Ռոուզ Բոուլ մարզադաշտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | բազմաֆունկցիոնալ մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ և Ամերիկյան ֆուտբոլ |
Նախկին անվանումներ | Թերնամենթ օֆ Ռոուզիս Ստեդիում |
Տեղագրություն | Փասադենա[1] |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմնադրված | 1921 |
Բացված | 1922 հոկտեմբերի 8 |
Կառուցման գին | $272,198 USD |
Ճարտարապետ | Մայրոն Հանտ |
Սեփականատեր | Փասադենա |
Տարողություն | 92 542 |
Տնային թիմ | Los Angeles Aztecs (NASL) (1978–1979) UCLA Bruins (NCAA) (1982–առ այժմ) Los Angeles Galaxy (MLS) (1996–2003) Miami Seahawks (AAFC) (1946) Los Angeles Wolves (NASL) (1968) |
Դաշտի չափսեր | 64 x 110 (ֆուտբոլ) 48,5 x 61,5 (ամերիկյան ֆուտբոլ) |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | rosebowlstadium.com(անգլ.) |
Rose Bowl Վիքիպահեստում |
Ռոուզ Բոուլ մարզադաշտ (անգլ.՝ Rose Bowl), մարզադաշտ, որ գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում։ Մարզադաշտը նախատեսված է ֆուտբոլային (սոքերի) և ամերիկյան ֆուտբոլի հանդիպումների անցկացման համար։ Տեղավորում է շուրջ 93 հազար հանդիսականի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտի կառուցման մտահղացումը պատկանում է "Pasadena Tournament of Roses Association" կոչվող կազմակերպությանը։ Այն կազմակերպում էր ամերիկյան ֆուտբոլի «Ռոուզ Բոուլ» կոչվող քոլեջային թիմերի մրցաշարը, որը մինչև 1922 թ. անց էր կացվում Փասադենայի Թերնամենթ Պարկ 43 հազարանոց մարզադաշտում։ Նոր մարզադաշտը 1921 թ. նախագծեց հայտնի ճարտարապետ Մայրոն Հանտը (Myron Hunt), որի նախագծած Յել Բոուլ մարզադաշտը կառուցվեց 1914 թ. Կոնեկտիկուտ նահանգում։ մարզադաշտի բացումը տեղի ունեցավ 1922 թ. հոկտեմբերի 8-ին։ Մինչ 1923 թ. այն կրում էր Թերնամենթ օֆ Ռոուզիս Ստեդիում (Tournament of Roses Stadium) կամ Թերնամենթ օֆ Ռոուզիս Բոուլ (Tournament of Roses Bowl) անվանումները, իսկ 1923 թ.-ից այն պառզապես կոչվում է Ռոուզ Բոուլ։ Մարզադաշտի հարավային տրիբունաների կառուցումն ավարտվեց 1928 թ., և Ռոուզ Բոուլը ստացավ իր վերջնական (ներկա) տեսքը։ Մարզադաշտում անց են կացվել Ֆուտբոլի ազգային լիգայի՝ NFL-ի ամերիկյան ֆուտբոլի հանդիպումներ, Սոքերի բարձրագույն լիգայի՝ MLS-ի, միջազգային ֆուտբոլային մրցաշարերի ֆուտբոլային հանդիպումներ։ Ներկայումս հանդիսանում է ՈւԿԼԱ Բրուինս ամերիկյան ֆուտբոլի ակումբի տնային մրցահրապարակը։
Ամառային օլիմպիական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոուզ Բոուլ Բոուլ մարզադաշտը ծառայել է որպես հեծանվահրապարակ 1932 թ. ամառային օլիմպիական խաղերի հեծանվավազքի մրցումների ժամանակ։
Այստեղ անց են կացվել 1984 թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի 11 հանդիպումներ, այդ թվում՝ եզրափակիչը։
Սուպեր Բոուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոուզ Բոուլը մեկն է այն երկու մարզադաշտերից, որտեղ անց են կացվել հինգ Սուպեր Բոուլներ (1977, 1980, 1983, 1987, 1993), ընդ որում չունենալով սեփական թիմը։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոուզ Բոուլը ընդունել է 1991 թ. ոսկե գավաթի 6 հանդիպումներ, 2002 թ. ոսկե գավաթի 12 հանդիպումներ (այդ թվում եզրափակիչը), 2011 թ. ոսկե գավաթի եզրափակիչը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թ. աշխարհի առաջնություն շրջանակներում Ռոուզ Բոուլում տեղի են ունեցել 8 հանդիպումներ, այդ թվում՝ եզրափակիչ հանդիպումը։
Ամսաթիվը | 1-ին թիմը | Հաշիվը | 2-րդ թիմը | Մրցաշարի փուլը | Հանդիսական |
---|---|---|---|---|---|
18 հունիսի 1994 | Կոլումբիա | 1 : 3 | Ռումինիա | խմբային փուլ, խումբ A | 93 586 |
19 հունիսի 1994 | Կամերուն | 2 : 2 | Շվեդիա | խմբային փուլ, խումբ B | 93 194 |
22 հունիսի 1994 | Միացյալ Նահանգներ | 2 : 1 | Կոլումբիա | խմբային փուլ, խումբ A | 93 869 |
26 հունիսի 1994 | Միացյալ Նահանգներ | 0 : 1 | Ռումինիա | խմբային փուլ, խումբ A | 93 869 |
3 հուլիսի 1994 | Ռումինիա | 3 : 2 | Արգենտինա | 1/8 եզրափակիչ | 90 469 |
13 հուլիսի 1994 | Շվեդիա | 0 : 1 | Բրազիլիա | կիսաեզրափակիչ | 91 856 |
16 հուլիսի 1994 | Շվեդիա | 4 : 0 | Բուլղարիա | հանդիպում 3-րդ տեղի համար | 91 500 |
17 հուլիսի 1994 | Բրազիլիա | 0:0 ԼԺՀ 3:2 ՀՏՀ | Իտալիա | եզրափակիչ | 94 194 |
Ռոուզ Բոուլում անց են կացվել նաև 1999 թ. ֆուտբոլի աշխարհի կանանց առաջնության 4 հանդիպումներ, այդ թվում եզրափակիչ հանդիպումը։
Համերգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թ. հունիսի 18-ին Ռուոզ Բուոլում տեղի ունեցավ Դեպեշ Մոդ բրիտանական ռոք-խմբի համերգը, որին ներկա էին 60 452 երկրպագուներ։ 2009 թ. հոկտեմբերի 25-ին Յու Թու (U2) իռլանդական ռոք-խմբի համերգը մարզադաշտում հավաքեց 97 014 մարդու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոուզ Բոուլի պաշտոնական կայք rosebowlstadium.com (անգլ.)
- Տեղեկություններ Ռոուզ Բոուլի մասին rosebowlstadium.com, goldcup.org Արխիվացված 2011-07-28 Wayback Machine, fifa.com Արխիվացված 2011-08-29 Wayback Machine (անգլ.), touringo.ru Արխիվացված 2012-10-20 Wayback Machine, football-2000.niv.ru (ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոուզ Բոուլ մարզադաշտ կատեգորիայում։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |