Անառակները (հեռուստասերիալ)
Անառակները | |
---|---|
Ժանր | դրամա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Սամանթա Մորթոն, Ջեսիկա Բրաուն Ֆինդլի և Լեսլի Մենվիլ |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Նկարահանման վայր | Լոնդոն և Հարթֆորշիր |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 24 |
Էկրաններին է | մարտի 29, 2017-ից օգոստոսի 28, 2019-ը |
Հեռուստաալիք | Հուլու և ITV Encore? |
Ընկերություն | Monumental Pictures |
Դիստրիբյուտոր | Հուլու |
Պաշտոնական կայքէջ |
Անառակները (անգլ. Harlots), բրիտանական պատմական դրամա։ Հեռուստասերիալը ստեղծվել է Էլիսոն Նյումենի և Մոիրա Բուֆֆինիի կողմից։ Մեծ Բրիտանիայում հեռուստասերիալի պրեմիերան կայացել է ITV Encoreի եթեում՝ 2017թ. մարտի 27-ին, իսկ ԱՄՆ տիրույթում Հուլու-ում՝ նույն թվականի մարտի 29-ին։ Հեռուստասերիալի գլխավոր հերոսը Մարգարեթ Ուելսն է, ով 18-րդ դարի Անգլիայում ղեկավարում է իր հասարակաց տունը։ Բացի այդ նա այդ քաոսային միջավայրում մեծացնում է իր դուստրերին։ Հեռուստասերիալի համար ներշնչանք է եղել Հալլի Ռուբենհոլդի "Քովենթ գարդենի լեդիները" գործը։
Հեռուստասերիալի ստեղծագործական կազմում բոլորը կանայք են՝ ռեժիսորը, պրոդյուսերները, սցենարիստները և այլն[1]։
Հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանը սպասվում է 2018 թվականին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1763 թվական։ Լոնդոնը ծաղկում է, յուրաքանչյուր հինգ կնոջից մեկը զբաղվում է մարմնավաճառությամբ։ Բարեկեցիկ կյանքի համար կինը երկու ճանապարհ ուներ՝ կամ ամուսնանալ հարուստ մարդու հետ, կամ էլ մարմնավաճառ դառնալ։ Քաղաքային հասարակաց տները ղեկավարվում են խորամանկ և դաժան կանանց կողմից, ինչպիսիք են Մարգարեթ Ուելսը և Լիդիա Քուիգլին։ Հարրիի՝ Քովենթ Գարդենի Լեդիները ցուցակում հեղինակը կարծիքներ է հայտնում քաղաքի բոլոր մարմնավաճառների մասին, իսկ այդ ցուցակը ընթերցվում է առաջին սերիայում։
Այնուամենայնիվ կրոնականները պահանջում են փակել նմանատիպ տները, իսկ գունդստաբլները պատրաստ են տարատեսակ դաժանություններ կիրառել այս կանանց նկատմամբ[3]։
Դեպքերը զարգանում են Տիկին Ուելսի շուրջը, ով ձգտում է բարելավել իր կյանքը։ Կարծում է, որ դա կարելի է անել իր հասարակաց տունը Սոհոյի Հունական փողոց տեղափոխելով, որտեղ կսպասարկեր Գեորգյան հասարակության ավելի բարձր խավի մարդկանց։ Բայց նրա պլանները խախտվում են, երբ դատարանը 100£ տուգանք է նշանակում իր տան վրա։ Նոր տուն տեղափոխության համար նա փակ աճուրդ է կազմակերպում՝ իր կրտսեր դուստր Լյուսիի կուսության համար։ Նա աճուրդ արդեն մեկ անգամ կազմակերպել էր իր ավագ դստեր՝ Շառլոտայի համար, երբ վերջինս 12 տարեկան էր։ Շառլոտան այժմ Սեր Ջորջ Հովարդի սիրուհին է, բայց վերջինս ցանկանում է պայմանագիր կնքել աղջկա հետ, որ նա դառնա նրա պաշտոնական "տերը"։
