Ջորջ Հերիման
Ջորջ Հերիման | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1880[1][2][3][…] |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4] |
Մահացել է | ապրիլի 25, 1944[5][1][2][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի և Louisiana Creole people? |
Կրթություն | Loyola High School? (1897)[7] |
Ազդվել է | Միգել դե Սերվանտես[8] և Եզոպոս[9] |
Երկեր | Krazy Kat? և The Dingbat Family? |
Մասնագիտություն | կոմիքսների հեղինակ, կոմիքսների արտիստ, նկարազարդող, ծաղրանկարիչ և գծանկարիչ |
Աշխատավայր | Los Angeles Herald?[1], San Francisco Chronicle?[10] և New York World?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
George Herriman Վիքիպահեստում |
Ջորջ Ջոզեֆ Հերիման(օգոստոսի 22, 1880[1][2][3][…], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4] - ապրիլի 25, 1944[5][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի ծաղրանկարիչ, կոմիքսների հեղինակ։ Նրա ամենահայտնի գործերից է Krazy Kat կոմիքսը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Հերիմանը ծնվել է 1880 թվականին Նոր Օռլեանում, հացթուխի որդի էր։ 1886 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես։ 17 տարեկան հասակում Հերիմանը սկսել է աշխատել որպես նկարազարդող և փորագրող Լոս Անջելեսի նշանավոր Los Angeles Herald-Examiner թերթում։ Երեք տարի անց, արդեն որոշակի փորձ ունենալով, նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ հրատարակել է իր քաղաքական մուլտֆիլմերը և կոմիքսները այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են Judge, New York News և New York World: 1901 թվականի սեպտեմբերի 29-ին հրապարակվեցին նրա առաջին իրական կոմիքսները՝ մեկը Պուլիցերյան թերթում՝ ոչ պայմանագրային, մեկ անգամյա տարբերակով, և մյուսը՝ շարունակական հիմունքներով Ֆիլադելֆիայի հյուսիսամերիկյան առաջին կոմիքս-թերթի հավելվածում։ Նրա առաջին գունավոր կոմիքսները հայտնվեցին T. C. McClure Syndicate-ում 1901 թվականի հոկտեմբերի 20-ից[12]։
Իր ապագան որպես ծաղրանկարիչ հունի մեջ դնելով՝1902 թվականին Հերիմանը վերադարձավ Լոս Անջելես՝ ամուսնանալու իր մանկության սիրելիի հետ, ապա հետ վերադարձավ Նյու Յորք։ Հերստը, որը Հերիմանի «Խենթ կատվի» մոլի երկրպագուն էր, Հերիմանի հետ ցմահ պայմանագիր էր կնքել իր King Features Syndicate ընկերությունում[13], որը ծաղրանկարչին ապահովեց միջոցներով՝ ապրելու այնտեղ, որտեղ նա ցանկանում էր։ 1922 թվականին նա վերադարձավ Հոլիվուդ[14]։
1920-ականների վերջին Հերիմանը հաճախակի ուղևորություններ էր անում դեպի Կայենտա, Արիզոնա, Նավահո։ Նա նաև ձմեռային ճամփորդություններ է կատարել դեպի Մեքսիկա։ Անապատը, Նավահոյի արվեստի գործերը և մեքսիկական խեցեղենն ու ճարտարապետությունը ավելի ցայտուն դարձան Հերիմանի գործերում, և նա երբեմն երկխոսություններում օգտագործում էր իսպաներեն բառապաշար։ Հերիմենը քիչ էր աշխատում այս էքսկուրսիաների ընթացքում, և հավանական է, որ նա հապճեպ պոռթկումներով նկարել է պատկերագրերը, երբ գտնվում էր Հոլիվուդում։
1930-ականները Հերիմանի կյանքում ողբերգական շրջան էին. 1931 թվականին ավտովթարից մահացավ նրա կինը՝ Մեյբելը, իսկ 1939 թվականին՝ 30 տարեկանում մահացավ նրա դուստրը՝ Բոբին։ Իր կյանքի վերջին տարիները Հերիմանը անցկացրել է Լոս Անջելեսում, որտեղ էլ մահացել է 1944 թվականին 63 տարեկան հասակում։
