Ջեսսի Վենտուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսսի Վենտուրա
Jesse Ventura
Վենտուրան 2016 թվականին
Դրոշ
Դրոշ
(38-րդ) Մինեսոտայի նահանգապետ
Հունվարի 4, 1999 - Հունվարի 6, 2003
Նախորդող Արն Կարլսոն
Հաջորդող Թիմ Փոուլենտի
Դրոշ
Դրոշ
Բրուքլին Պարկի քաղաքապետ
Հունվարի 11, 1991 - Հունվարի 13, 1995
 
Կուսակցություն՝ Անկուսակցական (1991–1995, 2003–այժմ)
Կրթություն՝ Ռուզվելտի ավագ դպրոց
Հյուսիսային Հելեպինի քոլեջ
Մասնագիտություն՝ կինոդերասան, ռադիոհաղորդավար, գրող, քաղաքական գործիչ, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), հակապատերազմային ակտիվիստ, մարզական մեկնաբան, ըմբիշ և ռադիոհաղորդավար
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հուլիսի 15, 1951 (72 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Էլայաս Սանդերս
Մայր Դորոթի Սանդերս
Ամուսին Թերեզա Մաստերս (1975–այժմ)
Զավակներ 2
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Ազգային պաշտպանության ծառայության մեդալ
Վիետնամյան պատերազմում մատուցած ծառայության մեդալ

Ջեսսի Վենտուրա (անգլ.՝ Jesse Ventura, ի ծնե՝ Ջեյմս Ջորջ Ջանոս [James George Janos], հուլիսի 15, 1951(1951-07-15)[1], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ[2]), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբիշ (ռեստլեր), դերասան, քաղաքական մեկնաբան, գրքերի հեղինակ, ռազմածովային վետերան, Վիետնամի պատերազմի մասնակից, հեռուստահաղորդավար և քաղաքական գործիչ, ԱՄՆ Մինեսոտա նահանգի 38-րդ նահագապետը 1999-2003 թվականներին։

Վիետնամի պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում[3]։ Ռազմական կարիերայից հեռանալուց հետո Ջեսսի «Մարմին» Վենտուրա (Jesse 'The Body' Ventura) ռինգային անվան ներքո[4][5] 1975-1986 թվականներին զբաղվել է պրոֆեսիոնալ ըմբշամարտով (ռեստլինգ)։ «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպությունում որպես մարզիկ և մեկնաբան հանդես գալու համար 2004 թվականին դարձել է WWE փառքի սրահի անդամ։ Նկարահանվել է նաև «Գիշատիչ» և «Վազող մարդը» (երկուսն էլ՝ 1987 թ․, գլխավոր դերերում՝ Առնոլդ Շվարցենեգեր) կինոնկարներում։

Մարզական կարիերայից հետո 1991 թվականին մուտք է գործել քաղաքական ասպարեզ։ 1991-1995 թվականներին եղել է Բրուքլին Պարկի (Մինեսոտա) քաղաքապետը։ Որպես ԱՄՆ բարեփոխումների կուսակցության անդամ, 1998 թվականին մասնակցել է Մինեսոտայի նահանգապետի ընտրություններին, որում կարողացել է առավելության հասնել թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատ թեկնածուների նկատմամբ։ Պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց, Բարեփոխումների կուսակցության ներսում վերահսկողություն սահմանելու ներքին պայքարի պայմաններում, Վենտուրան պաշտոնը շարունակել է վարել որպես Մինեսոտայի անկախության կուսակցության անդամ։ Որպես նահանգապետ, ակտիվ մասնակցություն է ունեցել Մինեսոտայի գույքահարկային բարեփոխումներին, ինչպես նաև նահանգում վաճառքի հարկի նվազեցմանը։ Վենտուրայի նախաձեռնություններից էին նաև Մինեապոլիս-Սենթ Փոլ ագլոմերացիայում մետրոպոլիտենի կապույտ գծի կառուցումը և եկամտահարկի կրճատմանն ուղղված նախագծերը[6][7]։

2003 թվականին պաշտոնից հեռանալուց հետո դարձել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցի հրավիրյալ դասախոս։ Հետագայում վարել է մի շարք հեռուստահաղորդումներ և հեղինակել գրքեր։ «RT America» և «Ora TV» հեռուստաալիքներով վարել է քաղաքական հաղորդումներ[8] և բազմիցս հանդես է եկել նախագահական ընտրություններում անկախ թեկնածու ինքնառաջադրվելու օգտին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 http://news.bbc.co.uk/2/hi/special_report/1998/09/98/us_midterms/207582.stm
  3. «More than Military». MilitaryHub.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  4. «OWOW profile». Online World of Wrestling. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  5. «Jesse Ventura " Wrestlers Database " CAGEMATCH – The Internet Wrestling Database». www.cagematch.net. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  6. McCallum, Laura. «The political legacy of Jesse Ventura». minnesota.publicradio.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  7. Khoo, Michael. «The days of Jesse». minnesota.publicradio.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  8. Mettler, Katie (2017 թ․ հունիսի 8). «Jesse Ventura's new Russian state TV show: 'I am working for the enemy of mainstream media now'». The Washington Post. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.
  9. «Jesse Ventura Considering Running For President, 'Trump will not Have a Chance!'». TMZ. Վերցված է 2022 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսսի Վենտուրա» հոդվածին։