Ռենե Գոսիննի
Ռենե Գոսիննի ֆր.՝ René Goscinny | |
---|---|
Ռենե Գոսիննի, 1971 թվականի լուսանկար | |
Ծննդյան անուն | ֆր.՝ René Goscinny |
Ծնվել է | օգոստոսի 14, 1926 (98 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ |
Վախճանվել է | նոյեմբերի 5, 1977 |
Վախճանի վայր | Փարիզ |
Գերեզման | Cimetière du Château |
Մասնագիտություն | խմբագիր, կինոռեժիսոր, կոմիքսների հեղինակ, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մանկագիր, երգիծաբան և գլխավոր խմբագիր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ժանրեր | Կոմիքս |
Ուշագրավ աշխատանքներ | Աստերիքս, Հաջողակ Լյուք և Փոքրիկ Նիկոլաս |
Աշխատավայր | Sud-Ouest?, Spirou? և Pilote? |
Պարգևներ | |
Զավակներ | Anne Goscinny? |
Category:René Goscinny Վիքիպահեստում |
Ռենե Գոսիննի (ֆր.՝ René Goscinny, օգոստոսի 14, 1926[2][3][5][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6][7] և Փարիզ, Ֆրանսիա[8] - նոյեմբերի 5, 1977[2][3][4][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[7] և Փարիզ, Ֆրանսիա[8]), ֆրանսիացի գրող և հրատարակիչ, հայտնի է որպես փոքրիկ Նիկոլասի արկածների մասին պատմությունների շարքի հեղինակ (Ժան-Ժակ Սեմպեի հետ միասին)։ Նա նաև Աստերիքսի մասին կոմիքսի հեղինակներից մեկն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենեն ծնվել է հրեական ծագում ունեցող լեհ էմիգրանտների ընտանիքում` Ստանիսլավ Սիմկի Գոսցիննան (ծնունդով Վարշավայից) և Աննա (Հաննա) Բերեզնյակը (ծագումով Խոդորկով բնակավայրից, այժմ Ուկրաինայի տարածքում)։ Երբ նա երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Արգենտինա, որտեղ նրա հայրը ստանում է քիմիկոս-ճարտարագետի աշխատանք։ Ռենեն սովորում է Բուենոս Այրեսում` ֆրանսիական դպրոցում։ 1943 թվականին, Ռենեի դպրոցն ավարտելուց անմիջապես հետո հայրը մահանում է, և տասնյոթամյա Գոսիննին ստիպված է լինում պահել ընտանիքը։ Ռենեն աշխատում է որպես հաշվապահի օգնական, գովազդային գործակալությունում` կրտսեր նկարիչ։ 1945 թվականին Գոսիննին մոր հետ տեղափոխվում է Նյու-Յորք` ազգականների մոտ։ Այստեղ Ռենեն պետք է զորակոչվեր ամերիկյան բանակ, սակայն նա նախընտրում է ծառայել ֆրանսիական բանակում և մեկնում է Եվրոպա։ Զինվորական ծառայության ընթացքում Գոսիննին եղել է գնդի նկարիչ։ Ծառայության ավարտից հետո նա վերադառնումէ Նյու-Յորք։
Կոմիքսների աշխարհում
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականից Գոսիննիի մասնագիտական կարիերան սկսում է աստիճանաբար կարգավորվել։ Ռենեն դառնում է «Kunen Publishers» փոքր հրատարակչության գլխավոր նկարիչը, որտեղ էլ լույս են տեսնում նրա չորս գրքերը երեխաների համար։ Այդ ժամանակ էլ Գոսիննին ծանոթանում է կոմիքսների մի քանի խոշոր հեղինակների հետ, որոնց հետ հետագայում սերտ համագործակցություն է ունենում, առաջին հերթին «Հաջողակ Լյուկ» կատակերգության հեղինակ Մորիս դը Բևերի (Մորիս) հետ, որի համար Գոսիննին 1955-ից մինչև 1977 թվականները գրում է տեքստեր։ Նրա շատ կոմիքսներ այդ տարիներին լույս են տեսնում ֆրանսիական մանկական ամսագրերում։ Ռենե Գոսիննիին մեծ ճանաչում է բերում փոքրիկ Նիկոլասի մասին պատմությունների շարքը, որը նա ստեղծում է գրող-նկարիչ Ժան-Ժակ Սեմպեի հետ։ Պատմվածքները նկարագրում են Ֆրանսիան կրթության բարեփոխումից առաջ, երբ հինգշաբթի օրը դպրոցականների համար հանգստյան օր էր, իսկ տղաներն ու աղջիկները առանձին էին սովորում։ «Նիկոլասը ես եմ մանուկ հասակում,- ասում էր գրողը»։
1951 թվականին Ռենե Գոսիննին կրկին մեկնում է Փարիզ` որպես Նյու-Յորքի լրատվական գործակալություններից մեկի թղթակից։ Այստեղ նա աշխատում է որպես լրագրող, տարբեր հրատարակությունների համար տեքստերի և նկարների հեղինակ, իսկ 1955 թվականին Ժան Միշել Շառլեի և Ալբեր Ուդերզոյի հետ հիմնադրում է «Edipress / Edifrance» հրատարակչությունը, որտեղ թողարկվում են թռուցիկ ամսագրեր` լի բազմաթիվ կոմիքսներով։ 1959 թվականին «Edipress / Edifrance»-ը բացում է նոր` «Pilote» ամսագիրը, որի առաջին համարի համար Գոսիննին սկսում է իր ամենահայտնի կոմիքսի շարքը` «Աստերիքս»-ը։ Զուգահեռաբար նա նկարում կամ տեքստեր է գրում նաև տասնյակ կոմիքս-սերիալների համար։
Գոսիննին մահանում է 51 տարեկանում սրտի կաթվածից։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 թվականից ամեն տարի Գոսիննիի անվան միջազգային մրցանակ է շնորհվում կոմիքսների լավագույն երիտասարդ հեղինակին։
- Գոսիննի անունը կրում է Փարիզի 13-րդ շրջանի փողոցներից մեկը (Ֆրանսիայի ազգային գրադարանի մոտ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ René Goscinny
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 René Goscinny (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Britannica
- ↑ Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 6,0 6,1 (unspecified title)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Fichier des personnes décédées mirror
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Digital Library for Dutch Literature (նիդերլ.) — 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Գոսիննի» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 1977 մահեր
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Փարիզ քաղաքում մահացածներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Կոմիքսների նկարիչներ
- Հրատարակիչներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի խմբագիրներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի մանկագիրներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի լրագրողներ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Սրտի կաթվածից մահացածներ