Մարգարեթի Հունական փողոց տեղափոխվելը սրում է Լիդիա Քուիգլիի հետ նրա կոնֆլիկտը։ Վերջինիս համար նա աշխատել է երիտասարդ տարիքում։ Լիդիա Քուիգլին բարձր խավի համար նախատեսված հասարակաց տուն է ղեկավարում Գոլդեն հրապարակում․ այնտեղ նրա աղջիկները ծառայում են հարուստ, ազդեցիկ մարդկանց, ինչպիսիք են արդարադատության, ոստիկանական պարոնները։ Միսիս Քուիգլին շանտաժի միջոցով ստիպում է կրոնական մի կնոջ անընդհատ խոչընդոտել Մարգարեթի գործին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամանտա Մորտոն - Մարգարեթ Ուելս, ցածր դասի հասարակաց տան տիրուհի, ով ձգտում է բարելավել իր կյանքը։ Նախկինում՝ Լիդիա Քուիգլիի մարմնավաճառներից։
- Լեսլի Մենվիլ - Լիդիա Քուիգլի, բարձր դասի հասարակաց տան տիրուհի՝ ազնվական խավի, բարձր պաշտոնների այցելուներով։
- Ջեսիկա Բրաուն Ֆինդլի - Շառլոտա Ուելս, Մարգարեթ Ուելսի ավագ դուստրը, մարմնավաճառուհի, սեր Ջորջ Հովարդի սիրուհին, վերջինս Շառլոտայի համար ավելի լավ կյանքի գրավական է։
- Էլոիս Սմիթ - Լյուսի Ուելս, Մարգարեթ Ուելսի կրտսեր դուստրը, անփորձ մարմնավաճառուհի, ով դեռ սովորում է։
- Քեյթ Ֆլիթվուդ - Նենսի Բիրչ, Մարգարեթ Ուելսի հարևանուհին, մեկ այլ ցածր դասի հասարակաց տան տիրուհի։
- Դեննի Սափանի - Ուիլիամ Նորթ, Անգլիայում ազատության մեջ ծնված սևամորթ, Մարգարեթի սիրեկանը, նրա տան պաշտպանը։
- Ջորդոն Ա․ Նաշ - Ջեյքոբ Ուելս Նորթ, Մարգարեթի և Ուիլիամի որդին
- Դոուգի ՄքՄիքին - Չարլս Քուիգլի, Լիդիա Քուիգլիի որդին, նա սկզբում փորձում է մոր վարձած աղջիկներին, հատկապես՝ Էմիլի Լեսլիին
- Հյու Սքիններ - սեր Ջորջ Հովարդ, Պառլամենտի անդամի թեկնածու, Շառլոտա Ուելսի դյութանքների գերին
- Սթիվեն Ռոբերտսոն - Ռոբերտ Օսվալդ
- Էլեանոր Յեթս - Լեդի Քարոլայն Հովարդ, սեր Ջորջի կինը
- Էդվարդ Հոգգ - Թոմաս Հեքսբի, ծառա սեր Ջորջի տանը
- Բեն Լամբերտ - լորդ Ֆալլոն, արիստոկրատ, ով հետաքրքրված է Մարգարեթի դուստր՝ Լյուսիով
- Ռորի Ֆլեք Բիրն - Դանիել Մարնի
- Քոն Օ՛Նեիլ - Նաթանիել Լենոքս, ագարակատեր և ստրկատեր այլ երկրում, Մարգարեթ Ուելսի նախկին սիրեկանը
- Փիպա Բեննեթ-Վարներ - Հարիեթ Լենոքս, Անգլիա է գալիս որպես Նաթանիելի կին, նախկինում՝ ստրկուհի
- Թիմոթի Իննես - Բենջամին Լենոքս, Նաթանիելի նախկին ամուսնությունից ավագ որդին
- Լոտտի Թոլհուրսթ - Քիթթի Քարտեր, Մարգարեթ Ուելսի մարմնավաճառներից
- Բրոնվին Ջեյմս - Ֆաննի Լամբերտ, Մարգարեթ Ուելսի մարմնավաճառներից, ով Հարրիի ցուցակում բնութագրվում է որպես "գեր զվարթ աղջիկ"
