Հալլի Ռուբենհոլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալլի Ռուբենհոլդ
Ծնվել է1971
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան, ֆոնդապահ և գրող
Գործունեության ոլորտսոցիալական պատմություն[1] և բելետրիստիկա[1]
Ալմա մատերԼիդսի համալսարան և Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][1]

Հալլի Ռուբենհոլդ (1971, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), բրիտանացի պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբենհոլդը ծնվել է Լոս Անջելեսում՝ բրիտանացի հորից և ամերիկացի մորից[4]։ Սովորել է Ամհերսթի Մասաչուսեթսի համալսարանում պատմություն։ Այնուհետև շարունակել է կրթությունը Լիդսի համալսարանում Բրիտանական պատմություն, Արվեստի պատմություն և Փիլիսոփայություն մասնագիտություններով։ Նա պաշտպանել է «Ամուսնությունը և երեխաների դաստիարակությունը 18-րդ դարում» թեմայով։ Ռուբենհոլդը նաև աշխատել է կոմերցիոն ոլորտում՝ Դիմանկարների ազգային պատկերասրահում որպես ասիստենտի կուրատոր[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալլիի Լեդի Ուորսլիի քմահաճույքը աշխատանքը տպագրվել է 2008 թվականի նոյեմբերին, այն պատմում է XVIII դարի ամենասենսացիոն սեքս սկանդալներից մեկի մասին։ BBC-ի կողմից այն համարվեց շաբաթվա գիրք 2008-ի նոյեմբերի 3-ին, իսկ հետագայում այն դարձավ 90 րոպեանոց դրամա BBC 2-ի կողմից Սկանդալային Լեդի Վ վերնագրով, վերջինս առաջին անգամ հեռարձակվեց 2015 թվականի օգոստոսի 17-ին. գլխավոր դերում Նատալի Դորմերն էր։

Ներկայումս նա աշխատում է Հնգյակը գործի վրա, որը պատմում է Գիշատիչ Ջեքի 5 զոհերի մասին[6]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քովենթ Գարդենի լեդիները. Կավատ գեներատ Ջեքը և «Հարրիի ցուցակի» արտասովոր պատմությունը -2005 (Stroud: Tempus ISBN 0-7524-2850-0)
  • Հարրիի՝ Քովենթ Գարդենի լեդիների ցուցակը. սեքսը Գեորգյան Բրիտանիայի քաղաքում - 2005
  • Լեդի Ուորսլիի քմահաճույքը. XVIII դարի սեքս-պատմություն, Սկանդալ և ամուսնալուծություն - 2008 (US title: The Lady in Red)
  • Մարմնավաճառի դասագիրք. Հարրիի ցուցակը - 2007
  • Ճակատագրիս տերը. Հենրիետտա Լայթֆութի խոստովանությունները - 2011
  • Ֆրանսիական դասը - 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]