Ջեմմա Սկուլմե
Ջեմմա Սկուլմե գերմ.՝ Džemma Lija Skulme | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1925[1][2] |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական Հանրապետություն[2] |
Վախճանվել է | նոյեմբերի 9, 2019[2] (94 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիա |
Քաղաքացիություն | Լատվիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Լատվիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | արվեստագետ, նկարչուհի, վիզուալ արտիստ և նկարազարդող |
Ոճ | մոդերն |
Թեմաներ | գեղանկարչություն, Կերպարվեստ[3] և իլյուստրացիա[3] |
Պարգևներ | |
Ամուսին | Արթուր Դիմիտերս և Օյարս Աբոլս |
Džemma Skulme Վիքիպահեստում |
Ջեմմա Սկուլմե (լատիշ․՝ Džemma Lija Skulme, խորհրդային շրջանի փաստաթղթերում՝ Ջեմմա Օտտովնա Սկուլմե, սեպտեմբերի 20, 1925[1][2], Ռիգա, Լատվիական Հանրապետություն[2] - նոյեմբերի 9, 2019[2], Ռիգա, Լատվիա), խորհրդային և լատվիացի նկարչուհի։ Լատվիական ԽՍՀ Ժողովրդական նկարիչ (1976), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1984)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 20-ին Ռիգայում (Լատվիա)։ Ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժինը, Ի. Ե. Ռեպինի անվան Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի ասպիրանտուրան (արվեստագիտության թեկնածու)։ Երկար տարիներ ղեկավարել է Լատվիայի նկարիչների միությունը։ Սկուլմեի անհատական ցուցահանդեսներ են անցկացվել Ռուսաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում։ Ատմոդի ակտիվ մասնակիցներից է, Ժողովրդական ճակատի առաջին դեմքերից մեկը, հետագայում ստորագրել է Ժողովրդական Կուսակցության ստեղծման մանիֆեստը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեմման սերվել է նկարիչների տոհմից։ Նրա հայրը՝Օտո Սկուլմեն (1889-1967 թվականներ, մինչև 1961 թվականը Լատվիայի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր), մայրը Մարթա Լիեպինյա-Սկուլմեն (1890-1962) է։ Նկարիչներ էին նաև նրա հորեղբայրը, Ուգա (Ուգիս) Սկուլմեն և նրա որդին, Ջեմմայի զարմիկը` Յուրգիս Սկուլմեն։ Վերջինը պատկերում էր լատիշների կյանքը Սիբիրում, որը կոչվում էր «զրպարտություն խորհրդային իշխանության դեմ»։ Եվ Ջեմմա Սկուլմեի գլխավորությամբ Նկարիչների միությունը քվեարկեց նրան իր շարքերից հեռացնելու օգտին։ 90- ամյա նկարիչը հետագայում խոստովանեց, որ «Դա պատմականորեն պայմանավորված դավաճանություն էր»[4]։
Առաջին ամուսինը եղել է դերասան Արթուր Դիմիտրեսը (1915-1986), և այդ ամուսնությունից ծնվել է որդին Յուրիս Դիմիտրեսը (1947), որը հետագայում դարձավ նկարիչ պլակատիստ։
Երկրորդ ամուսինը եղել է նկարիչ Օյարս Գուստավովիչ Աբոլսը (1922-1983), որից ունեցել է աղջկան Մարթա Սկուլմեին (1962)։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1984) - «Երգ» («Հարյուր տարի առաջ», «Կայծակը ճեղքում է երկինքը», «Երգ»), «Թելեր» և «Սերունդ» եռածալ նկարի համար
- Լատվիական ԽՍՀ Ժողովրդական նկարիչ (1976)
- Լատվիական ԳԱ Պատվավոր անդամ
- Լատվիական Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր դոկտոր
- Երեք աստղերի շքանշան (1995)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 https://www.apollo.lv/6822043/dievs-vinu-pienema-muziba-aizgajusi-maksliniece-dzemma-skulme
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Эксклюзив: Джемма Скулме, которая «и в 90 всё ещё оптимистка»». Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biogrāfija un darbi Արխիվացված 2018-11-02 Wayback Machine
- Intervija ar Džemmu Skulmi(չաշխատող հղում)
- Biogrāfija un darbi
- Džemma Skulme pret varu ar brīvas mākslas garu Արխիվացված 2018-06-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմմա Սկուլմե» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Ռիգա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 9 մահեր
- 2019 մահեր
- Ռիգա քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 21-րդ դարի կին արվեստագետներ
- Լատիշ նկարչուհիներ
- Լատվիական ԽՍՀ Ժողովրդական նկարիչներ
- Խորհրդային նկարչուհիներ