- Ջոզեֆ Ալթին - Արքայազն Ռասլես, երիտասարդ համասեռամոլ երիտասարդ ով գումար է աշխատում Քովենթ Գարդենում լրտեսություն անելով
- Հոլլի Դեմփսի - Էմիլի Լեսլի, մարմնավաճառ, ով լքում է Մարգարեթին և գնում է Լիդիա Քուիգլիի մոտ՝ ավելի լավ հեռանկարների համար
- Ալեքսա Դեվիես - Բիթսի Ֆլեթչեր, Նենսիի մարմնավաճառներից
- Փոփփի Քորբի-Թվեչ - Մարի-Լուիզա դ՛Աուբինյե, ֆրանսախոս մանրմնավաճառուհի, Լիդիա Քուիգլիի աղջիկներից
- Էլլի Հեյդոն - Էնն Փեթիֆեր, Լիդիա Քուիգլիի աղջիկներից
- Ռոզալինդ Էլիազար - Վայոլեթ Քրոսս, Նենսիի աղջիկներից
- Դորոթի Աթկինսոն - Ֆլորենս Սքանվել, կույր կրոնական կին, նրա գործունեությունը դրդվում է Լիդիա Քուիգլիի կողմից
- Ջորդոն Սթիվենս - Ամելիա Սանվել, Ֆլորենս Սքանվելի դուստրը, անմեղ աղջիկ
- Ռոյ Բեք - Պարոն Աբբադոն
Սերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթերաշրջան | Սերիաների քանակը | Օրիգինալ հեռարձակում Մեծ Բրիտանիայում ITV Encore | ||
---|---|---|---|---|
Եթերաշրջանի պրեմիերա | Եթերաշրջանի ֆինալ | |||
1 | 8 | 27 մարտ 2017 | 15 մայիս 2017 |
1-ին եթերաշրջան (2017)
[խմբագրել | խմբագրել կոդը]No. | Վերնագիր | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրեմիերայի ամսաթիվ | |
---|---|---|---|---|---|
1 | "Սերիա 1 // Episode 1" | Քոկի Գեդրոս | Մոիրա Բուֆֆինի | 27 Մարտի 2017 | |
Հասարակաց տան տիրուհի Մարգարեթ Ուելսը պլանավորում է տեղափոխվել Հունական փողոց։ Բարձր դասի հասարակաց տան դաժան տիրուհի Լիդիա Քուիգլին փորձում է կրոնականների և աստիճանավորների օգնությամբ խափանել Մարգարեթի պլանները։ Դատարանը 100£ տուգանք է նշանակում, որի պատճառով նոր տան վճարը կորում է, և Մարգարեթը որոշում է իր կրտսեր դստեր՝ Լյուսիի կուսության համար աճուրդ կազմակերպել։ Աղջկան տիրանալու էր ամենաբարձր առաջարկ անողը, Մարգարեթը այսպես վարվել էր նաև իր ավագ դստեր՝ Շառլոտայի դեպքում։ Սեր Ջորջ Հովարդը ակնկալում է, որ Շառլոտան պայմանագիր կստորագրի, ըստ որի նա կդառնա Շառլոտայի "տերը", բայց վերջինս հրաժարվում է ստորագրել։ Խանդից ու չարությունից դրդված սեր Հովարդը մասնակցում է աճուրդին և հաղթում այն։ Շառլոտան ծանոթանում է վարձու ալֆոնսի հետ։ Էմիլի Լեսլին լքում է Մարգեթի տունը, որպեսզի աշխատի Լիդիայի մոտ։ | |||||
2 | "Սերիա 2 // Episode 2" | Քոկի Գեդրոս | Մոիրա Բուֆֆինի | 3 Ապրիլի 2017 | |
Մարգարեթը բացահայտում է, որ Լիդիայի աղջիկներից մեկը՝ Մերի Քուպերը, հիվանդ է սիֆիլիսով և անօգնական ընկած է փողոցները։ Դատավոր Քանլիֆֆը առաջարկում է Լիդիային անօրինական ճանապարհով մաքուր, անարատ աղջիկ տրամադրել գատնի խմբի, որոնց նա «Սպարտացիներ» է կոչում։ Մարգարեթի նախկին սիրեկանը՝ ագարակատեր Նաթանիել Լեննոքսը, Ամերիկայից վերադառնում է իր կնոջ ու երեխաների հետ, Նաթանիելը համաձայնում է գումար ներդնել Մարգարեթի նոր տան համար։ Սեր Ջորջ Հովարդը իր ծառա Հեքսբիին կարգադրում է ուշադիր լինել իր ունեցվածքին, ներառյալ՝ Շառլոտային։ Լյուսիի կուսությունը վաճառվում է երկրորդ անգամ։ | |||||
