Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
2003 թվականին 15 տարեկան հասակում անցավ Doremi մեդիայի լսումները և տեղափոխվեց Հարավային Կորեա[6]։ 2005 թվականին նա թողարկեց «Get Up» անունով իր առաջին ալբոմը։ 2006 թվականին մասնակցել է Uptown խմբի «Testimony» ալբոմի ձայնագրմանը։ 2009 թվականին Ջեսսին թողարկեց իր երկրորդ ալբոմը՝ «The Rebirth» անվանվամբ։ Այդ նույն տարվա ամռանը նա իր MySpace-ի հաշվից վիավորել է սոլո երգչուհի ԲոԱյին[7]։ Որի պատճառով 5 տարի դուրս եկավ կորեական շոու բիզնեսից։
2013 թվականին նա հայտարարեց, որ շուտով կվերադառնա շոու բիզնես[8]։
2014 թվականին 5 տարի դադարից հետո նա վերադարձավ, որպես Lucky J խմբի անդամ։ Խմբի մյուս անդամներն են J’Kyun-ը և J-Yo-ն[9]։ Այդ տարում խումբը թողարկեց «Can You Hear Me?» սինգլը[9]։ Դեկտեմբերի 31-ին Ջեսսին համագործակցեց Էյլիի և Sistar խմբի Հյոլինի հետ։ Տրիոն MBC Gayo Daejejeon հաղորդման ժամանակ կատարեց Bang Bang երգը, Ջեսսին կատարել է Նիքի Մինաժի բաժինը[10]։
2015 թվականին Ջեսսին մասնակցել է Unpretty Rapstar հաղորդմանը[11]։ Ջեսսին նաև համագործակցել է JYP-ի հետ՝ նկարահանվելով «Who’s Your Mama?» երգի տեսահոլովակում[12]։ Նրան հրավիրում են բազմաթիվ հայտնի շոուների, ինչպիսիք են՝ «Վազոդ մարդ»-ը և «Երջանիկ միասին»-ը[13][14]։ Սեպտեմբերի 15-ին թողարկել է «SSENUNNI» սինգլը[15]։
2016 թվականին, որպես հյուր մասնակցել է «Խնդրում եմ, հոգ տար իմ սառնարանի մասին» հաղորդմանը[16], նրա հետ մասնակել է նաև երգչուհի Հյոնան։
↑2005.12월 - 가요 음반 판매량 [Album sales for December 2005] (Korean). Recording Industry Association of Korea. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)