Ռուդոլֆ Վաթինյան
Ռուդոլֆ Վաթինյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1941 |
Ծննդավայր | Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 2, 2021[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | օպերատոր-բեմադրիչ և կինոօպերատոր |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Միքայել Վաթինյան |
Ռուդոլֆ Վաթինյան (մայիսի 12, 1941, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 2, 2021[1], Երևան, Հայաստան), հայ կինոօպերատոր, աշխատել է Ալբերտ Մկրտչյանի, Վիգեն Չալդրանյանի և այլ հայտնի ռեժիսորների հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուդոլֆ Վաթինյանը ծնվել է 1941 թվականին Դիլիջանում։ 1959 թվականին ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Փոքր տարիքից զբաղվել է նկարչությամբ, քանդակագործությամբ և մոդելագործությամբ։ Ընկերներով ակտիվորեն հետևել են Վանիկ Շարամբեյան գործունեությանը։ Հետագայում զբաղվել է լուսանկարչությամբ և ընդունվել աշխատանքի տեղական թերթի խմբագրություն։ 1965-1970 թվականներին սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի օպերատորականում բաժնը (ՎԳԻԿ)։ 1970 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատոր։ Ավարտելուց հետո աշխատել է որպես երկրորդ օպերատոր Սերգեյ Իսրայելյանի մոտ՝ «Խաթաբալա» ֆիլմում, որի ռեժիսորն է Յուրի Երզնկյանը։ Այդ ֆիլմից հետո Ռուդոլֆ Վաթինյանը երկար տարիներ աշխատել է Յուրի Երզնկյանի հետ։ Երզնկյանի հետ միասին աշխատել են «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմում, որը շատ բարձր էր գնահատել Սերգեյ Փարաջանովը։ Շատ ֆիլմերում են աշխատել ռեժիսոր Կարեն Գևորգյանի հետ, որը նախկինում եղել էր օպերատոր։ Այդ ֆիլմերից են «Օգոստոս» և «Պուտիկավոր շունը, որը վազում է ծովի եզրով», որը հիմնված է Չինգիզ Այթմատովի պատմվածքի վրա։ Կրկնակի պարգևատրվել է պետական մրցանակով։ Աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է Հայաստանի կինեմոտոգրաֆիստների միության քարտուղարը։ Լավագույն օպերատոր է ճանաչվել և մրցանակի արժանացել «Սիրով և երախտագիտությամբ», «Օգոստոս», «Տեր, ողորմյա» ֆիլմերի համար։
Մահացել է 2021 թվականի հունվարի 2-ին, երևանում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անուն | Տեղեկություն |
---|---|---|
2008 | Տխուր փողոցի լուսաբացը | Լևոն Աթոյանցի և Ա. Մովսիսյան հետ համատեղ |
2008 | Սիրով և երախտագիտությամբ | վավերագրական ֆիլմ, հանդիպում է նաև «Տակառագործները» անունով |
2007 | Քրմուհին | Վահագն Տեր-Հակոբյանի հետ համատեղ |
2006 | Լռության նախերգանք | կարճամետրաժ |
2001 | Հին հռոմեական ճանապարհին | |
2001 | Ուրախ ավտոբուս | |
1999 | Տերևաթափ Անթարեսի վրա | կարճամետրաժ |
1999 | Բարի ոգիների նոր արկածները | տիկնիկային մուլտֆիլմ (օպերատոր Ռ. Բալասանյանի հետ համատեղ) |
1996-97 | Տեր, ողորմյա | |
1995 | Փարաջանով. վերջին կոլաժ | վավերագրական հեռուստաֆիլմ (օպերատոր Տ. Տրոնշեի հետ համատեղ) |
1995 | Յո երթաս | վավերագրական |
1993 | Վերջնագիծ | |
1993 | Կիսանդրի | կարճամետրաժ |
1992 | Պուտիկավոր շունը, որը վազում է ծովի եզրով | օպերատոր Իգոր Բելյակով և Կարեն Գևորգյանի հետ համատեղ |
1991 | Պատանդներ | |
1988 | Շնչառություն | |
1987 | Եվս հինգ օր | |
1986 | Քանի դեռ ապրում ենք… | |
1985 | Ու՞ր ես գնում, զինվոր | |
1985 | Անմահության անձնագիր | վավերագրական հեռուստաֆիլմ |
1984 | Մեր մանկության տանգոն | |
1983 | Գիշերվա մեջ առկայծող կրակը (Միքայել Նալբանդյան) | |
1982 | Պատահար հուլիսին | կարճամետրաժ |
1982 | Հին օրերի երգը | |
1981 | Գործուղում առողջարան | |
1980 | Մեր պապերի քայլերգը | Ֆիլմը հանդիպում է նաև «Ավտոմեքենան տանիքի վրա» անունով |
1979 | Մահկանացուդ կնքիր թամբին | |
1977 | Խոհարարները եկել են մրցույթի | |
1976 | Օգոստոս | |
1975 | Շեկ ինքնաթիռ | |
1975 | Այս կանաչ, կարմիր աշխարհը | |
1974 | Դեղին թոնիր | կարճամետրաժ |
1973 | Անլռելի գույներ | կարճամետրաժ վավերագրական ֆիլմ |
1972 | Երկուսից մինչև ութը | կարճամետրաժ վավերագրական ֆիլմ |
1971 | Խաթաբալա | որպես երկրորդ օպերատոր |
1970 | Լուսանկար | կարճամետրաժ |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուդոլֆ Վաթինյան Արխիվացված 2021-01-20 Wayback Machine
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2009)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|