3 | "Սերիա 3 // Episode 3" | Քոկի Գեդրոս | Քեթ Ջոնս | 10 Ապրիլի 2017 | |
Մարգարեթի՝ Հունական փողոցի նոր տուն տեղափոխվելը սկզբից էլ խաթարվեց Լիդիայի կողմից վարձակալված ավազակների կողմից։ Նաթանիել Լեննոքսը մահանում է, պարզվում է, որ իր ամուսնությունը կեղծ է և իր կնոջ՝ Հարիեթի ազատությունը նույնպես սուտ էր, հետևաբար նրանց երեխաները նույնպես ստրուկներ են։ Լյուսիին վարձել են, որպեսզի նա մի քանի օր անցկացնի սադիստական Րեպտոնների ընտանիքում՝ իրենց մերձքաղաքային կալվածքում։ Սեր Ջորջ Հովարդի կինը փորձում է Շառլոտայի հետ համաձայնության գալ։ Լիդիան Մարգարեթի համար կեղտոտ անակնկալ է թողել իր նոր տանը։ Էմիլի Լեսլին Լիդիային դուր չի գալիս, բայց նրա որդուն՝ Չարլզին, շատ է դուր գալիս, և Էմիլիին հանձնարարվում է զբաղեցնել Լիդիայի ամենասարսափելի այցելուներից մեկին՝ պարոն Օսբորնին։ Դատավոր Քանլիֆֆը Լիդիայից նոր աղջիկ է ուզում իր գաղտնի այցելուների համար, բայց վերջինս հակադրվում է, պահանջելով, որ իրեն ինֆորմացիա տրամադրվի պատվիրատուների մասին։ | |||||
4 | "Սերիա 4 // Episode 4" | Չայնա Մու-Յանգ | Դեբբի Մալլեյ | 17 Ապրիլի 2017 | |
Մարգարեթի առևտուրը այդքան էլ հաջող չի ընթանում Ֆլորենս Սքանվիլի կրոնական անվերջ ճառերի պատճառով։ Վերջինս կատարում էր Լիդիայի պատվերը։ Մոր բիզնեսը փրկելու համար Շառլոտան առաջարկում է դիմակներով երեկույթ կազմակերպել և գնում է Կակաոյի ծառ կոչվող ակումբ՝ պոտենցիալ հյուրեր գտնելու նպատակով։ Լյուսիի մոտ իր նոր դերն այդքան էլ լավ չի ստացվում, նա չի կարողանում որևէ տեր գտնել իր համար; նա օգնության համար դիմում է Շառլոտային։ էմիլին փորձում է փախչել և վերադառնալ Մարգարեթի աղջիկներին, բայց գիտակցում է, որ ինքը Լիդիայի որդու՝ Չարլզի բանտարկյալն է։ Շառլոտայի և սեր Ջորջի տարաձայնությունները ավելի են սրվում խանդի հողի վրա։ «Դժոխային» զվարճանքները իրենց հետ բերում են մի շարք անսպասելի հյուրեր և աղջիկներ։ Հարրիեթ Լեննոքսը՝ այժմ Մարգարեթի տան սպասուհին, օգտագործում է իր հմայքը լորդ Ռեպտոնին գրավելու համար։ Նա միանում է Մարգարեթի աղջիկների թվին, որպես մարմնավաճառ։ Չարլզը հակաճառում է մորը և դուրս հրավիրում Օսբորնին։ Ամելիա Սքանվիլը ընկերանում է Վիոլեթի հետ։ Լիդիան գտնում և անօրինաբար բանտարկում է մեկ այլ կույս աղջկա Սպարտացիների համար։ Այս անգամ նա աղջկա համար պահանջում է պատվիրատուներից գոնե մեկի անուն։ | |||||
