Ջոն Քենեդի Թուլ
Ջոն Քենեդի Թուլ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1937[1] |
Ծննդավայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2][3] |
Վախճանվել է | մարտի 26, 1969[1] (31 տարեկան) |
Վախճանի վայր | Բիլոքսի, Միսսիսիպի, ԱՄՆ |
Գերեզման | Greenwood Cemetery[3] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ռազմական գործիչ, պրոֆեսոր, սցենարիստ և լրագրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Թուլեյնի համալսարան, Alcee Fortier High School? և Tulane University School of Liberal Arts? |
Ուշագրավ աշխատանքներ | A Confederacy of Dunces? |
Աշխատավայր | Թուլեյնի համալսարան, Հանթեր քոլեջ և Լուիզիանա համալսարան |
John Kennedy Toole Վիքիպահեստում |
Ջոն Քենեդի Թուլ (անգլ.՝ John Kennedy Toole, դեկտեմբերի 17, 1937[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2][3] - մարտի 26, 1969[1], Բիլոքսի, Միսսիսիպի, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի գրող, ով համբավվել է իր հեղինակած «Տխմարների համադաշնությունը» (A Confederacy of Dunces) երգիծավեպով, որի համար հետմահու արժանացել է Պուլիտցերյան մրցանակի
Անցյալ դարի 60-ական թվականներին գրած այդ վեպը հեղինակը բազմիցս փորձել է հրատարակել, բայց արդյունքի չհասնելով՝ ընկել է խոր ընկճախտի մեջ և ի վերջո իր կյանքին վերջ տվել երիտասարդ տարիքում՝ երեսունմեկ տարկանում։
Պահպանվել է նաև վաղ հասակում՝ ընդամենը 16 տարեկանում Թուլի գրած «Նեոնային Աստվածաշունչ» (The Neon Bible) վեպը, որը նա համարել է հասարակության ուշադրությանը ներկայացնելու անարժան, պատանեկան «հում» գործ։ Եվ չնայած դրան՝ «Տխմարների համադաշնության» լույս ընծայումից մի քանի տարի անց՝ 1989 թվականին «Նեոնային Աստվածաշունչ»-ը նույնպես հրատարակվել է[4], իսկ 1995 թվականին՝ նաև էկրանավորվել[5][6]։
2015 թվականի նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 13-ը «Տխմարների համադաշնությունը» ներկայացվել է հեռուստասերիալի տեսքով (սցենարի հեղինակ՝ Ջեֆրի Հեչեր, բեմադրող՝ Դեյվիդ Էսբյորնսոն, գլխավոր դերակատար՝ Նիք Օֆերմեն)։ Երգիծավեպը այդ նույն տարում բեմադրվել է նաև Բոստոնի հեղինակավոր Հանթինգտոն թատրոնում[7]։ Իսկ 2016 թվականին Նյու Յորքում կայացած «Միդթաուն» թատերական միջազգային փառատոնում (Midtown International Theatre Festival) ներկայացվել է Վիվիան Նոյվիրթի Mr. Toole թատերախաղը, որ ստեղծվել է վաղամեռիկ գրողի կյանքի ու ստեղծագործության ուշագրավ դրվագների հիման վրա[8]։
Նոր Օռլեանի Լոյոլա և Թուլեյն համալսարանները արխիվային նյութերի հիման վրա պատրաստվում են հրատարակել «Տխմարների համադաշնության» նոր, առավել ճշգրիտ ու ամբողջական տեքստը[9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Քենեդի Թուլը ծնվել է Նոր Օռլեանում, Ջոն և Թելմա Թուլերի ընտանիքում։ Էքստեռն կարգով ավարտելով դպրոցը՝ 16 տարեկանում ընդունվել է Թուլեյն համալսարան, ստացել բակալավրի, այնուհետև՝ 1959 թվականին Կոլումբիայի համալսարանում՝ արվեստների մագիստրոսի որակավորում։
Մեկ տարի դասավանդել է Նյու Յորքում, այնուհետև՝ Նոր Օռլեանի Սուրբ Մարիամի անվան դոմինիկյան քոլեջում։
1962—1963 թվականներին ծառայել է ԱՄՆ զինված ուժերում. անգլերենի դասեր է վարել Պուերտո Ռիկոյից զորակոչվածների համար։ Այդ նույն ժամանակ էլ գրել է «Տխմարների համադաշնությունը» երգիծավեպը։
1963 թվականին նորից աշխատանքի է անցել Նոր Օռլեանի դոմինիկյան քոլեջում, միաժամանակ նամակագրություն սկսել «Սայմոն և Շուստեր» («Simon & Schuster») հրատարակչության խմբագրի հետ՝ «Տխմարների համադաշնությունը» տպագրելու առնչությամբ։ Տարիներ ձգված նամակագրությունն ավարտվել է հրատարակչատան վերջնական մերժումով։
1969 թվականի մարտի 26-ին Թուլն ինքնասպանություն է գործել իր ավտոմեքենայի թունավոր արտանետումներով՝ թողնելով մորը հասցեագրված նամակ և որոշակի գումար։
Երիտասարդ որդու ողբերգական վախճանից տասնմեկ տարի անց միայն մորը հաջողվել է համառ ջանքեր գործադրելու շնորհիվ լույս ընծայել տալ «Տխմարների համադաշնությունը», որը միանգամից արժանացել է գրաքննադատների ու ընթերցողների հիացական արձագանքին, 1981 թվականին շահել Պուլիտցերյան մրցանակ, այդ նույն տարում պարգևատրվել ամերիկյան ևս մեկ հեղինակավոր գրական մրցանակով՝ PEN/Faulkner Award-ով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fletcher, Joel L. Ken and Thelma: The Story of A Confederacy of Dunces. Gretna, La.: Pelican Publishing Company, Inc., 2005. 1-58980-296-9
- Nevils, René Pol, and Hardy, Deborah George. Ignatius Rising: The Life of John Kennedy Toole. Baton Rouge: Louisiana State University Press, 2001. 0-8071-3059-1
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #123338220 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Find A Grave — 1996.
- ↑ McDowell, Edwin. Book Notes, The New York Times, May 3, 1989, accessed August 24, 2010.
- ↑ The Neon Bible, rottentomatoes.com, accessed August 24, 2010.
- ↑ The Neon Bible, boxofficemojo.com, accessed October 2, 2010.
- ↑ «'Confederacy of Dunces' review: A bumpy transition from page to stage at the Huntington Theatre - The Boston Globe». Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Mr. Toole». Mr. Toole. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «John Kennedy Toole Manuscript Finding Aid» (PDF). Special Collections & Archives, J. Edgar & Louise S. Monroe Library, Loyola University New Orleans. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- MacLauchlin, Cory. Butterfly in the Typewriter: The Tragic Life of John Kennedy Toole and the Remarkable Story of A Confederacy of Dunces Biography. Da Capo Press, 2012. 978-0-306-82040-3
- Marsh, Leslie. A close-grained review of MacLauchlin.
- Sanford, Joseph. John Kennedy Toole: The Omega Point Արխիվացված 2019-08-28 Wayback Machine Documentary. Pelican Pictures, 2009.
- John Kennedy Toole papers at Tulane University, with photograph of Toole
- Ջոն Քենեդի Թուլը Pollen-press կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քենեդի Թուլ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 17 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մարտի 26 մահեր
- 1969 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի պրոֆեսորներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ինքնասպան գրողներ