Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ
Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ անգլ.՝ The Guernsey Literary and Potato Peel Pie Society | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն Ֆրանսիա ԱՄՆ[1] |
Ժանր | դրամա, ռոմանտիկ ֆիլմ, պատմական ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ |
Թվական | ապրիլի 20, 2018 և օգոստոսի 9, 2018[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայք Նյուել |
Պրոդյուսեր | Գրեհեմ Բրոդբենթ |
Սցենարի հեղինակ | Թոմաս Բեզուչա, Դոն Ռուս և Քևին Հուդ |
Դերակատարներ | Լիլի Ջեյմս, Ջեսիկա Բրաուն Ֆինդլի, Մեթյու Գուդ, Միխիլ Հեյսման, Գլեն Փաուել, Քեթրին Փարքինսոն, Թոմ Քորթնի, Պենելոպա Ուիլթոն, Մարեկ Օրավեկ[1], Բրոնա Գալահեր[1], Քլայվ Մերիսոն[1], Բեռնիս Սթիջերս[1] և Քիթ Քոննոր[1] |
Օպերատոր | Զաք Նիքոլսոն |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Տևողություն | 124 րոպե |
«Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ» (անգլ.՝ The Guernsey Literary and Potato Peel Pie Society), ռեժիսոր Մայք Նյուելի` 2018 թվականին նկարահանված ֆիլմը։ Սցենարը գրել են Դոն Ռուսը և Թոմաս Բեզուչը, հիմնված է Մերի Էնն Շաֆերի և Էնն Բերոուզի համանուն վեպի (2008) վրա։ Պրեմիերան կայացել է 2018 թվականի ապրիլի 9-ին Լոնդոնում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին Գերնսի կղզում չորս ընկերների կանգնեցնում են գերմանացի զինվորները պարետային ժամը խախտելու համար։ Ձերբակալությունից խուսափելու համար նրանք ասում են, որ վերադառնում են գրական ակումբի հանդիպումից, որը կոչվում է «Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ»։
Հինգ տարի անց Ջուլիետ Էշթոնը զբաղվում է իր վերջին գրքի առաջխաղացմամբ։ Նրա հրատարակիչ Սիդնի Սթարկը խնդրում է նրան «The Times Literary Supplement» ամսագրի համար գրել հոդվածներ գրականության օգուտի մասին։ Ջուլիետը Դոուս Ադամսից ստանում է նամակ։ Նա գրել էր, որ իրեն բաժին է հասել Չարլզ Լեմի գրքի օրինակը և խնդրում է նրան հուշել, թե որտեղ կարելի է գնել այդ հեղինակի մյուս գրքերը։ Նա նաև պնդում է, որ «Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբի» անդամ է։ Ջուլիետը նրան է ուղարկում Լեմի մեկ այլ գիրք և խնդրում կիսվել ակումբի մասին տեղեկատվությամբ և այն մասին, թե ինչպես է այն ձևավորվել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիլի Ջեյմս` Ջուլիետ Էշթոն[3]
- Միխիլ Հեյսման` Դոուսի Ադամս[4]
- Գլեն Պաուել` Մարկ Ռեյնոլդս
- Ջեսիկա Բրաուն Ֆինդլեյ` Էլիզաբեթ Մակենա
- Քեթրին Պարկինսոն` Իսոլա Պրիբի
- Մեթյու Գուդ` Սիդնի Սթարկ
- Թոմ Քորթնի` Էբեն Ռամզի
- Պենելոպա Ուիլթոն` Ամելիա Մոգերի
- Բրոնա Գալահեր` Շառլոտա Սթիմփլ
- Քիթ Քոնոր` Իլայ Ռամզի
- Էնդի Գաթերգուդ` Էդի Մեարս
- Ֆլորենս Քին` Քիթ Մակենա
- Նիկոլո Պասետի` Քրիստիան Հելման
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոքննադատները ֆիլմին հիմնականում տվել են դրական գնահատականներ։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմն ունի 82 % վարկանիշ` հիմնված քննադատների 61 գրախոսության վրա, միջին բալը 10-ից կազմում է 6,3[5]։ «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից ստացել է 65 միավոր` հիմնված 10 գրախոսության վրա, որը համապատասխանում է «հիմնականում դրական արձագանքներ» կարգավիճակին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.cineplex.de/film/deine-juliet/350773/
- ↑ Jr, Mike Fleming (2016 թ․ հոկտեմբերի 20). «Lily James Set To Star In 'The Guernsey Literary And Potato Peel Pie Society'». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Busch, Anita (2017 թ․ մարտի 21). «Glen Powell, Michiel Huisman, 'Downton Abbey' Actors Join 'Guernsey'». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «The Guernsey Literary and Potato Peel Pie Society (2018)». Rotten Tomatoes.
- ↑ «The Guernsey Literary and Potato Peel Pie Society Reviews». Metacritic.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- 2018 դրամա ֆիլմեր
- 2018 ֆիլմեր
- Netflix-ի արտադրության ֆիլմեր
- StudioCanal ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Բրիտանական ռոմանտիկ ֆիլմեր
- Գերնսի
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Մայք Նյուելի ֆիլմեր
- Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական պատմական ֆիլմեր
- Ֆրանսիական ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1941 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1946 թվականին