5 | "Սերիա 5 // Episode 5" | Չայնա Մու-Յանգ | Ջեյն Ինգլիշ | 24 Ապրիլի 2017 | |
Մեծ հաջողություն ունեցած խնջույքը լցնում է Մարգարեթի դատարկ սունդուկը։ Մարգարեթը այցելում է Լիդիային կարճատև զինադադար առաջարկելու և Մարիա-Լուիզայի պարտքը վճարելու համար, վերջինս լքել էր Լիդիայի տունը՝ Մարգարեթին միանալու համար։ Լիդիայի կողմից ծեծված ու արյունոտված Էմիլին Չարլզին լաուդանումով թունավորում է և հաջողացնում է փախչել հասարակաց տնից, բայց հիմա չգիտի, թե ուր գնալ։ Շառլոտան հուսահատված է, չի կարողանում նոր տեր գտնել իր համար, մինչ սեր Ջորջի զայրացնող պահվածքը ավելի է սրվում, հասնելով բռնության և սոցիալական սկանդալի, որի ժամանակ Շառլոտան փորձում է լքել նրան։ Հարիեթ Լեննոքսը իր նոր դերում աչքի է ընկնում, բայց նրա նախկին խորթ տղան հորից ժառանգած երեխաների համար հսկայական գումար է պահանջում։ Լիդիան տագնապում է, երբ Սպարտացիներից հետո սենյակ մտնելով՝ տեսնում է անցած անգամ իր բերած աղջկա արյունը դռան վրա։ Լորդ Ֆալլենը ցանկանում է դառնալ Լյուսիի տերը, ինչի համար Մարգարեթը շատ է ուրախանում։ Բայց Ֆալլենի տարօրինակ ագրեսիան Լյուսիին անհանգստացնում է, և նա խնդրում է մորը հրաժարվել այդ առաջարկից։ Վիոլեթն ու Ամելիան շարունակում են հանդիպել։ էմիլին գալիս է Նենսիի մոտ։ Երբ Լիդիան հասկանում է, որ դատավոր Քանլիֆը ընդամենը հասարակ խաղացող է այս ամենում, հրաժարվում է նոր աղջիկներ տրամադրել։ | |||||
6 | "Սերիա 6 // Episode 6" | Չայնա Մու-Յանգ | Մոիրա Բուֆֆինի | 1 Մայիսի 2017 | |
Մարգարեթը խնդիրների մեջ է։ Բենջամին Լեննոքսը պահանջում է իր հոր տված գումարը միանգամից վճարել, որովհետև պատրաստվում է վերադառնալ Վիրջինիա՝ Հարիեթի երեխաներին իր հետ տանելով։ Շառլոտան առանց գրոշի հեռանում է սեր Ջորջից, նա մտադիր է ազատություն ստանալ Ամերիկայում։ Լյուսին հրաժարվում է լորդ Ֆալլենի հովանավորությունից, հետևաբար նրանք գումար չունեն Լեննոքսին վճարելու համար։ Լիդիան կարծում է, որ Էմիլի Լեյսին Մարգարեթի տանն է, և փորձում է պարզել դա։ Ֆաննին հղիության այն փուլում է, որ այլևս չի կարող աբորտի դիմել։ Շառլոտային ի պատասխան սեր Ջորջը ցանկանում է լինել Լյուսիի տերը և Մարգարեթին մեծ գումար է տալիս, որով նա կլուծեր իր խնդիրները։ Լյուսին դանակով հարվածում է իրեն բռնությամբ տիրանալ ցանկացող սեր Ջորջին, Մարգարեթը պատասխանատվությունը իր վրա է վերցնում՝ աղջկան վտանգի չենթարկելու համար։ Ժամանակ շահելու համար Մարգարեթը Լիդիային ասում է Էմիլիի տեղը։ Ֆլորենսը Ամելիային պատմում է իր մարմնավաճառի անցյալի մասին՝ հույս ունենալով ազատվել Լիդիայից։ Լիդիան վերաշարունակում է արյունի ծարավ սպարտացիներին աղջիկ տրամադրել։ | |||||
