Ռուդոլֆ Լեոպոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Լեոպոլդ
գերմ.՝ Rudolf Leopold
Ծնվել էմարտի 1, 1925(1925-03-01)[1][2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա[3]
Մահացել էհունիսի 29, 2010(2010-06-29)[4][1][2] (85 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[3]
ԳերեզմանԳրինցինգի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ և ակնաբույժ
Ծնողներհայր՝ Rudolf Leopold?
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն
 Rudolf Leopold Վիքիպահեստում

Ռուդոլֆ Լեոպոլդ (գերմ.՝ Rudolf Leopold, մարտի 1, 1925(1925-03-01)[1][2], Վիեննա, Ավստրիա[3] - հունիսի 29, 2010(2010-06-29)[4][1][2], Վիեննա, Ավստրիա[3]), կոլեկցիոներ, «Լեոպոլդ» թանգարանի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆը դպրոցն ավարտելուց հետո 1943 թվականին ընդունվել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ Համալսարան ընդունվելը փրկեց նրան և նա չմասնակցեց զորահավաքին։ 1953 թվականին ավարտեց ակնաբուժության բաժինը և Վիեննայում բացեց ակնաբուժության պրակտիկ բաժանմունք։ Կոլեկցիոներ դարձել է դեռ սովորելու տարիներին։ Նրա առաջին ձեռքբերումը եղել է 1947 թվականին, Ֆրիդրիխ Գաուռմանի աշխատանքները, որը նա ստացել է դասեր պարապելու դիմաց[5]։ Լեոպոլդը սկզբում հավաքագրում էր հին վարպետների աշխատանքները, բայց հետո սկսեց հետաքրքրվել 20-րդ դարի նկարիչների աշխատանքներով[6]։ Համարվում է նոր բացահայտողների սերնդի կոլեկցիոներ, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ նկարները տեսականորեն ոչ մի արժեք չունեին։ 1950 թվականին նա ծանոթացել է էքսպրեսիոնիստ Էգոն Շիլեի աշխատանքներին։ 1955 թվականին Ամստերդամի քաղաքային թանգարանում կազմակերպել է ավստրիական մշակույթի ցուցահանդես, որտեղ նաև կային Շիլեի նկարները։ Այդ բանից հետո Շիլեն ճանաչվել է ավստրիական էքսպրեսիոնիզմի ճանաչված նկարիչ։ Լեոպոլդը առաջին անգամ ողջ հանրությանը ներկայացրել է Էգոն Շիլեի աշխատանքները, երբ ցուցահանդես է իրականացրել Մյունխենում, Լոնդոնում, Նյու Յորքում։ Նրա կինը` Էլիզաբետը, նույնպես ակնաբույժ էր և կիսում էր Ռուդոլֆի` հավաքածուների հանդեպ սերը։ 1973 թվականին Լեոպոլդը գրել է Էգոն Շիլեի մասին մանկական պատկերազարդ գիրք։ 1990 թվականին իր հավաքածուն ներառում էր ավելի քան 5000 աշխատանքներ` սեցեսիոն և էքսպրեսիոնիզմ, արվեստ, որը նացիստների կողմից հռչակվում էր որպես «դեգեներատ արվեստ» և գնահատվել է 574 միլիոն եվրո[7]։ Բայց դա ինքնուրույն պահպանելը դժվար էր, և 1994 թվականին կառավարության և Ավստրիայի ազգային բանկի օգնությամբ բացվեց Լեոպոլդի մասնավոր հիմնադրամ։ 2001 թվականին բացվել է Լեոպոլդի թանգարանը։ Լեոպոլդը ունեցել է մեկ աղջիկ, երկու տղա և չորս թոռնիկ։ Մահացել է 2010 թվականի հուլիսի 29-ին։

Ռեստիտուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Ավստրիան ընդունել է ռեստիտուցիայի մասին օրենք, նրա հավաքածուում հայտնաբերվեցին աշխատանքներ, որոնք ըստ հավանականության, օրինական տերերից առգրաված էին նացիստների կողմից։ 1988 թվականին Նյու Յորքի ցուցահանդեսում առգրավել է իր հավաքածուից 2 նկար։ Սակայն դրանցից մեկը լիովին «արդարացվեց», իսկ մյուսը վերադարձվեց տիրոջը։ Այս պատմությունը մի քանի անգամ կրկնվեց, բայց Ռուդոլֆ Լեոպոլդը մնաց փոխատուցման կատեգորիկ հակառակորդ։ Որպես հիմնադրամի և թանգարանի տնօրեն, նա պարտավոր չէր ենթարկվել ռեստիտուցիայի օրենքին և հրաժարվել է նկարներից բաժանվել։ Նա հետևողականորեն առաջարկել է Հոլոքոստին զոհ գնացած սերնդի հաջորդներին դրամական փոխհատուցում տրամադրել` անձեռնմխելի պահպանելով իր հավաքածուները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Լեոպոլդ» հոդվածին։