Ջո Ֆրեյզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Ֆրեյզեր
անգլ.՝ Joseph William Frazier
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1944(1944-01-12)[1][2][3][…]
ԾննդավայրBeaufort, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 7, 2011(2011-11-07)[4][1][5][…] (67 տարեկան)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԳերեզմանIvy Hill Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան, բռնցքամարտիկ և հնչյունավորող
ԵրեխաներJackie Frazier-Lyde?, Մարվիս Ֆրեյզեր և Derek Frazier?
Կայքjoefrazier.com
 Joe Frazier Վիքիպահեստում

Ջոզեֆ Ուիլյամ Ֆրեյզեր (անգլ.՝ Joseph William "Joe" Frazier; հունվարի 12, 1944(1944-01-12)[1][2][3][…], Beaufort, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - նոյեմբերի 7, 2011(2011-11-07)[4][1][5][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանրքաշային կարգի ներկայացուցիչ։ 1964 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Աշխարհի բացարձակ չեմպիոն ծանրքաշային կարգում (WBC վարկած՝ 1970—1973, WBA վարկած՝ 1970—1973)։ Մի շարք հեղինակավոր մարզիկների անվան կողքին գրված է նաև նրա անունը։ Առանձնացել է իր արտասովոր տոկունությամբ։ Այդ պատճառով հայտնի մարզիչ Անջելո Դանդին նրան անվանել է «Էներջայզեր՝ բռնցքամարտի կիսավարտիքում»։

Կարիերան սիրողական բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականից հանդես է եկել սիրողական կարիերայում։ 1964 թվականին Տոկիոյի Օլիմպիադայում Ջոն վաստակել է ոսկե մեդալ՝ գերծանրքաշային կարգում։ Նա կիսաեզրափակչում հաղթել է խորհրդային բռնցքամարտիկ Բադիմ Եմելյանովին, իսկ եզրափակչում՝ Հանդ Հուբերին՝ 3-2 հաշվով։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է դարձել 1965 թվականի օգոստոսին։

1966 թվականին սեպտեմբերին մրցավարների առանձին որոշմամբ, հաղթանակը տվել են Օսկար Բոնավենին։ Ֆրեյզերը երկու անգամ նոկդաունի է ենթարկվել երկրորդ ռաունդում։

1967 թվականի հուլիսին չորրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Ջորջ Չուվալոյին։

1968 թվականի դեկտեմբերին Ֆրեյզերի և Օսկար Բոնավենի միջև տեղի է ունեցել երկրորդ մարտը։ Այս անգամ Ֆրեյզերը հաղթել է դատավորների միաձայն որոշումով։

1969 թվականի սեպտեմբերին յոթերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Ջերի Կվարիին։ Մարտը «Ռինգ» ամսագիրը որակել է որպես «տարվա մարտ»։

1970 թվականի փետրվարին WBA վարկածով մարտ է կայացել Ֆրեյզերի և աշխարհի ծանրքաշային կարգի չեմպիոն Ջիմի Էլիսի միջև։ Ֆրեյզերը 5-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել չեմպիոնին։

Նոյեմբերին մարտ է տեղի ունեցել Ֆրեյզերի, որը աշխարհի բացարձակ չեմպիոն էր ծանրքաշային կարգում, և միջին ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Բոբ Ֆոստերի միջև։ Ֆրեյզերը հակառակորդին նոկաուտի է ենթարկել երկրորդ ռաունդում։

1971 թվականի մարտին Ֆրեյզերը ռինգ է դուրս եկել ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մուհամմեդ Ալիի դեմ։ ծանրքաշային բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ հանդիպում էին երկու անպարտելի չեմպիոն։ Նրանցից մեկը գործող, մյուսը՝ նախկին չեմպիոններ էին։ 15-րդ ռաունդում Ֆրեյզերը նախկին չեմպիոնին ենթարկել է գեղեցիկ նոկդաունի։ Ալին առաջին անգամ պարտություն է կրել[6]։ Մարտը ստացել է «տարվա մարտ» կարգավիճակը՝ «Ռինգ» ամսագրում։

1972 թվականի հունվարին Ֆրեյզերը 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Տերի Դենիելսային։

Մայիսին նա նոկաուտի է ենթարկել Ռոն Ստենդլերին՝ 5-րդ ռաունդում։

1973 թվականի հունվարին մարտ է տեղի ունեցել անհաղթելի երկու բռնցքամարտիկների՝ Ֆրեյզերի և Ջորջ Ֆորմաի միջև։ Ֆրեյզերը երեք անգամ նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում և երեք անգամ՝ երկրորդ ռաուդում։ Ֆորմանը տեխնիկական նոկաուտի է Ֆրեյզերին ենթարկել երկրորդ ռաունդում։ Մարտը ստացել է «տարվա մարտ» կարգավիճակը՝ «Ռինգ» ամսագրում։

Հուլիսին միավորների առավելությամբ հաղթել է Ջո Բագներին։

1974 թվականին տեղի է ունեցել երկրորդ մարտը Ֆրեյզերի և Մուհամմեդ Ալիի միջև։ Մարտը բաղկացած է եղել 12 ռաունդից։ Մարտի արդյունքում, դատավորների միաձայն որոշմամբ, հաղթանակը տրվել է Մուհամմեդ Ալիին։ Շատերի համար դատավորների որոշումը վիճելի է եղել։

Հունիսին տեղի է ունեցել երկրորդ մարտը Ֆրեյզերի և Ջերի Կվարիի միջև։ Ֆրեյզերը նոկաուտի է ենթարկել իր մրցակցին 5-րդ ռաունդում։

