Jump to content

Ջեյմս Յանգ (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Յանգ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Jaymes Young
Ի ծնե անունանգլ.՝ Jaymes McFarland
Ծնվել էսեպտեմբերի 1, 1991(1991-09-01)[1] (33 տարեկան)
Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլAtlantic Records
Կայքjaymesyng.com
 Jaymes Young Վիքիպահեստում

Ջեյմս Յանգ (ի ծնե՝ Ջեյմս ՄաքՖարլանդ; սեպտեմբերի 1, 1991(1991-09-01)[1], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[1]), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և երաժիշտ։ 2013 թվականի սեպտեմբերի 9-ին նա թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «Dark Star EP»-ն։ Նրա առաջին ստուդիական ալբոմը՝ «Feel Something»-ը, թողարկվել է 2017 թվականի հունիսի 23-ին։

2013 թվականին նա պայմանագիր է կնքել Atlantic Records-ի և շրջագայել թրիփ հոփ տրիո London Grammar-ի հետ[2]։ Նա թողարկել է իր երկրորդ մինի ալբոմը՝ «Habits of My Heart»-ը, 2014 թվականի սեպտեմբերի 28-ին Atlantic Records-ում և բացել Vance Joy-ի «Dream Your Life Away» շրջագայությունը։ Նա մասնակցել է Դեյվիդ Գետտայի «Listen» ալբոմի «I'll Keep Loving You» երգի ձայնագրմանը՝ Բրդիի հետ միասին։

2016 թվականին նա աշխատել է ամերիկացի էլեկտրոնային երաժիշտ ZHU-ի հետ երկու երգերի վրա՝ «Hometown Girl»-ի, որը հիմնվել է Մեգան Գյերի և Բենջամին Գրիֆիթսի հարաբերությունների վրա, և «Cold Blooded»-ը, որը հիմնվել է Ջեյմս Յանգի պատանեկության տարիների վրա։ Երգերը դարձել են ZHU-ի դեբյուտային «Generationwhy» ալբոմի մի մաս, որը թողարկվել է 2016 թվականի հուլիսի 29-ին։

2018 թվականի մայիսի 11-ին ՄաքՖարլանդն ասել է, որ հեռանում է «Ջեյմս Յանգ» նախագծից, ասելով իր ֆեյսբուքյան կայքէջում․ «Ես վերցնում եմ, երևի, վերջնական դադար Ջեյմս Յանգից որպես նախագիծ։ Ես հնարավոր է հետո վերադառնամ․․․ Կարող եմ դա խոստանալ։ Ես ավելի շատ երաժշտություն եմ պարտական նրանց, ովքեր ինձ աջակցել են։ Ես գնում եմ այն ճանապարհով, որը համարում եմ լավագույնը։ Շնորհակալություն լսելու համար»[3]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄաքՖարլանդը մեծացել է Վաշինգտոնի Սիեթլ քաղաքում և ժառանգել է հետաքրքրությունը երաժշտության հանդեպ իր ծնողներից, երկու ավագ եղբայրներից և մեկ կրտսեր քույրից, ովքեր սիրում էին երաժշտությունը։ Նրա երաժշտական ոճի վրա ազդել են Coldplay, Radiohead, Maroon 5, Iron & Wine և Death Cab for Cutie խմբերը[2][4]։ ՄաքՖարլանդը սկսել է կիթառ նվագել և տեքստեր գրել 14 տարեկանում։ Երաժշտությունը դարձել է նրա ոգեշնչման և գաղափարների արտահայտման ձևը[2]։ Բացի երաժշտությանը, նա նաև հետաքրքրվում էր գիտությամբ և փիլիսոփայությամբ[5]։ Հիմա նա բնակվում է Լոս Անջելեսում[5]։ Մինչև Ջեյմս Յանգ անունը վերցնելը, ՄաքՖարլանդը եղել է Սիեթլում գործունեություն ծավալող Corner State խմբի անդամ, որը իր միակ ալբոմը թողարկել է 2010 թվականին[6]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ալբոմի մանրամասնություններ
2017 Feel Something
  • Թողարկվել է՝ Հունիսի 23, 2017
  • Լեյբլ՝ Atlantic

