Սադի Կառնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառնո (այլ կիրառումներ)
Սադի Կառնո
Sadi Carnot
Ծնվել էհունիսի 1, 1796(1796-06-01)[1][2][3][…]
Փարիզ, Ֆրանսիա
Մահացել էօգոստոսի 24, 1832(1832-08-24)[1][2][4][…] (36 տարեկան)
Փարիզ
բնական մահով
ԳերեզմանCimetière ancien d'Ivry-sur-Seine
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, ռազմական ինժեներ և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Ֆրանսիական բանակ
Գործունեության ոլորտջերմադինամիկա
Ալմա մատերՊոլիտեխնիկական դպրոց, Conservatoire national des Arts et Métiers?, Կոնդորսե լիցեյ և Շարլեմաժ լիցե
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Գիտական ղեկավարՍիմեոն Պուասոն
ՀայրԼազար Նիկոլա Կառնո
 Nicolas Léonard Sadi Carnot Վիքիպահեստում

Նիկոլա Լեոնար Սադի Կառնո (ֆր.՝ Nicolas Léonard Sadi Carnot, հունիսի 1, 1796(1796-06-01)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - օգոստոսի 24, 1832(1832-08-24)[1][2][4][…], Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս, թերմոդինամիկայի հիմնադիրներից։

Լազար Նիկոլա Կառնոյի որդին։

Ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը 1814 թվականին։ Վերլուծելով իդեալական շրջանային պրոցեսը՝ Կառնոն առաջինը եզրակացրեց, որ օգտակար աշխատանք կատարում է միայն տաքացված մարմնից սառը մարմնին ջերմության փոխանցման դեպքում։ Հանգեց նաև այն դրույթին, որ աշխատանքի մեծությունը պայմանավորված ջեռուցիչի և սառնարանի ջերմաստիճանների տարբերությամբ և կախված չէ ջերմային մեքենայում բանող նյութի բնույթից (Կառնոյի թեորեմ)։ Կառնոն մոտավորապես որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը և ընդհանուր ձևով արտահայտել էներգիայի պահպանման օրենքը (թերմոդինամիկայի առաջին սկզբունք)։

Կառնոյի աշխատանքն արժանիորեն գնահատվել է միայն 1834 թվականին (Բենուա Կլապեյրոն)։ Ավելի ուշ, զարգացնելով Կառնոյի ուսմունքը, Ռուդոլֆ Կլաուզիուսը և Վիլյամ Թոմսոնը հանգեցին թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 272