Ռիչարդ Բարթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Բարթոն
անգլ.՝ Richard Burton
Ծնվել էնոյեմբերի 10, 1925(1925-11-10)[1][2][3][…]
ԾննդավայրPontrhydyfen, Ուելս
Մահացել էօգոստոսի 5, 1984(1984-08-05)[1][2][3][…] (58 տարեկան)
Մահվան վայրՍելինյի, Շվեյցարիա[4]
ԳերեզմանOld Cemetery of Céligny
ԿրթությունԷքսետեր քոլեջ[5]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունկինոդերասան, օրագրի հեղինակ, թատրոնի դերասան, դերասան և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Richard Walter Jenkins?[6], մայր՝ Edith Mawd Thomas?[6]
Ամուսին(ներ)Էլիզաբեթ Թեյլոր, Sybil Christopher?, Suzy Miller?, Էլիզաբեթ Թեյլոր և Sally Burton?
Երեխա(ներ)Ջեսիկա Բարթոն[7] և Քեյթ Բերթոն[7]
Պարգևներ և մրցանակներ
richardburton.com

Ռիչարդ Բարթոն (անգլ.՝ Richard Burton, ի ծնե՝ Ռիչարդ Ուոլթեր Ջենքինս, նոյեմբերի 10, 1925(1925-11-10)[1][2][3][…], Pontrhydyfen, Ուելս - օգոստոսի 5, 1984(1984-08-05)[1][2][3][…], Սելինյի, Շվեյցարիա[4]), բրիտանացի դերասան, «Օսկարի» յոթակի նոմինանտ, ինչպես նաև «Ոսկե գլոբուս», «Գրեմմի», «Թոնի» և «BAFTA» մրցանակների դափնեկիր։ Իր ճանաչվածության գագաթնակետում՝ 1960-ական թվականներին, Բարթոնը համարվում էր ամենաշատ վարձատրվող դերասաններից մեկը Հոլիվուդում։ Հասարակական գիտակցության մեջ այն մինչ օրս սերտորեն կապում են իր երկրորդ կնոջ՝ Էլիզաբեթ Թեյլորի հետ, որի հետ բուռն հարաբերությունները թերթերի առաջին էջերից չէին իջնում։

2002 թվականին BBC-ի կողմից անցկացրած հարցման արդյունքներով՝ ճանաչվել է պատմության 100 լավագույն բրիտանացիներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Բարթոնը ծնվել է 1925 թվականին, Անգլիայի Պոնտրհիդֆեն քաղաքում (Հարավային Ուելս), տասներեք երեխաներից բաղկացած ածխահատի ընտանիքում։ Օքսֆորդի համալսարանում սովորելիս Բարթոնին հայտնաբերում է անգլիացի դրամատուրգ Էմիլին Ուիլյամսը, որը և խորհուրդ է տալիս նրան իր ուժերը փորձել թատրոնում։ Շեքսպիրյան մի քանի բեմադրություններում հանդես գալուց հետո, Բարթոնը մեկնում է զինվորական ծառայության և որպես օդաչու մասնակցում Համաշխարհային երկրորդ պատերազմին։ 1952 թվականին Միացյալ Նահանգներում նկարահանվում է ռեժիսորներ Հենրի Կոստերի «Իմ զարմուհի Ռաշելը» (1952), Ռոբերտ Ուայզի «Անապատի մկները» (1953), Ռիչարդ Տորպի «Ամեն ինչով օժտված աղջիկը» (1954), Թոնի Ռիչարդսոնի «Վայրագ անձնակազմները» (1959),Կեն Անակինի «Ամենաերկար օրը» (1962), Պիտեր Գլենվիլի «Բեքեր» (1963), Ջոն Հյուսթոնի «Իգուանայի գիշերը» (1964), Մայք Նիկոլսի «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից» (1966), Ստենլի Դոնենի «Աստիճան» (1969), Քրիստիան Մարկոնի «Սենդի» (1970), Կարլո Կոտիի «Վերջավորությունը» (1972), Պիտեր Ուստինովի «Համերսմիթը չքվել է » (1972), Էդուարդ Դմիտրիկի «Կապտամորուսը» (1973), Ստիպե Դելիչի «Հինգերորդ հարձակումը» (1973), Վիտորիո Դե Սիկայի «Շրջագայությունը» (1974), Տերենս Յանգի «Ջեկպոտ» (1975) և այլ կինոնկարներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարթոնն ամուսնացած է եղել հինգ անգամ, երկու անգամ սուպերաստղ Էլիզաբեթ Թեյլորի հետ (1964-1974 թթ., 1975-1976 թթ.), որի հետ խաղացել է տասնմեկ ֆիլմում, ներառյալ՝ հանրահայտ պատմական բլոքբասթեր «Կլեոպատրան» (1963): Այդ հարաբերությունների զարգացման մասին 2013 թվականին նկարահանվել է «Բարթոն և Թեյլոր» / «Burton and Taylor» (Մեծ Բրիտանիա, ռեժիսոր՝ Ռիչարդ Լեքսթոն / Richard Laxton) հեռուստատեսային ֆիլմը։ 1967 թվականին ամուսին դերասանները հիմնեցին իրենց սեփական ստուդիան և էկրանավորեցին «Օսմոս» կինոնկարը։

Բացի Թեյլորից՝ Բարթոնն ամուսնացած է եղել.

  • դերասանուհի Սիբիլ Ուիլյամսի հետ (1949-1963 թթ., ունեցել են երկու դուստր՝ Քեյթ Բարթոն և Ջեսիկա),
  • մոդել Սյուզան Հանթի հետ (1976-1982 թթ.),
  • դիմահարդար Սալի Հեյի հետ (1983 թ.-մինչ մահ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բարթոն» հոդվածին։