Ռիչարդ Բերգ
Ռիչարդ Բերգ շվեդ.՝ Johan Edvard Bergh | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1858[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2] |
Վախճանվել է | հունվարի 29, 1919[1][2][3][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Nacka församling, Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչության ուսուցիչ և նկարիչ |
Ոճ | սիմվոլիզմ[4] |
Ժանր | բնանկար և դիմապատկեր |
Թեմաներ | դիմանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Բանաստեղծ Գուստավ Ֆրյոդինգ, Ավարտվող օր և Էլլեն. նկարչի դուստրը |
Ուսուցիչ | Էդվարդ Պերսեուս և Ժան Պոլ Լորան |
Աշակերտներ | Kaju von Koch?, Hilding Nyman?, Otto Johansson?, Հելգա Սթենհամար և Աստրիդ Վահլստեդտ |
Պարգևներ | |
Պաշտոն | թանգարանի տնօրեն |
Անդամակցություն | Konstnärsförbundet, Q10712940?, Opponenterna? և Երազների գաղութ |
Հայր | Johan Edvard Bergh?[2] |
Մայր | Amanda Helander? |
Ամուսին | Gerda Ingeborg Winkrans? |
Զավակներ | Maja Bergh Holtermann? և Kerstin Bergh-Bergman? |
ստորագրություն | |
Richard Bergh Վիքիպահեստում |
Սվեն Ռիչարդ Բերգ (շվեդ.՝ Johan Edvard Bergh, դեկտեմբերի 28, 1858[1][2][3][…], Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2] - հունվարի 29, 1919[1][2][3][…], Nacka församling, Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ բնանկարիչ և դիմանկարիչ, արվեստագետ, մանկավարժ, Շվեդիայի ազգային թանգարանի տնօրեն (1915 թվականից)։ Թեև երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, չի տարվել իմպրեսիոնիզմով` նախընտրելով այնպիսի բնանկարիչների նատուրալիզմն, ինչպիսն է Ժյուլ Բաստիեն Լըպաժը։ Մերժել է նաև պլեներ բնանկարներ ստեղծելու գաղափարը[5]։ Բնանկարիչների շվեդական նոր դպրոցի հիմնադիր Յոհան Էդուարդ Բերգի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Բերգը ծնվել է արվեստագետներ Յոհան Էդվարդ Բերգի (1828-1880) և Ամանդա Հելանդերի (1825-1888) ընտանիքում։ 1881 թվականին ավարտելով Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիան` մեկնել է Ֆրանսիա, որտեղ բնակություն է հաստատել Գրե-սյուր-Լուենի նկարիչների գաղութում։ Հետագայում եղել է Փարիզի Կոլարոսի ակադեմիայի ունկնդիր և Ժան Պոլ Լորանի ուսանողը։
Հետաքրքրություն է ցուցաբերել սիմվոլիզմի և հոգեբանության հանդեպ` դրանց մեթոդները և մոտեցումները օգտագործելով իր արվեստում։ Շուտով հայրենիքում իրեն դրսևորել է որպես տաղանդավոր դիմանկարիչ, իսկ բնանկարները կարևոր դեր են խաղացել շվեդական ռոմանտիկ նացիոնալիզմի զարգացման գործում։ 1880-ական թվականների Բերգի նկարները բնութագրվում են գերակշռող ռեալիզմով և ռոմանտիզմի տարրերով։ 1883 թվականին առաջին անգամ Բերգն իր նկարները ցուցադրել է Կոպենհագենի դանիական պետական արվեստի թանգարանում և Փարիզյան սալոնում[6] [7]:
Նրա վրձնին են պատկանում շվեդական մշակույթի, գիտության և քաղաքականության հայտնի գործիչների, այդ թվում Յուհան Ավգուստ Ստրինդբերգի, Եվա Բոնյեի, Էլլեն Քեյի, Գուստավ Ֆրյոդինգի, Կարլ Յալմարի Բրանտինգի և մյուսների դիմանկարները։
1893 թվականին Բերգը մի շարք համախոհների հետ միասին Վարբերգում հիմնադրեց նկարիչների գաղութ, որը հետագայում հիմք հանդիսացավ այսպես կոչված գեղարվեստի վարբերգյան դպրոցի ստեղծման համար, այնտեղ ստեղծելով մի շարք բնանկարներ (1893-1896)։ 1905 թվականից բնակվել է Ստոկհոլմում։ Արվեստի մասին մի քանի գրքերի հեղինակ է։ 1915 թվականի փետրվարից ղեկավարել է Շվեդիայի ազգային թանգարանը։
