Սամանթա Մորթոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() անգլ.՝ Samantha Morton | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 13, 1977[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Նոթինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | West Bridgford School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոռեժիսոր |
Համատեղ ապրող(ներ) | Չարլի Քրիդ-Մայլզ |
Պարգևներ և մրցանակներ | |
Սամանթա Մորթոն (անգլ.՝ Samantha Morton, մայիսի 13, 1977[1], Նոթինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ Արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողի թեկնածու։ Առավել հայտնի է «Քաղցր և նողկալի», «Առանձնահատուկ կարծիք» և «Ամերիկայում» ֆիլմերից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամանթա Մորթոնը ծնվել է 1977 թվականի մարտի 13-ին Նոթինգեմ քաղաքում՝ գործարանի աշխատողներ Փամելի և Փիթեր Մորթոնների ընտանիքում, ովքեր նաև բանաստեղծ և Սոցիալիստական աշխատավորական կուսակցության անդամ էին։ 1979 թվականին, երբ Սամանթան երեք տարեկան էր, նրա ծնողները ամուսնալուծվեցին, մայրը հեռացավ իր նոր ամուսնու հետ, իսկ երեխաները մնացին հոր մոտ։ Բաժանումից հետո Սամանթան հոր, քրոջ և եղբոր հետ տեղափոխվեց նոր բնակարան, բայց երեխաների ճակատագիրը հորը չէր հետաքրքրում, և երեխաները մեծացան առանց ծնողական խնամքի՝ մանկատներում և խնամատար տներում։ Սամանթան իր մանկության մասին ասել է՝.Իմ խնամատար մայրը մահացել է և ես կապ չեմ պահում իմ իսկական ծնողների հետ։ Ես գիտեմ, թե ով են նրանք։ Այդ դեպքերը ինձ չեն վշտացնում, պարզապես այդպես ստացվեց։ Ոչինչ փոխել հնարավոր չէ։ Ես չեմ տառապելու իմ մանկության համար ամբողջ կյանքում։
Մանուկ հասակում՝ յոթ տարեկանից սկսած, Սամանթան սիրում էր խաղալ իր իսկ բեմադրած փոքրիկ պիեսներում։ Տասներեք տարեկանում դպրոցի՝ դերասանական վարպետության ուսուցչի խորհրդով Սամանթան թողնում է դպրոցը և տեղափոխվում Central Junior Television Workshop մանկական դերասանական դպրոց։ Առաջին աշխատած գումարով նա իր համար բնակարան է գնում և դառնում բացարձակապես ինքնուրույն։
Հասուն կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականի փետրվարին ծնվում է Սամանթա Մորթոնի առաջին դուստրը․ հայրը դերասան Չարլի Կրիդ֊Մայլզն էր, ումից դերասանուհին բաժանվել էր հղիության դեռ սկզբի ամիսներին։ Սամանթան ամուսնանում է կինոռեժիսոր Հարրի Հոլմի հետ, ում հետ ծանոթացել էր «The Victims» խմբի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ 2008 թվականի փետրվարի 4֊ին՝ 30 տարեկան հասակում, ծնվում է Սամանթայի երկրորդ դուստրը՝ Էդին, իսկ 2013 թվականին՝ երրորդ երեխան։ 2008 թվականի մարտին հարցազրույցում Սամանթան պատմել է, որ 2006 թվականին նա ստացել է հարված գլխին, որի արդյունքում ունեցել է տեսողության թեթևակի կորուստ։ Հարվածից հետո շարունակվել են երկարաժամկետ բուժումները, որի արդյունքում Սամանթան ստիպված էր կրկին խոսել և քայլել սովորել։ Այդ մասին դերասանուհին գաղտնի էր պահում, որովհետև մտածում էր, որ այն կարող է խանգարել իր դերասանական կարիերային։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբը և աշխատանքը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամանթա Մորթոնը իր կարիերան սկսել է վաղ տարիքում։ Տասնչորս տարեկանում ստացել է իր առաջին դերը «Զինվոր» հեռուստասերիալում։ Տասնվեց տարեկանում տեղափոխվել է Լոնդոն և սովորել թագավորական թատրոնում։ Մորթոնի կարիերայում նշանավոր դեր է ունեցել անգլիական կրիմինալ «Պաշարում» ֆիլմը, որտեղ նա խաղացել է կրոնական պաշտամունքի զոհի դեր։ Դրան հետևեցին մի շարք փոքր դերերը հեռուստատեսությունում՝ «Ոսկե խումբ», «Պիկ գործունեություն», և վերջապես գլխավոր դեր «Ջեյն Էյր» (1997) մինիսերիալում։ Դերասանուհին այնպիսի մեծ տպավորություն է թողել Վուդի Ալենի վրա, որ նա Սամանթային հրավիրել է «Քաղցր և նողկալի» ֆիլմում գլխավոր դերը խաղալու։ Ֆիլմը հասել է մեծ հաջողությունների, իսկ Սամանթան իր դերի համար արժանացել է London Critics Circle Film Awards մրցանակին։ Հայտնի է, որ նախքան Վուդի Ալենի առաջարկը Սամանթան երբեք չէր լսել նրա մասին, որովհետև երբ փոքր էր ավելի շատ ստիպված էր լսել ռադիո, քան թե հաճախել կինոթատրոն։ 1999 թվականին Սամանթան զբաղված է եղել մի քանի նախագծերով։ Ամերիկյան «Հիսուսի որդին» փոքրբյուջետայիին ֆիլմում Սամանթան խաղացել է թմրամոլ Միշելի դերը։
