Jump to content

Ռոման Զոբնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Զոբնին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1994(1994-02-11)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Իրկուտսկ, Ռուսաստան
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
4-2004 Ռուսաստան Զվեզդա (Իրկուտսկ)
2004—2011 Ռուսաստան Կոնոպլյովի անվ. ակադեմիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2012 Ռուսաստան Ակադեմիա 23 (0)
2013—2016 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 48 (2)
2016—մ.հ. Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 79 (3)
Ազգային հավաքական
2010—2011 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 10 (0)
2012—2013 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 12 (0)
2015—2016 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 3 (0)
2015—մ.հ. Ռուսաստան Ռուսաստան 25 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 22 սեպտեմբերի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 10 սեպտեմբերի, 2019

Ռոման Սերգեևիչ Զոբնին (ռուս.՝ Роман Сергеевич Зобнин[3], փետրվարի 11, 1994(1994-02-11)[1][2], Իրկուտսկ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» փոխավագ և կիսապաշտպան։ Ռուսաստանի հավաքականի խաղացող։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2018)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոման Զոբնինը ծնվել է 1994 թվականի փետրվարի 11-ին Իրկուտսկում, քաղաքացիական ավիացիայի օդաչուի ընտանիքում, որը թռչում էր «Airbus A320», «А319» և «А321» տիպի ինքնաթիռներով[4]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակադեմիա» (Տոլյատի)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանը ֆուտբոլով զբաղվել սկսել է վաղ մանկության տարիներին հարազատ Իրկուտսկի «Զվեզդա» ակումբի մարզադպրոցում[5]։

2004 թվականին տասը տարեկան հասակում տեղափոխվել է Տոլյատիի Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիա, որն էլ ավարտել է[5]։

2011 թվականի ապրիլի 30-ին Զոբնինը, (Տոլայտի) «Ակադեմիայի» կազմում մասնակցելով «Ուֆայի» դեմ խաղին, կատարել է նորամուտը ՊՖԼ երկրորդ դիվիզիոնում[6]։

2012 թվականի ամռանը դիտումների է մասնակցել Մոսկվայի «Դինամո» ակումբում, բայց հետո վերադարձել է Տոլյատի[5]։

Շատ էի կարոտում տունը, Իրկուտսկը։ Երբեմն փակվում էի զուգարանում և արցունքն աչքերիս հեռախոսով խոսում մորս հետ։ Նա քաջալերում էր, նաև այցելում էր տարին չորս անգամ, թեև մինչև Սամարա պետք էր հինգ օր գնալ գնացքով։ Ինձ այդ ժամանակ տուն թռչել չէր կարելի. դրա համար պահանջվում էր ծնողների թույլտվությունը, և ես շատ ծանր էի տանում։ Սամարայից կարելի էր թռչել ինքնաթիռը փոխելով Նովոսիբիրսկում, և լինում էր, որ ես մոտենում էի պատահական ուղևորի և հարցնում. «Մինչև Իրկուտսկ չե՞ք գնում պատահաբար»։ Եվ հետո գնում էի նրա հետևից, աստված չանի կորցնեի[4]։

«Դինամո» (Մոսկվա)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոման Զոբնինը «Դինամո» (Մոսկվա) ակումբի կազմում։

2013 թվականի հունվարին Ռոմանը այնուամենայնիվ պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամո» ակումբի հետ 2,5 տարի ժամկետով[7] և ամսական 250 հազար ռուբլի աշխատավարձով[8]։ Ձմեռային հավաքն սկսել է երիտասարդական թիմի հետ, բայց երկու շաբաթ անց մեկնել է հավաքի առաջին թիմի հետ[9]։

2013 թվականի հուլիսի 19-ին «Անժիի» դեմ խաղում կատարել է նորամուտը Պրեմիեր Լիգայում[10]։

2014/2015 մրցաշրջանի արդյունքներով ստացել է «Դինամոյի հույս» մրցանակը, որը շնորհվում էր ակումբի հիմնական կազմի, երիտասարդական թիմի կամ դպրոցի շրջանավարտներից լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին[11]։

2015 թվականի մարտի 12-ին Իտալիայի «Նապոլի» ակումբի դեմ խաղում կատարել է նորամուտը Եվրոպայի Լիգայում։ Առաջին խաղակեսի վերջին ստացել է երկրորդ դեղին քարտը և հեռացվել դաշտից[12]։ Մայիսի 18-ին «Ուրալի» դեմ արտագնա խաղում խփել է իր առաջին գոլը «սպիտակաերկնագույնների» կազմում[13]։ 2015/2016 մրցաշրջանի ավարտին «Դինամոն» դուրս է մնացել ՖԱԼ առաջնությունից, իսկ Զոբնինը դարձել է խիստ պահանջված ֆուտբոլիստ տրանսֆերային պատուհանում։

«Սպարտակ» (Մոսկվա)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոման Զոբնինը «Սպարտակ» (Մոսկվա) ակումբի կազմում

