հետո ուսումը շարունակել է ապրանքագիտություն և առևտրի էկոնոմիկա ֆակուլտետի նույն մասնագիտության առաջին կուրսում։

Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականից Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր։ Մարտական մկրտությունը ստացել է Երասխավանի կռիվների ժամանակ։ Ընկերների հետ ստեղծելով համախոհների մի փոքրիկ ջոկատ՝ զենք ու զինամթերք էր հայթայթում Արցախ ուղարկելու համար։ 1989 թվականին, կիսատ թողնելով ուսումը(նա այդ ժամանակ սովորում էր 4-րդ կուրսում), մեկնել է Արցախ` Շահումյանի շրջան։ Որպեսզի խուսափի հաճախակի իրականացվող անձնագրային ռեժիմի ստոգումներից, նա նույն թվականին փոխում է գրանցման վայրը և գրանցվում Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ Հենց այդ ժամանակ էլ Արթուրը ծանոթանում է Թաթուլ Կրպեյանի հետ և մինչև կյանքի վերջ մնում է նրա հավատարիմ ընկերն ու զինակիցը։ Գետաշենում եղել է Գետաշենի կամավորական ջոկատի հրամանատար Թաթուլ Կրպեյանի մարտական գծով տեղակալը։ Մասնակցել է Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Նա իր կյանքը նվիրել էր հայ ժողովրդի ազատության գործին, որին զինվորագրվել էր Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից։

1990 թվականից Արթուր Կարապետյանը ՀՅԴ անդամ էր։ Վերջին մարտը նա մղել է Գետաշենում, որի պաշտպանությունը կազմակերպել և ղեկավարում էր իր զինակցի` Թաթուլ Կրպեյանի հետ։

Արթուր Կարապետյանի անունով են կոչվել «Շենգավիթ» մետրոյի կայարանամերձ պուրակը, որտեղ տեղադրված է նրա հուշարձանը (Հուշարձանի Հեղինակ՝ Մկրտիչ Մազմանյան, քանդակագործներ՝ Գագիկ Ավագյան (Gagik Angelo) Ռոբերտ Բալայան, բրոնզ, տուֆ, բազալտ, 1993), Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի լսարաններից մեկը անվանակոչվել է նրա անունով։ Երևանի Մուրացանի անվան համար 18 դպրոցի շքամուտքի պատին տեղադրված է նրա հուշաքարը։ Թաղված է Երևանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]