Ջովաննի Բատիստա Տիեպոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովաննի Բատիստա Տիեպոլո
իտալ.՝ Giovanni Battista Tiepolo
Ի ծնեGiovanni Battista Tiepolo
Ծնվել էմարտի 5, 1696(1696-03-05)[1][2][3][…]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6]
Վախճանվել էմարտի 27, 1770(1770-03-27)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[4][5][6]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունfresco painter, նկարիչ-փորագրող, գծագրող, նկարիչ, գծանկարիչ, տպագրիչ և օֆորտանկարիչ
Ոճռոկոկկո[7] և բարոկկո[7]
Ժանրֆրեսկո, կրոնական նկարչություն[8][6], այլաբանություն[6], Անիմալիստիկա[6], կենցաղային ժանր[6], բնանկար[6], դիցաբանական գեղանկարչություն[6], capriccio?[6], դիմապատկեր[6] և Ծաղրանկար[6]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներCeiling fresco in the staircase of the Würzburg Residence?
Ներշնչվել էGregorio Lazzarini? և Ջամբատիստա Պիտոնի
ՀայրDomenico Tiepolo?
ՄայրOrsetta Tiepolo?
ԱմուսինMaria Cecilia Guardi?[9]
ԶավակներՋովաննի Դոմենիկո Տիեպոլո[10] և Lorenzo Baldissera Tiepolo?[10]
 Giovanni Battista Tiepolo Վիքիպահեստում

Ջովաննի Բատիստա Տիեպոլո (իտալ.՝ Giovanni Battista Tiepolo, մարտի 5, 1696(1696-03-05)[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][5][6] - մարտի 27, 1770(1770-03-27)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[4][5][6]), իտալացի նկարիչ և փորագրիչ։ Վենետիկի դպրոցի 18-րդ դարի խոշորագույն ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վենետիկում՝ Գրեգորիո Լաձարինիի մոտ, կրել Պաոլո Վերոնեզեի և Ջովաննի Բատիստա Պյացետտիի ազդեցությունը։ Աշխատել է հիմնականում Վենետիկում, ինչպես նաև Միլանում (1731-1732, 1737, 1740), Վյուրցբուրգում (1750-1753), Մադրիդում (1762-1770)։

Տիեպոլոյի վաղ շրջանի (1716-1734) գործերում դրսևորվել եննկարչին բնորոշ հարուստ երևակայությունն ու դեկորատիվ թափը (Վենետիկի Դոլֆինո պալատի նկարաշարը, 1725-ից հետո, այժմ՝ Էրմիտաժում, Սանկտ Պետերբուրգ և այլ հավաքածուներ)։ 1735-1750 թվականներին Տիեպոլոյի գործերը դարձել են լայնաշունչ և արտահայտիչ, կոլորիտը պայծառացել է և հարստացել նուրբ երանգներով (Վենետիկի Ջեզուատի, 1737-1739, և Սկալցի, 1743-1744, եկեղեցիների առաստաղապատկերները)։

1750-1760-ականներին մեծ փառքի հասած Տիեպոլոն աշխատել է նաև օտարերկրյա արքունիքների համար, ընտրվել Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայի նախագահ (1756-1758)։ Այդ շրջանում են կատարվել նրա լավագույն որմնանկարաշարերը (Վյուրցբուրգի արքեպիսկոպոսական նստավայր, 1750-1753, Վենետիկի պալացցո Լաբիա, մոտ 1750 և այլն), որոնք առանձնանում են տոնական ճոխությամբ, տարբեր գույների նուրբ երանգներով հարուստ, պայծառ կոլորիտով։ 1740-1750-ականներին են պատկանում կերպարների զգացմունքայնությամբ և վիրտուոզ տեխնիկայով հատկանշվող Տիեպոլոյի հաստոցային կարևորագույն գործերը («Ամփիտրիտեի հաղթարշավը», մոտ 1740, Դրեզդենի պատկերասրահ, «Մոգերի երկրպագությունը», 1753, Հին պինոկոտեկա, Մյունխեն)։ 1762-1766 թվականներին Մադրիդում թագավորական պալատի համար գեղանկարել է մի շարք առաստաղապատկերներ։

Տիեպոլոյի ստեղծագործությունն իր ավարտին է հասցրել 16-18-րդ դարերի իտալական մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության զարգացումը։ Նրա որմնանկարներն ու գեղանկարներն իրենց անհատակ տարածությամբ, անսանձ դինամիկայով և գեղանկարչական ազատությամբ, լուսաօդային էֆեկտների կատարելությամբ, գույների թեթևությամբ ու թափանցիկությամբ, ռակուրսների ու տեսանկյունների նորարարությամբ ու անսպասելիությամբ համաշխարհային մոնումենտալ-դեկորատիվ արվեստի բարձունքներից են։ Տիեպոլոն իր կոմպոզիցիաները հրաշալիորեն է կապել ինտերիերին, ստեղծելով ռեալ տարածության խորություն ու ընդարձակության պատրանք։ Հանդես է եկել նաև իբրև դիմանկարիչ, եղել հմուտ գծանկարիչ և օֆորտիստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ольшанская Н. И., Тьеполо, М., 1957.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Բատիստա Տիեպոլո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 5