Լռության նախերգանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լռության նախերգանք
Լռության նախերգանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
Թվական2006
Լեզուհայերեն
ՌեժիսորԳայանե Գասպարյան
ՊրոդյուսերԳևորգ Գևորգյան
ԴերակատարներԳայանե Գասպարյան
Կարեն Ջանիբեկյան
Ռուզան Վիթ Մեսրոպյան
Ժան-Պիեր Նշանյան
ՕպերատորՌուդոլֆ Վաթինյան
ԿինոընկերությունՀայֆիլմ
Տևողություն7 րոպե

Լռության նախերգանք, 2006 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմ։ 2006 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստեղծվել է իրական դեպքի հիման վրա։ Այն պատմում է հոգեբուժարանում գտնվող հիվանդ մի կնոջ մեկ օրվա մասին։ Հիվանդը ծխելու մեծ պահանջով մոտենում է բժշկին և խնդրում մեկ ծխախոտ։ Բժիշկը այն խոստանում է՝ պայմանով, որ հիվանդը կմաքրի հիվանդանոցի բոլոր զուգարանները։ Պայմանը կատարելուց հետո հիվանդ կինը գալիս է բժշկի մոտ՝ իրեն խոստացած ծխախոտը ստանալու։ Սակայն նա ծխախոտի փոխարեն դրա դատարկ տուփն է ստանում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լռության նախերգանք»։ www.gaiff.am։ Վերցված է 2017-03-15 
  2. www.websystems.am։ «Լռության նախերգանք»։ www.arm-cinema.am։ Վերցված է 2017-03-15