Մինի ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Ալբոմի մանրամասնություններ Նշումներ
2013 Dark Star EP
  • Թողարկվել է՝ Սեպտեմբերի 9, 2013
  • Լեյբլ՝ Atlantic
2014 Habits of My Heart EP
  • Թողարկվել է՝ Սեպտեմբերի 28, 2014
  • Լեյբլ՝ Atlantic
Տարեթիվ Ալբոմի մանրամասնություններ Նշումներ
2013 Dark Star[7][8][9]
  • Թողարկվել է՝ Օգոսոտսի 20, 2013
  • Լեյբլ՝ ինքնուրույն

Որպես առաջնային արտիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Տարեթիվ Ալբոմ
"I'll Be Good" 2015 Habits of My Heart EP
"We Won't"

(Ֆոբ Ռայանի մասնակցությամբ)

Feel Something

Որպես մասնակցող արտիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Անվանում Բարձրագույն դիրք Ալբոմ
USDance FRA[10]
2014 «I'll Keep Loving You»

(Դեյվիդ Գետտա՝ Ջեյմս Յանգի և Բրդիի մասնակցությամբ

144 Listen
2016 «Hit Me Harder»

(Skizzy Mars՝ Ջեյմս Յանգի մասնակցությամբ)

Alone Together
2018 «Same Soul»[11][12]

Երգերի հեղինակության իրավունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

     ներառում է ներդրում բեք վոկալում։

     ներառում է ներդրում առաջնային վոկալում։

     ներառում է մասնակցություն որպես գլխավոր/համատեղ արտիստ

Տարեթիվ Արտիստ Ալբոմ Երգ Համատեղ հեղինակությամբ
2014 Issues Issues «Mad at Myself» Թայլեր Քարթեր
Դեյվիդ Գետտա Listen «I'll Keep Loving You» (Բրդիի և Ջեյմս Յանգի մասնակցությամբ) Դեյվիդ Գետտա, Գորջիո Թունֆորթ, Ֆրեդերիք Ռիեսթերեր, Բրդի, Մեթյու Դրագսթրիմ, Թիմու Բրանիլա
2015 Cut Snake Life's a Beach EP «Echo» Cut Snake, Փոլ Ֆիշեր, Սքայլեր Սթոունսթրիթ
Skizzy Mars Alone Together «Hit Me Harder»

(Ջեյմս Յանգի մասնակցությամբ)

Skizzy Mars, Մայքլ Քինան, Քրիթիան Լանգդոն
2016 Zhu Generationwhy «Hometown Girl» ZHU
«Cold Blooded» ZHU
2019 Illenium Ascend «Lonely»

(Չանդլեր Լեյթոնի մասնակցությամբ)

Նիքոլաս Միլեր, Չանդլեր Լեյթոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Allmusic — 1991.
  2. 2,0 2,1 2,2 «Dark Star Shining: A Conversation With Jaymes Young». Pigeons & Planes. 2013 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. «Jaymes Young». www.facebook.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  4. «Rising Alt-Pop Artist Jaymes Young on Breakthrough Phoebe Ryan Collab and Weed As a Creative Tool». Billboard. 2017 թ․ մայիսի 4.
  5. 5,0 5,1 «Jaymes Young Bio». Atlantic. August 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  6. https://www.youtube.com/watch?v=w_ywxO2NgDs
  7. «Dark Star by Jaymes Young». SoundCloud. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  8. «Jaymes Young – Dark Star (Mixtape)». Hypebeast. 2013 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  9. «Album Review: Jaymes Young – Dark Star - EARMILK». Earmilk. 2013 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  10. «Jaymes Young discography». lescharts.com. Hung Medien. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.
  11. «Hear PVRIS' Marian Hill remix of "Same Soul" ft. Jaymes Young - Alternative Press». Alternative Press (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  12. Marotta, Michael (2018 թ․ ապրիլի 27). «PVRIS team with Marian Hill and Jaymes Young for a remix of 'Same Soul'». Vanyaland.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Յանգ (երաժիշտ)» հոդվածին։