Բերգի աշխատանքները գտնվում են Գյոտեբորգի գեղարվեստի թանգարանում[8], Շվեդիայի ազգային թանգարանում[9], Հյուսիսային երկրների թանգարանում[10], Ուփսալայի համալսարանական թանգարանում[11], Thiel պատկերասրահում, Մալմյոյի պատկերասրահում, Լիվրուստկամմարենում[12] և Վալդեմարսուդդեում[13]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստոկհոլմի Սյոդրա Էնգբի բնակավայրի Richard Berghs väg փողոցն անվանվել է Բերգի պատվին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականի հոկտեմբերի 31-ին արժանացել է honoris causa պատվավոր դոկտոր կոչման փիլիսոփայության բնագավառում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Հիպնոսի սեանս» (1887)
-
«Հյուսիսային ամառային երեկո» (1889-1900)
-
«Տեսարան Վիսբյուից» (1894)
-
«Յուհան Ավգուստ Ստրինդբերգ» (1905)
-
«Գուստավ Ֆրյոդինգ» (1909)
-
«Կառլ Յյալմար Բրանթինգի դիմանկարը», Շվեդիայի ազգային թանգարան
-
«Նիլս Կրյուգերի դիմանկարը», Դանիայի ազգային պատկերասրահ
-
«Ասպետն ու աղջիկը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 S Richard Bergh (շվեդերեն) — 1917.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ Karl Wåhlin. «S Richard Bergh». Svenskt biografiskt lexikon. Վերցված է April 1, 2019-ին.
- ↑ Georg Nordensvan. «Johan Edward Bergh». Svenskt biografiskt lexikon. Վերցված է April 1, 2019-ին.
- ↑ «Amanda Josefina Amalia Helena Bergh Helander». Lexikonett amanda. Վերցված է April 1, 2019-ին.
- ↑ Göteborgs konstmuseum
- ↑ Nationalmuseum
- ↑ Nordiska museet
- ↑ «Uppsala universitetsbibliotek». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Livrustkammarent
- ↑ Prins Eugens Waldemarsudde
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Thorbjörn Lengborn; Ellen Key - Gerda och Richard Bergh, "Ellen Key-sällskapet" series, 1997, Ellen Key-sällsk, Linköping
- Marie Näslund; "Konst är lif": Richard Berghs porträttmåleri under 1880-talet, 2002, Stockholms universitet, Konstvetenskapliga inst.
- Bengt-Arne Person; Varbergsskolan: Richard Bergh, Nils Kreuger, Karl Nordström, "Böcker om konst" series, 1993, Signum. 91-87896-15-X
- Birgitta Rapp; Richard Bergh - konstnär och kulturpolitiker 1890-1915, 1978, Rabén & Sjogren. 91-29-52741-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- More works by Bergh @ ArtNet
- Biography @ the Svenskt Biografiskt Lexikon
- Biography from the Svenskt Biografiskt Handlexikon @ Project Runeberg
- Biography from the Nordisk Familjebok @ Project Runeberg
- Hvad vår kamp gällt. Stämningsbilder från "opponenternas" 20-åriga verksamhet (What our struggle was about. "Mood images" from the "opponents" 20-years of activity) Full text @ Project Runeberg
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բերգ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- 1858 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Հունվարի 29 մահեր
- 1919 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Շվեդ արվեստագետներ
- Շվեդ համադրողներ
- Շվեդ մանկավարժներ
- Շվեդ նկարիչներ
- Ստոկհոլմ քաղաքում ծնվածներ