Հերիմանը մեծ սեր ուներ կենդանիների նկատմամբ և ուներ մեծ թվով շներ և կատուներ[15], նա ուներ հինգ շուն և տասներեք կատու 1934 թվականին [16]։ Նա սովորաբար հետևում էր բուսակերների սննդակարգին, բացառությամբ այն դեպքերի, երբ չափազանց թույլ էր զգում իրեն։
Հարիմանն այնքան էր հիացած Հենրի Ֆորդի պացիֆիստական դիրքորոշմամբ, որ վարում էր միայն Ford մակնիշի մեքենաներ։ Նա ամեն տարի նոր մոդել էր գնում[17]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1910 թվականի հունիսին լույս տեսավ հեղինակի ամենահայտնի գործերից մեկը՝ The Dingbat Family հումորային կոմիքսը, որը հետագայում հրատարակվեց The Family Upstairs անունով։ Կոմիքսի գործող կերպարները կատուն և մուկն էին, որոնց էսքիզները սկզբնապես հրապարակվել էին հիմնական կոմիքսների ամենաներքևում՝ լրացուցիչ տարածք լրացնելու համար։ Շուտով այս երկու կերպարները ձեռք բերեցին իրենց սեփական շարքը, որը կոչվում էր «Krazy Katruen» (հայերեն՝ Խենթ կատուն):
Խենթ կատվի և մկնիկի արկածների մասին առաջին կոմիքսը լույս է տեսել 1913 թվականին և տպագրվել մինչև 1944 թվականը։ Krazy Kat-ը համարվում է 20-րդ դարի ամերիկյան ամենանշանակալի կոմիքսներից մեկը[18]։
Հերիմանի աշխատանքը զգալի ազդեցություն ունեցավ ԱՄՆ-ում կոմիքսների զարգացման վրա։
Կոմիկական անիմացիոն հերոսների համաշխարհային պանթեոնում կա Միկի Մաուսի անզուգական նախորդը։ Խենթ կատու - Krazy Kat: Ջորջ Հարիմանի այս զվարճալի ստեղծագործությունը ծնվել է Ամերիկայում թերթերի թղթերին՝ գծագրության տեսքով։ Թվում է, թե այս գծագրերի շարքից մեկում Կատուն մնացել է վերջին նկարի հենց անկյունում։ Գնալու տեղ չկա։ Եվ հետո հանգիստ ճեղքում է վերջին գծագրի շրջանակը և դուրս թռչում նրա բոլոր ուրվագծերից այն կողմ[19] - Ս. Մ. Էյզենշտեյն, Խորհրդային ռեժիսոր, արվեստագիտության դոկտոր
|
Հերիմանը չսահմանափակվեց միայն մեկ գործով և հրատարակեց այնպիսի կոմիքսներ, ինչպիսիք են Baron Bean (1916), Now Listen, Mabel (1919), Stumble Inn (1922), Us Husbands (1926) և Mistakes Will Happen (1926):
Կոմիքսների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Սկիզբ | Ավարտ |
---|---|---|
Musical Mose[20] | Փետրվարի 16, 1902[20] | Մարտի 9, 1902[21] |
Professor Otto and his Auto[20] | Մարտի 30, 1902[20] | Դեկտեմբերի 28, 1902[21] |
Acrobatic Archie[20] | Ապրիլի 13, 1902[20] | Հունվարի 25, 1903[21] |
Two Jollie Jackies[22] | Հունվարի 11, 1903[23] | Նոյեմբերի 15, 1903[24] |
Lariat Pete[25] | Սեպտեմբեր 6, 1903[23] | Նոյեմբեր 15, 1903[24] |
Major Ozone's Fresh Air Crusade[22] | Հունվարի 2, 1904[22] | Հոկտեմբերի 20, 1906[24] |
Home Sweet Home[26] | Փետրվարի 22, 1904[26] | Մարտի 4, 1904[26] |
Bud Smith[24] | Հոկտեմբերի 29, 1905[24] | Հոկտեմբերի 20, 1906[24] |
Mr. Proones the Plunger[27] | Դեկտեմբերի 7, 1906[27] | Դեկտեմբերի 26, 1906[27] |
Rosy Posy, Mama's Girl[27] | Մայիսի 19, 1906[24] | Սեպտեմբերի 15, 1906[24] |
Grandma's Girl[24] | Նոյեմբերի 26, 1905[24] | Մայիսի 19, 1906[24] |
Baron Mooch[28] | Հոկտեմբերի 12, 1909[28] | Դեկտեմբերի 19, 1909[24] |
Mary's Home from College[28] | Փետրվարի 19, 1909[28] | Մարտի 27, 1919[28] |
Gooseberry Sprig[28] | Դեկտեմբերի 23, 1909[28] | Հունվարի 24, 1910[28] |
Alexander the Cat[16] | Նոյեմբերի 7, 1909[16] | Հունվարի 9, 1910[24] |
Daniel and Pansy[16] | Նոյեմբերի 21, 1909[16] | Դեկտեմբերի 4, 1909[24] |
