Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյ
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 14, 1987(1987-09-14) (36 տարեկան)
Ծննդավայր՝Cookham, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 3726887

Ջեսիկա Ռոուզ Բրաուն Ֆինդլեյ (անգլ.՝ Jessica Rose Brown Findlay, սեպտեմբերի 14, 1987(1987-09-14), Cookham, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։ Մեծ ճանաչում է ստացել «Դաունթոնի աբբայություն» հեռուստասերիալում լեդի Սիբիլ Քրոուլիի դերը խաղալուց հետո։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 14-ին Կուկհեմում։ Նրա ծնողները եղել են Բևերլի և Քրիստոֆեր Ֆինդլեյները։ Մայրը ուսուցչուհի է եղել, հայրը՝ ֆինանսական խորհրդատու[1]։ Նրա նախապապ Ուիլյամ Բրաուն Ֆինդլեյը, ով ծնվել էր Գլազգոյում, իր երկրորդ անունը դարձրել է ընտանիքի ազգանվան մի մասը[2]։ Սովորել է Բալետի ազգային դպրոցում։ 15 տարեկանում Մարիինյան թատրոնում տեղի ունեցած հյուրախաղերից հետո նրան հրավիրել են Կովենտ գարդեն արքունական թատրոն[3]։

Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է լոնդոնյան արվեստի դպրոց։ Երկրորդ կուրսում կոճի մի քանի վիրահատություններ է տարել, որից հետո հայտարարել է, որ այլևս չի կարող պարել։ Որոշել է սկսել դերասանական կարիերա։ Դերասան դառնալու մասին նա միշտ երազել էր, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել իրեն փարձել այդ ասպարեզում[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականինՆիիլ Մակորմիկի «Ալբատրոս» ֆիլմում ընտրվել է որպես գլխավոր դերասանուհի[3]։ Մարմնավերել է Էմիլիի կերպարը։ Միևնույն ժամանակ նա դեր է ստացել «Վատերը» հեռուստասերիալի երկու եթերաշրջաններում։ Նրան մեծ ճանաչում է բերել «Դաունթոնի աբբայություն» ֆիլմը։ Թիմ Բարթոնը ցանկացել է նրան վստահել «Ալիսան հրաշքենրի աշխարհում» ֆիլմի գլխավոր դերը։ Սակայն վերջում այն խաղացել է Միա Վասիկովսկան[5]։

Ջեսիկան խաղացել է ֆանտաստիկ ժանրի «Սև հայելի» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ 2012 թվականին Էլեյս Պելետյեի դերում նկարահանվել է «Լաբիրինթոս» մինի սերիալում[6]։ 2012 թվականի մարտին հայտարարվել է, որ Ջեսիկա Բրաուն Ֆինդլենը «Սերը ժամանակի միջով» ֆիլմում խաղալու է Բևերլի Փենի դերը[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Բնօրինակ անվանում Դեր
2009 Մարդը մոտոցիկլի վրա Man on a Motorcycle աղջիկը անկողնում
2009-2011 Վատերը Misfits Ռեյչել
2010-2012 Դաունթոնի աբբայություն Downton Abbey Լեդի Սիբիլ Քրոուլի /Բրենսոն
2011 Նախաճաշել Breakfast խաղացել է ինքն իրեն
2011 Լուսաբաց Daybreak խաղացել է ինքն իրեն
2011 Ալբատրոս Albatross Էմիլիյա
2011 Սև հայելի Black Mirror Աբի
2012 Լաբիրինթոս Labyrinth Էլեյս Պելետյե
2014 Սերը ժամանակի միջով Winter's Tale Բևերլի Փեն
2014 Բակի պատուհանը Janela Indiscreta խաղացել է ինքն իրեն
2014 «Ճամայկա» պանդոկ Jamaica Inn Մերի Իելան
2014 Շքեղ Posh Ռեյչել
2014 Օրորոցային Lullaby Կարեն
2014 Ապստամբների ակումբ The Riot Club Ռեյչել
2015 Վիկտոր Ֆրանկենշտեյն Victor Frankenstein Լորելեյա
2015 Իզգոյ The Outcast Ալիսա Օլդրիջ
2016 Գեղեցիկ հրաշքը This Beautiful Fantastic Բելա Բրաուն
2017 Անառակները Harlots Շառլոտա Ուելս
2018 Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ The Guernsey Literary and Potato Peel Pie Society Էլիզաբեթ
2020 Անեծք։ Բորլիի տան ուրվականները The Banishing Մարիաննա
2020 Նոր հմայիչ աշխարհ Brave New World Լենայնա Քրաուն

Աշխատանք թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պիես Դեր Թատրոն
2015 Օրեստիա Էլեկտրա Ալմեյդա
Թրաֆալգարյան թատրոն
2016 Քեռի Վանյա Սոնյա Ալմեյդա
2017 Համլետ Օֆելյա Ալմեյդա
Հարոլդ Փինթերի թատրոն

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2011 թվական Բրիտանական անկախ կինոմրցանակ Ամենախոստումնալիդ նորամուտ[8] Ալբատրոս Առաջադրված
2012 թվական Evening Standard թերթի մրցանակ Ամենախոստումնալիդ նորամուտ[9] Ալբատրոս Առաջադրված
2013 թվական ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Դրամատիկական սերիալի դերասանական լավագույն կազմ Դաունթոնի աբբայություն Մրցանակ
2014 թվական ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Դրամատիկական սերիալի դերասանական լավագույն կազմ Դաունթոնի աբբայություն Առաջադրված
2016 թվական Իան Չառլսոն մրցանակ Երկրորդ մրցանակ[10][11][12] Քեռի Վանյա Մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kaleen Aftab (2011 թ․ հոկտեմբերի 6). «The Lady is a champ: Why everyone is talking about Jessica Brown Findlay». Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  2. Downton Abbey's girls: On screen they play the Earl's daughters, each with a secret to hide, but what are the dramas that lie in their own family histories?. Dailymail.co.uk (30 September 2011). Retrieved on 10 February 2013.
  3. 3,0 3,1 «Downton Abbey Press Pack» (PDF). ITV.
  4. Georgina Littlejohn (2011 թ․ հոկտեմբերի 9). «What would they say at Downton? Abbey's Jessica Brown Findlay shakes off Lady Sybil in first 'shocking' film role». Daily Mail. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  5. Georgina Littlejohn (2011 թ․ հոկտեմբերի 9). «What would they say at Downton? Abbey's Jessica Brown Findlay shakes off Lady Sybil in first 'shocking' film role». Daily Mail. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. «Meet the young cast of Labyrinth». 2011 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  7. Mike Fleming (2012 թ․ մարտի 21). «Star In 'Winter's Tale'».
  8. «British Independent Film Awards 2011: Nominations». 2011 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին.
  9. «Evening Standard British Film Awards 2012: Nominations». 2012 թ․ հունվարի 17.
  10. Hawkins, Helen. "Paapa Essiedu wins the Ian Charleson award 2016". Sunday Times. 11 June 2017.
  11. Snow, Georgia. "Paapa Essiedu wins 2016 Ian Charleson award". The Stage. 6 June 2017.
  12. "Ian Charleson Awards 2016". WestEndTheatre.com. 6 June 2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]