Ռեյնալդո Արենաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյնալդո Արենաս
Ծննդյան անունիսպ.՝ Reinaldo Arenas Fuentes
Ծնվել էհուլիսի 16, 1943(1943-07-16)[1][2][3][…]
ԾննդավայրAguas Claras, Հոլգին, Կուբա
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1990(1990-12-07)[1][4][2][…] (47 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դրամատուրգ, գրադարանավար և վիպասան
Քաղաքացիություն Կուբա[5]
Ուշագրավ աշխատանքներBefore Night Falls?
Պարգևներ
Изображение автографа

Ռեյնալդո Արենաս (իսպ.՝ Reinaldo Arenas, հուլիսի 16, 1943(1943-07-16)[1][2][3][…], Aguas Claras, Հոլգին, Կուբա - դեկտեմբերի 7, 1990(1990-12-07)[1][4][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կուբացի բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյնալդո Արենասը մեծացել է առանց հոր՝ բազմանդամ և աղքատ կուբական գյուղական ընտանիքներից մեկում։ Սկզբնական շրջանում եղել է Կուբայական հեղափոխության ակտիվ ջատագով։ Սովորել է Հավանայի համալսարանում, սակայն չի ավարտել այն։ Աշխատել է Կուբայի ազգային գրադարանում։ 1960-ական թվականների երկրորդ կեսին, արտասահմանում տպագրվելու պատճառով, Արենասի ստեղծագործությունները ակտիվ գրաքննության են ենթարկվել։ Պատմական ակնարկներով լեցուն նրա «Երազե աշխարհ» ստեղծագործությունը, որը պատմում էր ինկվիզիցիայի ենթարկված XIX դարի սկզբի մեքսիկացի պոետ, քահանա Սերվանդոյի մասին (վեպը տպագրվել է 1966 թվականին, իսկ 1969 թվականին բարձր գնահատվել հեղինակավոր ժյուրիի կողմից՝ Խոսե Լեսամա Լիմայի գլխավորությամբ), կուսակցական պաշտոնյաների որոշմամբ զրկվել է մրցանակից։ 1973 թվականից սկսել է գաղտնի գործել, նույն թվականին ձերբակալվել է Համասեռամոլության մեղադրանքով։ Երկու տարի անց է կացրել Մորրոյի բանտում։ 1980 թվականից մինչ մահը ապրել է Միացյալ Նահանգներում։

Գրական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սելեստինոն արևագալից առաջ», «Սպիտակաձյուն սկունսների պալատը», «Նորից ծով», «Ամռան գույներ» և «Փոթորիկ» ստեղծագործությունները, որոնք տարբերվում են կառնավալային աբսուրդիզմի վառ տարրերով, արտացոլում են անցյալի և ներկայի պատկերները, քննադատում՝ ցանկացած աբսուրդ երևույթ։ «Ամենավառ աստղ՝ Արթուրոն» (1987) վեպում ներկայացվում է ամենօրյա կյանքը Կուբայի ուղղիչ աշխատանքային գաղութներում։ Այդ գաղութների մասին է պատմում նաև Նեստոր Ալմենդրոսի «Անարժան պահվածք» (1984 փաստագրական ֆիլմը, որի սերիաներից մեկում նկարահանվել է Ռեյնալդո Արենասը։ Արենասի կադրերը ներառվել են նաև Մանուել Սայասի «Տարօրինակ մարդիկ» կենսագրական ֆիլմաշարում։ Արենասի ստեղծագործությունները թարգմանվել են մի քանի լեզուներով։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Արենասի մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ։ Հիվանդության հետ երկարատև պայքարի արդյունքում, նա ֆիզիկական ծանր վիճակի պահին ինքնասպան է եղել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Celestino antes del alba/ Սելեստինոն արևագալից առաջ (1967,ավելի ուշ հրատարակվել է — «Ջրհորում երգողները»)։
  • El mundo alucinante/ Երազե աշխարհ (1969):
  • El palacio de las blanquísimas mofetas/ Սպիտակձյուն սկունսների պալատը (1980):
  • Otra vez el mar/ Նորից ծով (1982):
  • Arturo, la estrella más brillante/ Ամենավառ աստղ՝ Արթուրոն (1984):
  • La Loma del Angel/ Հրեշտակի բլուրը (1987:
  • El portero/ Շվեյցար (1989):
  • Viaje a La Habana/ Ճանապարհորդություն դեպի Հավանա (1990):
  • Antes que anochezca/ Մինչև չգա գիշերը (1992):

Նովելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Con los ojos cerrados/ Փակ աչքերով (1972):
  • Termina el desfile/ Շքերթի ավարտը (1981):

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Voluntad de vivir manifestándose/ Առանց թաքնվելու ապրելու ցանկություն (1989)

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Persecución/ Հետապնդում (1986):

Գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]