1975 թվականի մարտին կայացել է երկրորդ մարտը Ֆրեյզերի և Ջիմի Էլիսի միջև։ Ֆրեյզերը նոկաուտի է ենթարկել մրցակցին 9-րդ ռաունդում։

Հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել երրորդ մարտը Ֆրեյզերի և Մուհամմեդ Ալիի միջև։ Մարտը տեղի է ունեցել 30 ջերմաստիճանի պայմաններում։ Դա եղել է ագրեսիվ և համառ պայքար։ 1-ից մինչև 5-րդ ռաունդ առավելությունը Ալիինն էր, իսկ 6-րդ ռաունդից մինչև 11-րդ ռաունդ մեծ առավելության է հասել Ֆրեյզերը։ Հերթական ռաունդի ժամանակ Ալին ասել է «Թվում է, թե մեռնում եմ»։ 14-րդ ռաունդում Ֆրեյզերի մարզիչը կանգնեցրել է մարտը, որովհետև Ֆրեյզերի ձախ աչքը կուրացել էր (մարզիչը ցույց է տվել նրան երեք մատ և խնդրել է հաշվել և Ֆրեյզերը պատասխանել է «մեկ»)։ Միևնույն ժամանակ Ալին իր անկյունում խնդրել է հանել իր ձեռնոցները («ես շատ եմ հոգնել, հանեք իմ ձեռնոնցերը»)։ Ալիի բժիշկը նշել է, որ նա այլևս չէր կարող դուրս գալ ռինգ։ Մարտի ավարտից հետո Մուհամմեդ Ալին կանգնել է և ուշաթափվել իր անկյունում։ Ինչպե՞ս կավարտվեր մարտը, եթե այն չկանգնեցվեր 6 դատավորների կողմից, հայտնի չէ։ Այդ մարտից հետո Ալին Ֆրեյզերին անվանել է իրենից հետո լավագույն բռնցքամարտիկը և նշել, որ թերագնահատել է իր մրցակցին։ Մարտը ստացել է «Թրիլլեր Մանիլայում» անվանումը և արժանացել է «տարվա մարտ» կարգավիճակին՝ «Ռինգ» ամսագրում։

1976 թվականի հունիսի կայացել է երկրորդ մարտը Ֆրեյզերի և Ջորջ Ֆորմանի միջև։ Ֆրեյզերը նոկաուտի է ենթարկվել 5-րդ ռաունդում։ Այդ մարտից հետո նա ռինգ դուրս չի եկել 5 տարի։

1981 թվականի դեկտեմբերին նա վերադարձել է բռնցքամարտ։ Նա ռինգ է դուրս եկել Ֆլոյդ Կամինգսի դեմ։ Մարտի սկզբում Ֆրեյզերը արդեն գերակշռող առավելություն է ունեցել, բայց մարտի վերջում նա սկսել է հոգնել և վերջին ռաունդներում Կամինգսը հասել է փոքրիկ առավելության։ 10 ռաունդի արդյունքում մարտն ավարտվել է ոչ ոքի։ Ոմանք մտածում էին, որ Կամինգսը հաղթել է։ Այդ մարտից հետո Ֆրեյզերը հեռացել է բռնցքամարտից։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն, որպես դերասան, հայտնվել է մի քանի ֆիլմում։ Այդպես նա հայտնվել է «Ռոկկի» ֆիլմի կարճ էպիզոդում (1976)՝ ներկայացնելով բռնցքամարտիկներին մարտից առաջ։ 1994 թվականին նկարահանվել է «Հրեշտակների կացարան» ֆիմում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կին՝ Ֆլորենցիա Ֆրեյզեր։

Երեխաներ՝ Ջո-Նետա Ֆրեյզեր, Նատաշա Ֆրեյզեր, Մարկուս Ֆրեյզեր։

Մարվիս Ֆրեյզեր՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանրքաշային կարգի ներկայացուցիչ։ 1983 թվականին հաղթել է Ջո Բանգերին, որին 1973 թվականին հաղթել է նաև Ջո Ֆրեյզերը։

Ժակլին Ֆրեյզեր Լայդ՝ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնուհի։ 2001 թվականին պարտություն է կրել Լեյլա Ալիից, որը եղել է Մուհամմեդ Ալիի աղջիկը[7]։

Ջո Ֆրեյզեր Կրտսերը նույնպես եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ջո Ֆրեյզերին ախտորոշել են լյարդի քաղցկեղ։ Այս տխուր լուրի մասին հասարակությանը հայտնել է բռնցքամարտիկի մենեջեր Լեսլի Վուլֆը[8]։

2011 թվականի նոյեմբերի 7-ին Ֆիլադելֆիայի հոսպիսում մահացել է Ջո Ֆրեյզերը[9]։

Ջո Ֆրեյզերի ամենավտանգավոր մրցակից Մուհամեդ Ալին ներկա է եղել Ջոյի հուղարկավորությանը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2011/11/08/sports/joe-frazier-ex-heavyweight-champ-dies-at-67.html
  5. 5,0 5,1 5,2 Ezra M. Frazier, Joe (12 January 1944–07 November 2011) // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1901027
  6. Ջո Ֆրեյզեր և Մուհամմեդ Ալի մաարտը Յութուբում, 1971 թվական, մարտի 8, Վերցված է 2019-08-03-ին
  7. Chuck Johnson (19 января 2007). «Like dad, Ali's daughter rules the ring» (անգլերեն). USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
  8. У знаменитого боксера Джо Фрейзера обнаружен рак
  9. Умер боксер Джо Фрейзер
  10. «Мохаммед Али vs Джо Фрейзер - самое знаменитое противостояние в истории бокса. ФОТО. ВИДЕО». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Ֆրեյզեր» հոդվածին։