The Dingbat Family/The Family Upstairs[23] | Հունիսի, 1910[29] | Հունվարի 4, 1916[30] |
Krazy Kat[30] | Հոկտեմբերի 28, 1913[30] | Հունիսի 25, 1944[31] |
Baron Bean[32] | Հունվարի 5, 1916[30] | Հունվարի 22, 1919[30] |
Now Listen Mabel[33] | Հունվարի 23, 1919[33] | Դեկտեմբերի 18, 1919[33] |
Stumble Inn[29] | Հոկտեմբերի 30, 1922[34] | Հոկտեմբերի 30, 1925[14] |
Us Husbands[35] | Հունվարի 9, 1926[36] | Դեկտեմբերի 18, 1926[36] |
Mistakes Will Happen[36] | Հունվարի 9, 1926[36] | Դեկտեմբերի 18, 1926[36] |
Embarrassing Moments/Bernie Burns[29] | Ապրիլի 28, 1928[29] | Դեկտեմբերի 3, 1932[36] |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ignatzmouse.net, "The only website dedicated to 'Ignatz Mouse'"
- Comic Strip Library collection of public domain Krazy Kat strips
- Baron Mooch Արխիվացված 2012-09-19 Wayback Machine collection at Barnacle Press
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://lareviewofbooks.org/article/tale-must-never-told-new-biography-george-herriman/
- ↑ 5,0 5,1 5,2 George Herriman (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #123508134 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.blackpast.org/african-american-history/herriman-george-joseph-1880-1944/
- ↑ https://lithub.com/huckleberry-kat-how-mark-twain-influenced-george-herriman/
- ↑ http://www.tcj.com/a-konversation-with-george-herrimans-biographer-michael-tisserand-part-one/
- ↑ https://www.britannica.com/biography/George-Herriman
- ↑ https://www.comic-con.org/awards/2000s
- ↑ McDonnell, O'Connell, էջ 33
- ↑ Wolk 2008, p. 353; McDonnell, O'Connell & Havenon 1986, p. 68; Gabilliet, Beaty & Nguyen 2010.
- ↑ 14,0 14,1 McDonnell, O'Connell, էջ 68
- ↑ McDonnell, O'Connell, էջ 81
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 McDonnell, O'Connell, էջ 50
- ↑ McDonnell, O'Connell, էջ 86
- ↑ «Kreem of the Komics!» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Эйзенштейн "Избранные произведения в шести томах" / Том V». www.fedy-diary.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 McDonnell, O'Connell, էջ 34
- ↑ 21,0 21,1 21,2 McDonnell, O'Connell, էջ 215
- ↑ 22,0 22,1 22,2 McDonnell, O'Connell, էջ 37
- ↑ 23,0 23,1 23,2 McDonnell, O'Connell, էջ 51
- ↑ 24,00 24,01 24,02 24,03 24,04 24,05 24,06 24,07 24,08 24,09 24,10 24,11 24,12 24,13 McDonnell, O'Connell, էջ 216
- ↑ Blackbeard 1983, p. 51; McDonnell, O'Connell & Havenon 1986, p. 216.
- ↑ 26,0 26,1 26,2 McDonnell, O'Connell, էջ 41
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 McDonnell, O'Connell, էջ 45
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 28,6 28,7 McDonnell, O'Connell, էջ 49
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 McDonnell, O'Connell, էջ 218
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 30,4 McDonnell, O'Connell, էջ 57
- ↑ McDonnell, O'Connell, էջեր 211, 219
- ↑ McDonnell, O'Connell, էջեր 57–58
- ↑ 33,0 33,1 33,2 McDonnell, O'Connell, էջ 58
- ↑ McDonnell, O'Connell, էջ 67
- ↑ McDonnell, O'Connell, էջեր 80, 218
- ↑ 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 McDonnell, O'Connell, էջ 80