2016 թվականի հունիսի 15-ին «Սպարտակը» պաշտոնապես հայտարարել է Զոբնինի՝ իր կազմ տեղափոխվելու մասին[14][15]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3 մլն եվրո[8]։ «Սպարտակի» հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականը[16]։ Հուլիսի 28-ին Եվրոպայի Լիգայի որակավորման փուլի՝ Կիպրոսի «ԱԵԿ»-ի դեմ խաղում Զոբնինը կատարել է նորամուտը «կարմրակապույտների» կազմում[17]։ Հուլիսի 31-ին Տուլայի «Արսենալ» ակումբի դեմ խաղում կատարել է նորամուտը Ռուսաստանի առաջնությունում[18]։ Այդ ընթացքում կիսապաշտպանին հաջողվել է տեղ գրավել թիմի մեկնարկային կզմում և դառնալ նրա առաջատար խաղացողներից մեկը։ 2017 թվականի ապրիլի 3-ին Զոբնինը խփել է իր առաջին և երկրորդ գոլերը «Սպարտակի» կազմում՝ գրավելով «Օրենբուրգ» ակումբի դարպասը, ընդ որում՝ ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ գոլ է խփել գլխի հարվածով[19]։

Հաջորդ մրցաշրջանի առաջին կեսը Զոբնինը բաց է թողել վնասվածքի պատճառով, որն ստացել էր հունիսի սկզբին Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրած խաղի ընթացքում և կարողացել է խաղադաշտ դուրս գալ միայն 2017 թվականի նոյեմբերին՝ փոխարինման դուրս գալով 2017 թվականի նոյեմբերի 18-ին «Կրասնոդարի» դեմ խաղում։

2019 թվականի մարտին «Զենիթի» դեմ խաղում ստացել է ձեռքի կոտրվածք[20]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոման Զոբնինը Ռուսաստանի հավաքականի կազմում

2015 թվականի մարտի 31-ին Ղազախստանի դեմ ընկերական խաղում Զոբնինը կատարել է նրամուտը Ռուսաստանի հավաքականի կազմում՝ 22-րդ րոպեին փոխարինելով Վասիլի Բերեզուցկիին[21]։ 2017 թվականի հունիսի 5-ին ստացել է խաչաձև ջլի և աջ ծնկային հոդի արտաքին մակակորության վնասվածք Ռուսաստանի հավաքականի՝ Հունգարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[22], հունիսի 12-ին վիրահատության է ենթարկվել Հռոմի հիվանդանոցում[23]։

2018 թվականի հունիսի 1-ին բրիտանական «Four Four Two» ամսագիրը Զոբնինին հիշատակել է 28 ֆուտբոլիստներից կազմված ընդլայնված ցանկի մեջ, որոնք հրավիրվել էին Ռուսաստանի ազգային հավաքական, որպեսզի մասնակցեն 2018 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստություններին, որտեղ էլ եղել է սպասվող առաջնության պոտենցիալ բացահայտումներից[24]։

Ընդգրկվել է հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու Ռուսաստանում 2018 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի՝ Սաուդյան Արաբիայի[25], Եգիպտոսի[26], Ուրուգվայի[27] հավաքականների դեմ խաղերին։ Այդ խաղերի արդյունքում Ռուսաստանի հավաքականը խմբային փուլից անցում է կատարել փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակչում Ռուսաստանի հավաքականը հաղթել է Իսպանիայի հավաքականին (1:1, 3:4 11 մետրանոցներով)[28], բայց 1/4 եզրափակչում պարտվել է Խորվաթիայի հավաքականին (2:2, 3:4 11 մետրանոցներով)[29]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ռուսաստան «Սպարտակ» (Մոսկվա)

Անձնական

  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2018 թվականի հուլիսի 27) – հայրենական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և մարզական բարձր ձեռքբերումների համար[30],
  • ՌՖՄ «Մրցաշրջանի 33 լավագույն ֆուտբոլիստներ» ազգային մրցանակի դափնեկիր – 2016/17 (№1)[31], 2018/19 (№2),
  • «Տարվա ֆուտբոլի ջենտլմեն Ռուսաստանում» (2018)։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Ակադեմիա (Տոլյատի) 2 դիվիզիոն. Ուրալ 2011/12 13 0 0 0 13 0
2012/13 10 0 0 0 10 0
Ընդհանուր 23 0 0 0 23 0
Ռուսաստան Դինամո (Մոսկվա) Պրեմիեր Լիգա 2013/14 4 0 1 0 5 0
2014/15 15 1 0 0 1 0 16 1
2015/16 29 1 0 0 2 0 31 1
Ընդհանուր 48 2 1 0 3 0 52 2
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) Պրեմիեր Լիգա 2016/17 29 2 1 0 2 0 32 2
2017/18 14 0 2 0 4 0 20 0
2018/19 26 1 1 0 6 0 33 1
2019/20 10 0 1 0 4 0 15 0
Ընդհանուր 79 3 5 0 16 0 100 3
Ամբողջ կարիերա 150 5 6 0 19 0 175 5