7 | "Սերիա 7 // Episode 7" | Ջիլլ Ռոբերտսոն | Քեթ Ջոնս | 8 Մայիսի 2017 | |
Որոշումներ և հետևանքներ։ Դստերը պաշտպանելը կարող է դատապարտել մյուս դստերը։ Սեր Ջորջի դիակը հայտնաբերվում է և Շառլոտան ու Դանիել Մարնին ձերբակալվում են որպես մեղադրյալներ։ Ուիլյամն ու Ջեյքոբը անհետացել են, Մարգարեթի աշխարհը փշուր-փշուր է լինում, մարմնավաճառները բողոքարկում են։ Լիդիան Էմիլիին գերել է կեղտոտ մտադրություններով։ Չարլզը հիասթափվում է մորից և որոշում է ավելի անկախանալ, նա սկսում է գործել մոր մեջքի հետևում։ Շառլոտան պետք է ընտրի արդյոք թողնել Դանիել Մարնիին գայլերին՝ ազատության համար, թե հավատալ, որ նա ոչ մի դեպքում իրեն չի լքի ազատության համար։ Ֆլորենսը Մարգարեթի հետ դաշինք է կապում, որպեսզի պաշտպանի Ամելիային Լիդիայի խարդախություններից։ Դատավոր Քանլիֆֆը Լիդիայի մեջքի հետևում Սպարտացիներից ապահովագրություն և սեղանի շուրջ նստելու հրավեր է խնդրում։ Հարիեթ Լեննոքսը շանտաժի է ենթարկում Մարգարեթին, որ գումար ստանա Բենջամինից երեխաներին գնելու համար։ Լիդիան պարզում է, թե որտեղ է սեր Ջորջը սպանվել։ Ֆաննին ծննդաբերում է։ | |||||
8 | "Սերիա 8 // Episode 8" | Ջիլլ Ռոբերտսոն | Մոիրա Բուֆֆինի, Ջեյն Ինգլիշ | 15 Մայիսի 2017 | |
Դավաճանություններ և նոր դաշինքներ։ Լիդիան Շառլոտային ցանկանում է գրաված լինել իր կողմը։ Նա ցանկանում է, որ Շառլոտան հրաժարվի Մարգարեթից ու միանա իր տանը։ Այրիացած լեդի Հովարդը այժմ ազատ է, նա Շառլոտայի խնդրանքով օգնում է Դանիելին ազատվել։ Դատավոր Քանլիֆֆը Սպարտացիներին միանալու համար լքում է Լիդիային։ Նրանք նրան կընդունեն, եթե նա նոր աղջիկ տրամադրի նրանց։ Ուիլիամն ու Հարրիեթը հաջողում են երեխաներին փախցնել։ Էմիլի Լեյսին Չարլզի հետ միավորվում են վերջինիս մոտ դեմ։ Մարգարեթը պետք է որոշի, արդյոք նա կանի այդ վերջին քայլը և կդառնա Լիդիայի նման՝ Ամելիային Սպարտացիներին տրամադրելով։ Շառլոտան որոշում է հրաժարվել Մարգարեթից ու Դանիելին, և մնալ Լիդիայի հետ, նա ասում է, որ նրա նպատակն է Լիդիայի տունը գետնին հավասարեցնել ներսից։ Ֆաննին աղջիկ է լույս աշխարհ բերում։ Լյուսին Նենսիի հետ զրույցներից հետո վերադառնում է մոր մոտ։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "itv. presscentre". Retrieved 29 March 2017
- ↑ "'Harlots' Renewed by Hulu for Season 2". Variety. Retrieved 1 August 2017.
- ↑ Alison, Graham. "Radio Times" Արխիվացված 2019-05-08 Wayback Machine. Retrieved 28 March2017.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Անառակները IMDbում
- Անառակները epguides.comում
- Անառակները TV Guideում
- Անառակները ԿինոՊոիսկում
|