2000-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դստեր ծնունդից հետո Սամանթան ժամանակավորապես դադարեցնում է կարիերան․ վերադառնում է աշխատանքին 2001 թվականին՝ նկարահանվելով «Դրախտ» ֆիլմում։ 2002 թվականին Սամանթան ստանում է British Independent Film Award մրցանակը «Մովերն Կալլեր» ֆիլմում կատարած դերի համար։ Սառայի կատարած դերը «Ամերիկայում» ֆիլմում նրան արժանացրել է «Օսկար»֊ի։ 2003 թվականի սեպտեմբերին էկրան է դուրս գալիս «Կոդ 46» դրաման, որի ռեժիսորը Մայքլ Ուինտերբոտոմն էր։ Սամանթա Մորթոնը խաղում էր Մարի Գոնսալեսի դերը։ Ֆիլմի պրեմիերան կատարվել է Վենետիկի կինոփառատոնում։ Սամանթայի խաղն արժանացել է European Film Awards մրցանակին, իսկ ֆիլմը Կատալոնիայի միջազգային փառատոնում արժանացել է երեք մրցանակների, նաև մի քանի այլ անվանակարգերի՝ տարբեր փառատոններում։ 2004 թվականին խաղացել է «Անառակ մարդը» ֆիլմում՝ երիտասարդ դերասանուհի Էլիզաբեթ Բարիի դերը։ Ֆիլմը Ջոն Ուիլմոտի կյանքի պատմության մասին է․ Ջոն Ուիլմոտի դերը կատարում է Ջոնի Դեփը։ 2007 թվականին Սամնտայի մասնակցությամբ էկրան են դուրս գալիս չորս ֆիլմեր, իսկ 2008 թվականին՝ երկու։
Տեսակետները և համոզմունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամանթա Մորթոնը երբեք չէր ներգրավվում հոլիվուդյան դերասանուհու կարիերայի մեջ։ Սամանթային հրավիրում էին խաղալու բազմաթիվ դերեր, սակայն նա մնում էր հաստատուն իր որոշման մեջ։ Իր հարցազրույցում Սամանթան նշել է, որ որևէ դեր ընտրլիս նա անպայման ուշադրություն է դարձնում ռեժիսորին և նկարահանող անձնակազմին։ Մորթոնը հայտնի է իր կտրուկ և խայթիչ խոսքով՝ ուղղված հոլիվուդյան հայտնի ռեժիսորներին և բրիտանական կինոյին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի վերնագիր | Բնօրինակի անվանումը | Դերը |
---|---|---|---|
1994 | «Պաշարում» | Cracker | Ջոան Բարնս |
1995 | «Ոսկե մատանի» | Band of Gold | Թրեյսի |
1997 | «Ջեյն Էյր» | Jane Eyre | Ջեյն Էյր |
1999 | «Քաղցր և նողկալի» | Jane Eyre | Հետի |
1999 | «Հիսուսի որդին» | Միշել | |
2001 | «Դրախտ» | Eden | |
2002 | «Մովերն Կալլար» | Morvern Callar | Մովերն Կալլար |
2002 | «Ամերիկայում» | In America | Սառա |
2003 | «Կոդ 46» | Code 46 | Մարիա Գոնսալես |
2005 | «Գետի թագուհին» | River Queen | Սառա Օ'Բրայեն |
2006 | «Լոնգֆորդ» | Longford | ԳՄիրա Հանդլի |
2007 | «Պարոն միայնակը» | Mister Lonely | Մերիլին Մոնրո |
2008 | «Նյու֊Յորք» | Synecdoche, New York | Հեյզել |
2012 | «Ջոն Կարտեր» | John Carter | Սոլա |
2012 | «Կոսմոպոլիս» | Cosmopolis | Վիջա Կինսկի |
2015 | «Սիդրը և Ռոզին» | Cider with Rosie | Էնի Լի |
2015 | «Ես հաջողակ եմ» | Call Me Lucky | ինքն իրեն է խաղում |
2016 | «Ֆանտաստիկ հրեշները և որտեղ գտնել նրանց» | Fantastic Beasts and Where to Find Them | Մերի Լու |
2017 | «Ֆերդինանդ» | Ferdinand | Թագուհին |
2017 | «Անառակները» | Harlots | Մարգարեթ Ուելս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամանթա Մորթոն (անգլ.) Internet Movie Database կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամանթա Մորթոն» հոդվածին։ |
|
- Մայիսի 13 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անգլիացի դերասանուհիներ
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի կինոպրոդյուսերներ
- Թատրոնի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