Ռենե Գոսիննի
Ռենե Գոսիննի ֆր.՝ René Goscinny | |
---|---|
![]() Ռենե Գոսիննի, 1971 թվականի լուսանկար | |
Ծննդյան անուն | ֆր.՝ René Goscinny |
Ծնվել է | օգոստոսի 14, 1926 (96 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ |
Վախճանվել է | նոյեմբերի 5, 1977 |
Վախճանի վայր | Փարիզ |
Գերեզման | Cimetière du Château |
Մասնագիտություն | խմբագիր, կինոռեժիսոր, կոմիքսների հեղինակ, կինոպրոդյուսեր, գրող, սցենարիստ, մանկագիր, երգիծաբան և գլխավոր խմբագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | Կոմիքս |
Ուշագրավ աշխատանքներ | Աստերիքս, Հաջողակ Լյուք և Փոքրիկ Նիկոլաս |
Աշխատավայր | Sud-Ouest?, Spirou? և Pilote? |
Պարգևներ | |
Զավակներ | Anne Goscinny? |
![]() |
Ռենե Գոսիննի (ֆր.՝ René Goscinny, օգոստոսի 14, 1926[1][2][4][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[5][6] - նոյեմբերի 5, 1977[1][2][3][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[6]), ֆրանսիացի գրող և հրատարակիչ, հայտնի է որպես փոքրիկ Նիկոլասի արկածների մասին պատմությունների շարքի հեղինակ (Ժան-Ժակ Սեմպեի հետ միասին)։ Նա նաև Աստերիքսի մասին կոմիքսի հեղինակներից մեկն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռենեն ծնվել է հրեական ծագում ունեցող լեհ էմիգրանտների ընտանիքում` Ստանիսլավ Սիմկի Գոսցիննան (ծնունդով Վարշավայից) և Աննա (Հաննա) Բերեզնյակը (ծագումով Խոդորկով բնակավայրից, այժմ Ուկրաինայի տարածքում)։ Երբ նա երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Արգենտինա, որտեղ նրա հայրը ստանում է քիմիկոս-ճարտարագետի աշխատանք։ Ռենեն սովորում է Բուենոս Այրեսում` ֆրանսիական դպրոցում։ 1943 թվականին, Ռենեի դպրոցն ավարտելուց անմիջապես հետո հայրը մահանում է, և տասնյոթամյա Գոսիննին ստիպված է լինում պահել ընտանիքը։ Ռենեն աշխատում է որպես հաշվապահի օգնական, գովազդային գործակալությունում` կրտսեր նկարիչ։ 1945 թվականին Գոսիննին մոր հետ տեղափոխվում է Նյու-Յորք` ազգականների մոտ։ Այստեղ Ռենեն պետք է զորակոչվեր ամերիկյան բանակ, սակայն նա նախընտրում է ծառայել ֆրանսիական բանակում և մեկնում է Եվրոպա։ Զինվորական ծառայության ընթացքում Գոսիննին եղել է գնդի նկարիչ։ Ծառայության ավարտից հետո նա վերադառնումէ Նյու-Յորք։
Կոմիքսների աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]
1948 թվականից Գոսիննիի մասնագիտական կարիերան սկսում է աստիճանաբար կարգավորվել։ Ռենեն դառնում է «Kunen Publishers» փոքր հրատարակչության գլխավոր նկարիչը, որտեղ էլ լույս են տեսնում նրա չորս գրքերը երեխաների համար։ Այդ ժամանակ էլ Գոսիննին ծանոթանում է կոմիքսների մի քանի խոշոր հեղինակների հետ, որոնց հետ հետագայում սերտ համագործակցություն է ունենում, առաջին հերթին «Հաջողակ Լյուկ» կատակերգության հեղինակ Մորիս դը Բևերի (Մորիս) հետ, որի համար Գոսիննին 1955-ից մինչև 1977 թվականները գրում է տեքստեր։ Նրա շատ կոմիքսներ այդ տարիներին լույս են տեսնում ֆրանսիական մանկական ամսագրերում։ Ռենե Գոսիննիին մեծ ճանաչում է բերում փոքրիկ Նիկոլասի մասին պատմությունների շարքը, որը նա ստեղծում է գրող-նկարիչ Ժան-Ժակ Սեմպեի հետ։ Պատմվածքները նկարագրում են Ֆրանսիան կրթության բարեփոխումից առաջ, երբ հինգշաբթի օրը դպրոցականների համար հանգստյան օր էր, իսկ տղաներն ու աղջիկները առանձին էին սովորում։ «Նիկոլասը ես եմ մանուկ հասակում,- ասում էր գրողը»։
1951 թվականին Ռենե Գոսիննին կրկին մեկնում է Փարիզ` որպես Նյու-Յորքի լրատվական գործակալություններից մեկի թղթակից։ Այստեղ նա աշխատում է որպես լրագրող, տարբեր հրատարակությունների համար տեքստերի և նկարների հեղինակ, իսկ 1955 թվականին Ժան Միշել Շառլեի և Ալբեր Ուդերզոյի հետ հիմնադրում է «Edipress / Edifrance» հրատարակչությունը, որտեղ թողարկվում են թռուցիկ ամսագրեր` լի բազմաթիվ կոմիքսներով։ 1959 թվականին «Edipress / Edifrance»-ը բացում է նոր` «Pilote» ամսագիրը, որի առաջին համարի համար Գոսիննին սկսում է իր ամենահայտնի կոմիքսի շարքը` «Աստերիքս»-ը։ Զուգահեռաբար նա նկարում կամ տեքստեր է գրում նաև տասնյակ կոմիքս-սերիալների համար։
Գոսիննին մահանում է 51 տարեկանում սրտի կաթվածից։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1996 թվականից ամեն տարի Գոսիննիի անվան միջազգային մրցանակ է շնորհվում կոմիքսների լավագույն երիտասարդ հեղինակին։
- Գոսիննի անունը կրում է Փարիզի 13-րդ շրջանի փողոցներից մեկը (Ֆրանսիայի ազգային գրադարանի մոտ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 René Goscinny (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 5,0 5,1 (unspecified title)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Fichier des personnes décédées
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռենե Գոսիննի կատեգորիայում։ |
- Օգոստոսի 14 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 1977 մահեր
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Կոմիքսների նկարիչներ
- Ֆրանսիացի մանկագիրներ
- Ֆրանսիացի խմբագիրներ
- Հրատարակիչներ
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