Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 14-ին Կուկհեմում։ Նրա ծնողները եղել են Բևերլի և Քրիստոֆեր Ֆինդլեյները։ Մայրը ուսուցչուհի է եղել, հայրը՝ ֆինանսական խորհրդատու[1]։ Նրա նախապապ Ուիլյամ Բրաուն Ֆինդլեյը, ով ծնվել էր Գլազգոյում, իր երկրորդ անունը դարձրել է ընտանիքի ազգանվան մի մասը[2]։ Սովորել է Բալետի ազգային դպրոցում։ 15 տարեկանում Մարիինյան թատրոնում տեղի ունեցած հյուրախաղերից հետո նրան հրավիրել են Կովենտ գարդեն արքունական թատրոն[3]։
Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է լոնդոնյան արվեստի դպրոց։ Երկրորդ կուրսում կոճի մի քանի վիրահատություններ է տարել, որից հետո հայտարարել է, որ այլևս չի կարող պարել։ Որոշել է սկսել դերասանական կարիերա։ Դերասան դառնալու մասին նա միշտ երազել էր, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել իրեն փարձել այդ ասպարեզում[4]։
2011 թվականինՆիիլ Մակորմիկի «Ալբատրոս» ֆիլմում ընտրվել է որպես գլխավոր դերասանուհի[3]։ Մարմնավերել է Էմիլիի կերպարը։ Միևնույն ժամանակ նա դեր է ստացել «Վատերը» հեռուստասերիալի երկու եթերաշրջաններում։ Նրան մեծ ճանաչում է բերել «Դաունթոնի աբբայություն» ֆիլմը։ Թիմ Բարթոնը ցանկացել է նրան վստահել «Ալիսան հրաշքենրի աշխարհում» ֆիլմի գլխավոր դերը։ Սակայն վերջում այն խաղացել է Միա Վասիկովսկան[5]։
Ջեսիկան խաղացել է ֆանտաստիկ ժանրի «Սև հայելի» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ 2012 թվականին Էլեյս Պելետյեի դերում նկարահանվել է «Լաբիրինթոս» մինի սերիալում[6]։ 2012 թվականի մարտին հայտարարվել է, որ Ջեսիկա Բրաուն Ֆինդլենը «Սերը ժամանակի միջով» ֆիլմում խաղալու է Բևերլի Փենի դերը[7]։