Արթուր Կարապետյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Կարապետյան (այլ կիրառումներ)
Արթուր Կարապետյան
Ծնվել էապրիլի 10, 1965(1965-04-10) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Ամուսին(ներ)Սաթիկ Հախնազարյան
Պարգևներ և մրցանակներՀայաստանի վաստակավոր արտիստ

Արթուր Ամիրանի Կարապետյան (ապրիլի 10, 1965(1965-04-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2016)[1]։

Դերասանուհի Սաթիկ Հախնազարյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Կարապետյանը ծնվել է 1965 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցը, 1988 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1987-1992 թվականներին աշխատել է «Անիվների վրա» թատրոն-ստուդիայում, 1995 թվականին` Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, 1996 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 1993-2004 թվականներին որպես հաղորդավար աշխատել է Հայաստանի հանրային ռադիոընկերություն[2]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անիվների վրա»
  • «Ոտքի դատարանն է գալիս»
  • «Սովյալներ»
  • «Անտիգոն»
  • «Մկան թակարդ, կամ փորձում ենք Համլետ»
  • «Ամպեր»
  • «Գիշատիչների խնջույքը»
  • «Տեր, մի թող մեզ անտեր»
  • «Ատամնաբույժն արևելյան»
  • «Ամեն տարի` նույն օրը»
  • «Ինչ այն զինվորը, ինչ այս»
  • «Վերջին կանգառ»
  • 《Թակարդ Ստալինի համար》
  • 《Մորգանի խնամին》

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սպանված աղավնի»
  • «Հովիվը»

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աննա»[3]
  • «Ավազե դղյակ»
  • «Հարս չկա»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակ «Անտիգոնե» ներկայացման համար, Ուկրաինա (2000), Մակոդենիա (2004)
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2001
  • «Արտիստ» մրցանակ, 2007
  • ՀԹԳՄ մրցանակ, 2010,
  • «Արտավազդ» մրցանակաբաշխության ոսկե մեդալ, 2015
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]