Լատվիայի գեղարվեստի ակադեմիա
Լատվիայի գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | կրթօջախ |
Հիմնադրված է | 1919 |
Երկիր | ![]() |
Կայք | lma.lv |
![]() |
Լատվիայի գեղարվեստի ակադեմիա (լատիշ․՝ Latvijas Mākslas akadēmija), պետական բարձրագույն ուսումնական հաստատություն Լատվիայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիան հիմնադրվել է 1919 թվականին լատվիացի պրոֆեսիոնալ նկարիչներից մեկի՝ Վիլհելմ Կարլիս Պուրվիտի (1872-1945) կողմից, ով դարձել է ակադեմիայի առաջին ռեկտորը։ Ակադեմիայի շենքը կառուցվել է 1905 թվականին ճարտարապետ Վիլհելմ Բոկսլաֆի նախագծով[1]։

Լատվիայի գեղարվեստի ակադեմիան գեղարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն է տալիս հետևյալ աստիճանով՝ հումանիտար առարկաների բակալավր, հումանիտար առարկաների մագիստրոս և արվեստաբանության դոկտոր։
Հայտնի մանկավարժներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիլհելմ Պուրվիտ (ռեկտոր, 1921-1934)
- Յանիս Կուգա (ռեկտոր, 1934-1940, 1941-1944)
- Օտո Սկուլմե (ռեկտոր, 1940-1941, 1944-1961)
- Լեո Սվեմպ (ռեկտոր, 1961-1974)
- Յանիս Անդրիս Օսիս[2] (ռեկտոր 1997 թվականից)
- Կառլիս Միեսնիեկ
- Բորիս Վիպպեր (1924-1930-ականներ)
Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կառլիս Բաումանիս (1947)
- Լայմոնս Բումբերգս (1950)
- Ալեքսանդր Բրիեդե (1931)
- Այվար Գլուբիս
- Լեա Դավիդովա-Մեեդենե (1949)
- Ռոբերտ Դիներս (2004)
- Յանիս Զարինշ (1942)
- Կառլիս Զեմդեգա (1927)
- Օտտոմար Նեմմե
- Յանիս Անդրիս Օսիս (1971)
- Կառլիս Յանսոնս (1925)
- Ռաֆիկ Հայրապետյան (1958)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jānis Krastiņš, Ivars Strautmanis. Lielais Rīgas arhitektūras ceļvedis. — Rīga: Puse, 2002.
- L. Bremša, A. Brasliņa, D. Bruģis, S. Pelše, I. Pujāte. Latvijas mākslas vēsture. — Rīga: Pētergailis, 2004.