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ
Ռուսաստան Ռուսաստան
Տարի Խաղեր Գոլեր
2015 1 0
2016 5 0
2017 3 0
2018 12 0
2019 4 0
Ընդհանուր 25 0

Ընդհանուր՝ 25 խաղ / 0 գոլ, 13 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 7 պարտություն

Ընդհանուր երիտասարդական հավաքականում՝ 4 խաղ / 0 գոլ, 0 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոման Զոբնինը կնոջ՝ Ռամինայի հետ ծանոթացել է դեռ Տոլյատիում։ 2016 թվականի ապրիլի 28-ին ծնվել է նրանց որդին՝ Ռոբերտը, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 3-ին՝ դուստրը[8]։

Ռոման Զոբնինի ավագ եղբայրը՝ Ալեքսանդրը, քաղաքացիական ավիացիայի օդաչու է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. Григорий Телингатер (2015 թ․ հուլիսի 2). «Роман Зобнин: «Я пообещал родителям не подхватить звёздную болезнь». — Парень из Иркутска о своём пути в большом футболе». Социальный интернет-проект «ВТБ – России» // vtbrussia.ru.
  4. 4,0 4,1 Александр Муйжнек. Роман Зобнин: «У Черчесова тренировки были как в „Баварии“. Поначалу я его боялся». Телеканал «Матч ТВ» // matchtv.ru (19 июня 2016 года)
  5. 5,0 5,1 5,2 Роман Зобнин: «Постараюсь использовать шанс». Официальный сайт ФК «Динамо» (Москва) // fcdynamo.ru (19 февраля 2013 года)
  6. Футбол. Второй дивизион ПФЛ. «Академия» — «Уфа» (0:1), текстовая трансляция матча от 30 апреля 2011 года. // sports.ru
  7. «Динамо» подписало двух воспитанников академии Юрия Коноплева. — «Динамо» заключило контракты с двумя полузащитниками тольяттинской «Академии» Александром Моргуновым и Романом Зобниным. // sports.ru (28 января 2013 года)
  8. 8,0 8,1 8,2 Игорь Рабинер (из Абу-Даби). Роман Зобнин: «Каррера изменил абсолютно всё». — Развёрнутое интервью спецкору «СЭ» дал 22-летний хавбек красно-белых, который стал одним из главных открытий этого сезона. Газета «Спорт-Экспресс» // sport-express.ru (26 января 2017 года)
  9. Кир Носов. Вместе с «Динамо» на третий сбор едет Роман Зобнин из молодёжки. // sports.ru (18 февраля 2013 года)
  10. Футбол. Россия. Премьер-лига, 2-й тур. «Динамо» — «Анжи» (2:1), текстовая трансляция от 19 июля 2013 года. // sports.ru
  11. Болельщики «Динамо» признали Вальбуэна лучшим игроком сезона. // championat.com (24 июля 2015 года)
  12. «EFA Europa League. Napoli vs. Dinamo Moskva (3:1)» (անգլերեն). // int.soccerway.com. 2015 թ․ մարտի 12. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  13. «Premier League. Ural vs. Dinamo Moskva (2:1)» (անգլերեն). // int.soccerway.com. 2015 թ․ մայիսի 18. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  14. ««Спартак» объявил о переходе Зобнина». sports.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  15. «Роман Зобнин перешел в "Спартак"». Официальный сайт ФК «Динамо» (Москва). 15.06.2016. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  16. «Шальке» и «Рома» претендуют на Зобнина, немецкий клуб уже начал переговоры по его трансферу
  17. «АЕК Ларнака VS. Спартак Москва 1:1». soccerway.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  18. «Спартак Москва VS. Арсенал Тула 4:0». soccerway.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
  19. «Зобнин: была чуйка, что забьём ещё». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  20. «Источник».
  21. «Россия VS. Казахстан 0:0». soccerway.com. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  22. «НОВОСТИ - РОМАН ЗОБНИН ПРОПУСТИТ КУБОК КОНФЕДЕРАЦИЙ». spartak.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  23. «НОВОСТИ - РОМАНУ ЗОБНИНУ СДЕЛАНА ОПЕРАЦИЯ». spartak.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  24. Британский журнал включил россиянина Зобнина в список потенциальных открытий ЧМ-2018
  25. «Россия VS. Саудовская Аравия 5:0». soccerway.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  26. «Россия VS. Египет 3:1». soccerway.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  27. «Уругвай VS. Россия 3:0». soccerway.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  28. «Испания VS. Россия 1:1». soccerway.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  29. «Россия VS. Хорватия 2:2». soccerway.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  30. Распоряжение Президента Российской Федерации от 27 июля 2018 года № 200-рп «О награждении Почётной грамотой Президента Российской Федерации спортсменов и специалистов спортивной сборной команды Российской Федерации по футболу»
  31. «Список 33-х лучших футболистов». RFS.ru. Российский футбольный союз. 2017 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Զոբնին» հոդվածին։