Ռոնալդ Ռոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնալդ Ռոս
անգլ.՝ Ronald Ross
Ծնվել էմայիսի 13, 1857(1857-05-13)[1][2][3][…]
Ալմորա, Հնդկաստան Հնդկաստան
Մահացել էսեպտեմբերի 16, 1932(1932-09-16)[1][2][3][…] (75 տարեկան)
Լոնդոն, Անգլիա Անգլիա
ԳերեզմանPutney Vale Cemetery
Բնակության վայր(եր)Անգլիա Անգլիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ՄասնագիտությունՊարազիտոլոգիա
Հաստատություն(ներ)Լոնդոնի թագավորական քոլեջ
Գործունեության ոլորտպարատիզոլոգիա և համաճարակաբանություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա
Ալմա մատերBarts and The London School of Medicine and Dentistry?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][4]
Ինչով է հայտնիպիոներ, որը գտավ մալարիայի դեմ պայքարի զարգացման մեթոդները
Պարգևներ
Ամուսին(ներ)Rosa Bessie Bloxam?
Երեխա(ներ)Charles Campbell Ross of that Ilk, younger?[10]
ՀայրCampbell Claye Grant Ross?[10]
ՄայրMatilda Elderton?[10]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) Բժշկության Նոբելյան մրցանակակիր (1902)
Թագավորական մեդալ (1909)
Ալբերտի մեդալ (Թագավորական արվեստ) (1923)
 Ronald Ross Վիքիպահեստում

Ռոնալդ Ռոս (անգլ.՝ Ronald Ross, մայիսի 13, 1857(1857-05-13)[1][2][3][…], Ալմորա, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - սեպտեմբերի 16, 1932(1932-09-16)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հնդիկ բժիշկ և շոտլանդական ծագումնաբանության պարազիտոլոգ, 1902 թվականին բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդ Ռոսը ծնվել է 1857 թվականի մայիսի 13-ին Ալմարում։ Երբ տղան դարձավ 8 տարեկան, նա գնում է Անգլիայում սովորելու։ Չնայած նրան, որ Ռոսն արվեստագետ երեխա էր, նա երազում էր դառնալ բանաստեղծ, արտիստ կամ երաժշտագետ, բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ, պատմվածքներ է հրապարակել։ Իսկ հայրը պնդում էր, որ երեխան զբաղվի բժշկությամբ[11]։

1874 թվականին Ռոսը ընդունվում է բժշկական քոլեջ[12]։ Ուսումն ավարտելուց հետո Ռոնալդը սկսում է աշխատել բրիտանական «Բժշկական օգնություն Հնդկաստանում» կազմակերպությունում։

Աշխատանքի առաջիկա մի քանի տարին նա մեծ ժամանակ էր զբաղեցնում մաթեմատիկայի ուսումնասիրությանը և համաշխարհային գրականությանը։ Ավելի ուշ մալարիայի տարածումը Հնդկաստանում Ռոսին դրդում են զբաղվել այս հիվանդության պատճառի ուսումնասիրությամբ։1888 թվականին նա մեկնում է Անգլիա, որտեղ անցնում է բակտերիալոգիայի կուրս[12]։ Վերադառնալով զբաղվում է մալարիա հիվանդություն ունեցողների արյան ուսումնասիրությամբ։

Ռոսը կասկածում էր այդ ժամանակներում առաջադրված վարկածի վրա, որ մալարիայով վարակվելը կարող է լինել օդակաթիլային ճանապարհով։ Նա մի քանի հոդված է գրել, որոնցում ցանկանում էր ապացուցել, որ մալարիան առաջանում է արյան մեջ աղիքային թույների կուտակման պատճառով։

1894 թվականին Ռոսը կրկին մեկնում է Անգլիա[12]։ Այնտեղ ճակատագիրը նրան հանդիպացնում է Պատրիկ Մենսոնի հետ[11]։ Մենսոնը հայտնում է Ռոսին իր առաջարկն այն մասին, որ մալարիան կարող է առաջանալ միջատների խայթոցի պատճառով, սակայն նա չէր կարողանում դա ապացուցել։ Վարկածն անմիջապես հետաքրքրեց Ռոսին։ Նա որոշում է ուսումնասիրել այն։

Դոնալդ Ռոսի գերեզմանը

1902 թվականին Ռոսը ստացել է Նոբելյան մրցանակ «մալարիայի աշխատանքի համար, որում նա ցույց է տվել, թե ինչպես է վարակն անցնում օրգանիզմ և միաժամանակ հիմք է դրել հետագա հաջող ուսումնասիրությունների համար այդ բնագավառում»։

1909 թվականին նա ստացել է Թագավորական մեդալ[13]։

Ռոնալդ Ռոսը մահացել է 1932 թվականի սեպտեմբերի 16-ին Լոնդոնում[11][12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. CONOR.Sl
  5. 5,0 5,1 5,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  6. The Nobel Prize in Physiology or Medicine 1902Nobel Foundation.
  7. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  8. https://www.thersa.org/about/albert-medal/past-winners#Full-list-of-winners
  9. https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
  10. 10,0 10,1 10,2 Lundy D. R. The Peerage
  11. 11,0 11,1 11,2 «Sir Ronald Ross (1857–1932)». Dr. B.S. Kakkilaya's Malaria Web Site. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Ross and the Discovery that Mosquitoes Transmit Malaria Parasites». Centers for Disease Control and Prevention. 2010 թ․ փետրվարի 8. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  13. Royal Medal (անգլ.).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնալդ Ռոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնալդ Ռոս» հոդվածին։