Լևոն Աթոյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Հարությունի Աթոյանց
Levon-Atoyants (1).jpg
Լևոն Աթոյանցը մամլո ասուլիսի ժամանակ, հոկտեմբեր, 2014 թ.
Ծնվել էսեպտեմբերի 9, 1930 (88 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունկինոօպերատոր և օպերատոր-բեմադրիչ
Աշխատանքկինոօպերատոր
ԱշխատավայրՀայֆիլմ

Լևոն Հարությունի Աթոյանց (1930, սեպտեմբերի 9, Թիֆլիս), հայ կինոօպերատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Աթոյանցը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում: 1951 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1951-1954 թվականներին սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր: Այնուհետև, հոր հիվանդ լինելու պատճառով, վերադարձել է Թբիլիսի: 1954 թվականին աշխատել է մեքենաների վերանորագման գործարանում` որպես արհեստավոր: Մեկ տարի հետո աշխատել է Թիֆլիսի Ժողովրդական տանը: 1955 թվականին տեղափոխվել է Հայաստան: 1956 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր: 1960 թվականին և 1963 թվականին գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների: Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի: 1996-2000 թվականներին սովորել է Անանիա Շիրակացու անվան համալսարանի լրագրողական բաժնում, այնուհետև օպերատորի կուրսեր է դասավանդել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Որպես կինոօպերատոր` նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ: Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով: 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար:

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951-1954 թվականներին սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում
  • 1955 թվականից աշխատել է Հայֆիլմում, 1966 թվականից՝ բեմադրող-օպերատոր
  • 1993 թվականից՝ հայկական հեռուստաընկերություններում[1]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005